![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Draba%25C5%2599.jpg/640px-Draba%25C5%2599.jpg&w=640&q=50)
Երկսապատավոր ուղտ
From Wikipedia, the free encyclopedia
Երկսապատավոր ուղտ կամ Բակտրիան (լատին․՝ Camelus bactrianus)՝ Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կաթնասունների դասի, Երկսմբակավորների կարգի ուղտերի ցեղատեսակ։
Երկսապատավոր ուղտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Camelus bactrianus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Camelus ferus Przewalski, 1878 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Տարածվածությունը | ||||||||||||
|
Ներկայումս գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում։ Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում։ Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։ Երկսապատավոր ուղտերը լավ հարմարվում են ծայրահեղ եղանակային պայմաններին։ Նրանք կարող են դիմակայել ինչպես տաք և չոր անապատային ամառներին, այնպես էլ շատ ցուրտ և ձյունառատ ձմեռներին։ Այս ուղտերի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները թույլ են տալիս, որ այս կենդանիները երկար ժամանակ ապրել առանց ջրի և հարմարվեն ատապատային աղքատ սնունդով։
Ձմեռվա ցուրտ եղանակին Երկսմբակավոր ուղտերը կարող են հեշտությամբ ապրել, քանի որ ունեն բավականին հաստ բուրդ, որը պաշտպանում է ցրտից։ Սակայն այս ուղտերը չեն կարող բնակվել խոնավ պայմաններում։ Երկսմբակավոր ուղտերը կարևոր կենդանիներ են եղել Ասիայի տարբեր երկրներում։ Երկսմբակավոր ուղտերը ապրում են Կենտրոնական և Միջին Ասիայի տափաստաններում և կիսաանապատներում, ինչպես նաև հարավային Ռուսաստանի չնչին տափաստանային հատվածում։
Երկրի վրա պահպանվել է մոտ 2 միլիոն երկսմբակավոր ուղտեր։ Այս ուղտերի որոշ տեսակներ լինում են նաև ընտանի և կարող են օգտագործվել ֆերմայում։ Ֆերմայի ուղտերը օգտագործվում են կաթ, միս և արժեքավոր բուրդ ստանալու նպատակով։ Բացի այդ, այս ուղտերը նաև հայտնի են որպես կրկեսային կենդանիներ։ Նրանք հեշտությամբ ընտելանում են մարդուն և կրկեսին։ Ուղտերը նաև օգտագործվում են կենդանաբանական այգիներում։ Երկսմբակավոր ուղտ կա նաև Երևանի կենդանաբանական այգում[1]։
Երկսապատավոր ուղտը, ի տարբերություն միասապատ ուղտի, պահպանվել է նաև վայրի տեսակով, թեկուզ և փոքր քանակով։ Վայրի ուղտը որպես տեսակ առաջին անգամ նկարագրել է 1878 թվականին ռուս բնագետ Նիկոլայ Պրժևալսկին։ Վայրի երկսապատավոր ուղտի պատմական արեալը բավականին մեծ է, սակայն ներկայիս պահին այն կրճատվել է մինչև Չինաստանի և Մոնղոլիայի մի քանի փոքր տարածաշրջանների առավել հեռավոր և դժվար հասանելի վայրեր։ Վայրի ուղտերի պոպուլյացիան ունի ընդամենը մի քանի հարյուր գլուխ, և նրանց հետագա գոյատևումը մոտակա տասնամյակներում գտնվում է կասկածի տակ, չնայած անվտանգության միջոցների։
Ընտանի ուղտը որոշ չափով տարբերվում է վայրի ուղտից, որն էլ առիթ է տալիս որոշ գիտնականների անցկացնել տաքսոնոմիական տարբերակումներ նրանց միջև։ Ավելին, ըստ մի շարք հեղինակավոր աղբյուրների, ժամանակակից երկսապատավոր ուղտը երկու տեսակի է. վայրի (լատին․՝ Camelus ferus) և ընտանի, բակտրիան (լատին․՝ Camelus bactrianus): Այս հարցը պահանջում է հետագա ուսումնասիրություն։ Բաց է մնում նաև ժամանակակից վայրի ուղտից ընտանի ուղտի անմիջական առաջացման հարցը։