Շենժեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շենժեն (չինարեն` 深圳), ենթանահանգային նշանակության քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավում` Գուանդուն նահանգի կազմում, սահմանակից է Հոնկոնգի հետ։ Ըստ 2000 թվականի մարդահամարի` քաղաքի բնակչությունը կազմել է 7 008 831 մարդ[1], իսկ ըստ 2010 թվականի մարդահամարի` 10 357 938 մարդ[1] (ՄԱԿ-ի տվյալներով, Շենժենը բնակչության աճի մակարդակով մտնում է աշխարհի քաղաքների առաջին հնգյակի մեջ[2])։ Պետական և արտասահմանյան հսկայական ներդրումների միջոցով Շենժենը վերածվել է Մարգարտե գետի դելտայի և ամբողջ պետության համար առաջատար արդյունաբերական, տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունեցող կենտրոնի։ Ներկայումս Շենժենը հանդիսանում է Չինաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը, չորրորդն է ամենամրցունակ քաղաքների ցանկում, արտահանման ծավալներով Չինաստանում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, ներկայանում է որպես յուրահատուկ դարպաս արտասահմանյան ներդրումների գրավման գործում, հանդիսանում նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի և բիզնեսի խոշոր կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Շենժեն | ||
չինարեն՝ 深圳市 | ||
Երկիր | Չինաստան | |
Քաղաք | Գուանդուն | |
Նահանգ | Գուանդուն | |
Ներքին բաժանում | 10 շրջաններ | |
Հիմնադրված է | 1979 թ. | |
Առաջին հիշատակում | 1410 | |
Մակերես | 1997,27 կմ² | |
ԲԾՄ | 0±944 մետր | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Չիներեն | |
Բնակչություն | ▲17 681 600 մարդ (2022) | |
Խտություն | 5 714 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Չինացիներ | |
Կրոնական կազմ | Բուդդիստներ, քրիստոնյաներ | |
Տեղաբնականուն | Շենչժենցի | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 755 | |
Փոստային դասիչ | 518000 | |
Ավտոմոբիլային կոդ | 粤B | |
Պաշտոնական կայք | sz.gov.cn(չին.)(անգլ.) | |
| ||
Փաստորեն, քաղաքը հիմնադրվել է 1979 թվականին Բաոան շրջանի տարածքի վրա՝ վերանվանվելով Շենժեն, սակայն քաղաքային տեսակի բնակավայրը այս տարածքում գոյություն է ունեցել 4֊րդ դարից։ 2008 թվականին Շենժենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվել է որպես «Դիզայնի ստեղծագործական քաղաք», 2011 թվականին ընդունել է XXVI Համաշխարհային ամենամյա Ունիվերսիադան, որի շնորհիվ զգալիորեն թարմացրել և ընդլայնել է իր ենթակառուցվածքը։ Ամենից առաջ Շենժենը հայտնի է իր բարձրահարկ ճարտարապետությամբ, թեմատիկ զբոսայգիներով, ճյուղային ցուցահանդեսներով և, իհարկե, որպես աշխարհի առաջատար էլեկտրոնիկայի և էլեկտրոեխնիկայի արտադրությամբ զբաղվող քաղաք (օրինակ՝ աշխարհահռչակ IPhone-ների և IPad-ների արտադրությունը տեղի է ունենում հենց այստեղ)։
Tech Insider (հանդիսանում է Business Insider-ի ստորաբաժանում) կայքի վարկանիշային ռեյտինգի համաձայն՝ Շենժենը մտնում է աշխարհի ամենատեխնոլոգիական քաղաքների ցանկի մեջ։
Ի սկզբանե այստեղի ափամերձ տարածքներում բնակվել է բայուե (百越) ցեղը, որը հիմնականում զբաղվել է ձկնորսությամբ, սակայն մ․թ․ա․ 3֊րդ դարում այստեղ են եկել չինացի գաղութարարները։ Խան դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում ապագա Շենժենի տարածքը դարձել էր պետության կողմից աղի մենաշնորհի մոնոպոլիայի կենտրոն՝ գտնվելով կայսերական պաշտպանության տակ (աղի արդյունահանում մինչ օրս գոյություն ունի Չժունցյան գետի մոտ, որը գտնվում էր քաղաքից արևմուտք, իսկ Յանտյան (盐田) շրջանի անունը բառացի թարգմանելով՝ նշանակում է «աղե դաշտ»)։ Խան դինաստիայի և եռաթագավորության գոյության ընթացքում այստեղի Բաոան և Գուանգուն շրջանները մտնում էին մեկ Բոլո (Bóluó կամ 博羅) նահանգի մեջ։ Մեր թվարկության 4֊րդ դարում՝ Արևելյան Ցին դիանստիայի կառավարման ընթացքում, ստեղծվել է առանձին Բաոան վարչաշրջանը, որը իր հերթին մտնում էր Դոնգուան (Dōngguān, Tung Kwun կամ 東官) նահանգի մեջ, որի մեջ էր ժամանակակից Շենժենի և Դուանգունի տարածքը։ Նանտաու (Nántóu, 南頭) քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Նանշան շրջանի տարածքում, հանդիսացել է նահանգի կենտրոնը՝ ավելի ուշ հայտնի դառնալով որպես Բաոան (Po On, 寶安), Դունմեն (Tuen Mun, 屯門) և Սինան (San On, 新安)։ 8֊րդ դարի քրոնիկները հաղորդել են, որ օտարերկրյա նավերը, որոնք շարժվում էին դեպի Կանտոն, կանգ էին առնում Նանտաուում, իսկ տեղական կայազորը պահպանում էր Չժունցյան գետի դելտայի հարավային մատույցները։ 757 թվականին՝ Տան դինաստիայի կառավարման օրոք, Dōngguān-ը (東官) վերանվանվեց Dōngguǎn-ի (東莞-ը)։
1279 թվականի վերջում Շենժենի շրջանում մահանում է արքայատոհմի վերջին կայսրը, որը փորձում էր փախչել Խուբիլայա խանի հետապնդումներից (19-րդ դարի վերջում Չիվան շրջանում կայսեր ենթադրյալ մահվան տեղում, որը իր հերթին գտնվում է Նանշան շրջանի տարածքում, նույնիսկ կանգնեցվել խորհրդանշական դամբարան)։ Յուան դինաստիայի կառավարման ընթացքում ավանդական դարձած աղի և համեմունքների վաճառքին ավելացավ նաև մարգարտի արդյունահանումը։ Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յունաժանը (1368-1398) ստիպված եղավ նշանակել տարածաշրջանի իր ներկայացուցչին, որի պարտականությունների մեջ էր մտնում տեղի բնակչության պաշտպանությունը արդեն ոչնչից չվախեցող ավազակային խմբերից։ 14֊րդ դարի վերջում, երբ Մին կայսրությունը սկսեց ամրապնդել կայսրության ափամերձ տարածքները, Նանտաուն (այն ժամանակ հայտնի որպես Սինան) շրջապատվեց հսկայական պաշտպանական պատով՝ վերածվելով Չիանաստանի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմածովային բազայի (պատի որոշ հատվածներ պահպանվել են մինչ մեր օրերը)։ Այդ ժամանակ էլ այստեղ առաջացել են կայսերական ընտանիքին պատկանող բազմաթիվ լայնածավալ տնտեսություններ։ 15֊րդ դարի սկզբին Ժենգ Հեն-ի նավատորմը Չժունցյան գետի դելտայում ընկել է ուժեղ փոթորկի մեջ, և փոթորկից հետո ողջ մնալու պատվին իրենց շնորհակալությունը հայտնելու համար նավերի անձնակազմը ժամանակակից Չիվանի շրջանում կառուցել են տաճար նվիվաժ Տյանհոու աստվածուհուն (այստեղից էլ առաջացել է այն սովորությունը, որ Հարավարևելյան Ասիա շարժվող բոլոր էկսպեդիցիաները մինչ ճանապարհ ընկնելը աղոթում են այս տաճարում)։ 1521 թվականին մչինական նավատորմը, որը տեղակայված էր Սինանում, ջախջախիչ պարտություն է հասցրել պորտուգալական Ֆեռնան Պերես դե Անդրադեի հրամանատարության ներքո գտնվող էսկադրային (այդ ճակատամարտը տեղի է ունեցել նեղուցում Շեկոուի և Լինդին կղզու միջև գտնվող նեղուցում)։
1573 թվականին՝ Չժու Իցզյունե կայսեր օրոք, Սինան վարչական շրջանը մտել է Գուանդուն նահանգի մեջ՝ որպես առանձին միավոր, անջատվելով Դոնգուան շրջանից, իսկ կայսերական ունեցվածքը զբալիորեն ավելացել է (տնտեսության հիմք էր կազմում աղի, թեյի, համեմունքների և բրնձի առևտուրը)։ Ցին դինաստիայի կառավարման ընթացքում Սինանը, որի կազմի մեջ էին մտնում նաև ժամանակակից Հոնկոնգի մայրցամաքային հողերը, հանդիսանում էր Գուանդուն Նահանգի 14 գավառներից մեկը։ Ժամանակ «Մեծ մաքրման», կամ «Մեծ տարհանման» (1661-1669֊ական թվականներ), ժամանակ, երբ ցինական զորքերը վտարում էին երկրի ափամերձ շրջաններից Մին դինաստիայի կողմնակիցներին Սինանի բնակչության մեծ մասը բռնի կերպով տեղահանվում է դեպի երկրի խորքը, իսկ ինքը՝ վարչաշրջանը, լուծարվում (վերականգնվել է միայն 1684 թվականին)։ 1842-1898 թվականներին Սինան նահանգի գրեթե մեկ երրորդը (1055,6 կմ²-ին 3076 կմ²-ից) ընկել է Բրիտանական գաղութ Հոնկոնգի վերահսկողության տակ։ 1899 թվականի ապրիլին այսպես կոչված Նոր Տարածքների բնիկ բնակիչները զինված ապստամբություն են բարձրացնում ընդդեմ բրիտանացիների՝ անգամ գրավելով Շենժենը, որը գտնվում էր գաղութի սահմաններից դուրս։ Հոնկոնգի նահանգապետը Ք. Բլեյքը ծրագրում էր գաղութին միացնել նաև Շենժենը, սակայն շուտով Բրիտանիայի իշխանությունները հրաժարվում են իրենց հավակնություններից (ճիշտ է, զորքերը դուրս բերել միայն 1899 թվականի նոյեմբերին)։
Ուղղակիորեն Շենժենի բուն գոյությունը որպես ավան սկսել է Ցին կայսերության կառավարման սկզբին միայն, սակայն 1910 թվականին Կոուլուն-Կանտոնյան երկաթագծի կառուցումից հետո Նանտոուն կորցրեց իր երբեմնի դիրքը՝ զիջելով առաջնությունը իր հարևան Շենժենին։ 1910 թվականի հոկտեմբերին Սինան գավառի գյուղերից մեկում Սուն Յատսենը բարձրացրեց ապստամբություն, որը հետագայում հայտնի դարձավ որպես Հայչժոուի ապստամբություն։ 1913 թվականին Չինաստանի Հանրապետության իշխանությունները վերանվանեցին Սինանը ետ Բաոան, որպեսզի չշփոթեն այն Հենան նահանգում գտնվող Սինան գավառի հետ։ 1927 թվականի դեկտեմբերին՝ Գոմինդանի և ՉԿԿ-ի միջև հարաբերությունների խզումից հետո, տեղական կոմունիստներն ապստամբություն են բարձրացրել և հարձակվել գոմինդանականների գավառական ուժերի վրա։ 1941 թվականին ճապոնական զորքերը փորձել են ներխուժել Հոնկոնգ հյուսիսից, բայց բրիտանացիները Շենժեն գետի վրայի կամուրջը քանդելով կարողացել են դադարեցնել հարձակումը։ 1942 թվականի փետրվարին կոմունիստները և գոմինդանականները Բաոան գավառում ստեղծում են միացյալ պարտիզանական ջոկատ՝ ճապոնացի զավթիչնեի դեմ պայքարելու համար։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո կոմունիստների և գոմինդանականների միջև քաղաքացիական պատերազմը Չինաստանում բռնկվեց նոր ուժով, իսկ 1949 թվականի հոկտեմբերին Չինաստանի ազգային ազատագրական բանակի ուժերը զբաղեցնում են Բաոան վարչական շրջանը և Գուանդուն նահանգն ընդհանրապես։ 1950 թվականի մայիսին փակվեց Հոնկոնգի հետ սահմանը, իսկ Շենժեն քաղաքում բացվեց հսկիչ-անցագրային կետը. այսուհետ բրիտանական գաղութ մտնլու համար անհրաժեշտ էր հատուկ վիզա։ Բայց, չնայած այս սահմանափակմանը, ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ, ավելի լավ կյանք որոնելով, տեղափոխվում են Հոնկոնգ։ 1953 թվականին Բաոան գավառի վարչական կենտրոնը Նանտաոյից տեղափոխվեց Շենժեն։ Մշակութային հեղափոխության ժամանակ տարածաշրջանը ծածկվեց սովով, այստեղ փակվում են կամ ոչնչացվում են տաճարները և եկեղեցիները։ 1970-ականներին Շենժենն իրենից ներկայացնում էր փոքր ձկնորսական քաղաք՝ 30 հազար մարդ բնակչությամբ։
Շենժենի արագ զարգացումը սկսվեց 1979 թվականին, երբ ՉԺՀ-ի առաջնորդ Դեն Սյաոպինը ընտրեց Շենժենը որպես հատուկ տնտեսական գոտի (նույն ժամանակ էլ Բոան գավառը վերանվանվեց Շենժեն)։ Բացի տնտեսական զարգացման միջոց լինելուց, Շենժենը դիտարկվում էր նաև որպես յուրօրինակ պատասխան Հոնկոնգին (որի առանձնացումը բրիտանական գահից այդ ժամանակ դեռ վերջնական որոշված չէր)։ Ի սկզբանե 1979 թվականի չինական պետական կազմակերպություն հանդիսացող China Merchants կազմակերպությունը հոնկոնգյան բիզնեսմեններին գրավելու համար ստեղծեց Շեկոուում (նախկին Նանշան) հատուկ արդյունաբերական տարածք։ Իսկ 1980 թվականին կենտրոնական իշխանությունները հաստատեցին հատուկ տնտեսական գոտու ստեղծումը (առաջինը Չինաստանում)։ 1980-1999 ֊ական թվականների միջակայքում Շենժենում համախառն արտադրանքը կազմեց միջինում 31 %, արտահանման ծավալները միջինում բարձրացան 42 %-ով՝ տարվա համար։ 1999 թվականի հոկտեմբերին Շենժենում անցկացվեց նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդես, որը հետագայում դարձավ ամենամյա։ 2000 թվականին քաղաքի համախառն արտադրանքը գերազանցեց 20 մլրդ դոլարը, այս ցուցանիշը գերազանցում էր նախորդ տարվանինը 14 %-ով և դարձավ չորրորդը երկրում։ 2011 թվականի օգոստոսի 12-23-ը Շենժենում անց է կացել 26֊րդ ամառային Ունիվերսիադան, որի նախապատրաստական աշխատանքների ժամանակ քաղաքում անց են կացվել ենթակառուցվածքների մի շարք լուրջ բարեփոխումներ։ Նախատեսվում է, որ 2017 թվականի հուլիսի 23-ից 29-ը Շենժենում կանցկացվի 19֊րդ համաշխարհային բուսաբանական կոնգրեսը։
2015 թվականի դեկտեմբերին մեծ աղբավայրի սողանքի հետևանքով, որ տեղի էր ունեցել Լուիսի արդյունաբերական պարկի տարածքում, տեղի ունեցավ գազային կայանի պայթյուն, որը տասնյակ բնակելի տների ավերման պատճառ դարձավ։ Տեխնոլոգիական աղետը 12 մարդկանց մահվան պատճառ դարձավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.