Տիպ (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական դասակարգման մեջ, տիպը (լատին․՝ phylum) դա՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, դաս, կարգ, ընտանիք, ցեղ և տեսակ։ Տիպը գտնվում է թագավորության և դասի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթատիպ, վերնատիպ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիպ (այլ կիրառումներ)
Բուսաբանության մեջ ավանդաբար օգտագործվում է բաժին լատին․՝ divisio տերմինը, չնայած որ 1993 թ.-ի Միջազգային Բուսաբանական Կոնգրեսը հաստատել և ընդունել է տիպ ձևը[1][2]։
Կենդանիների թագավորությունը ներառում է 35 տիպ, իսկ բույսերի թագավորությունը 12 տիպ։
Օրինակներ՝ Միջատների դասը պատկանում է հոդվածոտանիների տիպին։
Միաշաքիլավորների դասը պատկանում է ծածկասերմերի տիպին։
Թե տիպերից որն է պատկանում այս կամ այն թագավորությանը որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։ Հաճախ օգտագործվում են նաև ածանցավոր ձևեր՝ կենդանաբանության մեջ՝
բուսաբանության մեջ՝