From Wikipedia, the free encyclopedia
Բուրդ, կենդանիներից` ոչխարից, այծից, ուղտից խուզվող մազածածկ, որն ունի մանվելու հատկություն և որից գործելու կամ թաղիքացնելու միջոցով հնարավոր է տարբեր գործվածքներ պատրաստել։ Մազածածկը, որից հնարավոր չէ գործվածք կամ թաղիք պատրաստել, չի պատկանում բրդային հումքին։
Իր ֆիզիկատեխնիկական, տեխնոլոգիական և մեխանիկական համալիր հատկություններով ոչխարի բուրդը համարվում է բարդ կառուցվածքով արժեքավոր հումք։ Այն ունի վատ ջերմահաղորդականություն, լավ էլեկտրաջերմամեկուսիչ է, ամուր է, խոնավածուծ է, բաց է թողնում օդը (շնչող է) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, օժտված է ներկվելու բացառիկ հատկությամբ և չափազանց հիգիենիկ է։
Բրդի տարեկան համաշխարհային արտադրությունը կազմում է մոտավորապես 1.3 միլիոն տոննա։
Ընթերցե՛ք «բուրդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 619)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.