Ատոմիումը համարվում է Բրյուսելի խորհրդանիշը և գլխավոր հուշարձաններից մեկը։
Տեսակ | ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Բելգիա[1] |
Տեղագրություն | Բրյուսել |
Վայր | Heysel? |
Հասցե | 1020 |
Փողոց | Place de l'Atomium - Atomiumplein? (1) |
Ճարտարապետական ոճ | expo style? |
Բարձրություն | 102 մետր |
Անվանված է | ատոմ |
Սեփականատեր | Atomium? և Բրյուսել |
Սպասարկող | Atomium?[2] |
Հիմնադրված է | 1954[3] |
Բացված | ապրիլի 17, 1958 |
Ճարտարապետ | André and Jean Polak? |
Ճարտարագետ | André Waterkeyn? |
Պատվիրող | Georges Moens de Fernig? |
Իրադարձություններ | Շինարարություն, Expo 58? և վերանորոգում |
Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարի խորհրդանիշ, կառուցվել է ճարտարապետներ Անդրե և Միշել Պոլակների ղեկավարությամբ։ Կառույցը նախապես ծածկված էր այլումինի շերտով, սակայն 2006-ին անցկացված հիմնական նորոգման ընթացքում ծածկվել է նաև պողպատի շերտով։
Կառույցն իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղի մոդելը՝ խոշորացված 165 միլիարդ անգամ, կազմված է 9 ատոմներրից։ Ատոմիումի բարձրությունը 120 մ է, քաշը՝ շուրջ 2400 տոննա, իսկ 9 ատոմային գնդերից յուրաքանչյուրի տրամագիծը՝ 18 մ։ Դրանցից վեցը մատչելի են զբոսաշրջիկների համար։ Գնդերը միացված են միմյանց 23 մ երկարությամբ խողովակներով, որոնք շարժասանդուխքներ ունեն ներսում, ինչպես նաև միացման միջանցքներ։ Գնդերի միջև ընդհանուր թվով կան 20 այդպիսի միավորող խողովակներ։ Դրանցից մեկում վերելակ է տեղադրված, որը կարող է 25 վայրկյանում այցելուներին բարձրացնել Ատոմիումի ամենավերին գնդում տեղակայված դիտման հրապարակը և շքեղ ռեստորանը։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.