From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Լոու (անգլ.՝ Denis Law, փետրվարի 24, 1940[1][2], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ, բրիտանական ֆուտբոլի ամենալավ խաղացողնեից մեկը։ Խաղադաշտում նրա հիմնական առանձնահատկությունը գոլային հոտառությունն էր, որն օգնում էր նրան խփել բազմաթիվ գնդակներ գեղեցիկ ոճով. հեռահար, գլխով հարվածներ և մեկ հպմամբ հարվածներ։
Դենիս Լոու անգլ.՝ Denis Law | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Մականուն | Արքա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1940 (84 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Աբերդին, Շոտլանդիա | ||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լոուն առավել հայտնի է նրանով, որ 11 տարի անցկացրել է Մանչեսթեր Յունայթեդում։ Խաղալով լեգենդար եռյակում՝ Բոբի Չարլթոնի և Ջորջ Բեսթի հետ, նա երկու անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, և մեկական անգամ էլ դարձել է Անգլիայի գավաթակիր և Չեմպիոնների գավաթի հաղթող։ Լոուն դարձել է շոտլանդական ֆուտբոլի եզակի ներկայացուցիչը, որ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Մանչեսթեր Յունայթեդի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում(237 գոլ՝ 404 պաշտոնական խաղում[4]) և ռեկորդ է գրանցել մրցաշրջանում խփված գոլերով(46 գնդակ՝ 1963/64 մրցաշրջանում)։ Իր կարիերայի ընթացքում Լոուն հեղինակել է 14 «հեթ-տրիկ» և 4 «պոկեր»[5]։
Շոտլանդիայի հավաքականի կազմում Լոուն հանդես է եկել դեռևս 16 տարեկանից, ընդհանուր առմամբ անցկացրել է 55 խաղ և խփել 30 գնդակ։ Այս ցուցանիշով նա դարձավ հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 2006 թվականի նոյեմբերին Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան Լոուին ճանաչեց վերջին 50 տարիների լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստ։
Լոուն ծնվել է Աբերդինեյում, Շոտլանդիա՝ Ջորջ Լոույի և նրա կին Ռոբինի ընտանիքում։ Նա 7 երեխաներից ամենափոքրն էր ընտանիքում։ Լոուների ընտանիքը աղքատ էր, Դենիսը առաջին խաղակոշիկները նվեր էր ստացել հարևաններից։ Դենիսը մանկության տարիներին երկրպագել է «Աբերդին» թիմին և այցելել է թիմի տնային խաղերին, երբ նրա մոտ գումար է եղել։ Լոուն հաճախում էր Պոուիս ակումբի ակադեմիա, որտեղ խաղում էր դպրոցական թիմի կազմում։ Չնայած նրան, որ նա շլացուցիչ աչքերին, նա հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, երբ նրան պաշտպանի դիրքից տեղափոխեցին ձախ եզր։ Այդ ամենից հետո նրան հրավիրեցին Շոտլանդիայի դպրոցական հավաքական։
1954/55 մրցաշրջանի ընթացքում նրան նկատում է Արչի Բիտիին, ով «Հադդերսֆիլդ Թաուն» թիմի ֆուտբոլային գործակալն էր, և հենց նա էլ հրավիրեց Դենիսին՝ խաղի ցուցադրության համար։ Ցուցադրությունից հետո «Հադդերսֆիլդ» թիմի գլխավոր մարզիչն ասաց. «Հետաքրքիր պատանյակ։ Ես երբևիցե չէի տեսել ավելի հարկավոր մարդու` ֆուտբոլի համար՝ թույլ, նիհար և ակնոցներով»։ Լոուն ակումբի հետ կնքեց պայմանագիր՝ մինչև 1955 թվականի ապրիլի 3-ը։ Մի փոքր ուշ նա սկսեց հանդես գալ «Հադերսֆիլդի» կազմում։
Երբ «Հադդերսֆիլդը» դուրս մնաց Անգլիայի երկրորդ դիվիզիոնից, Լոուն կարիք ուներ ստանալու խաղային պրակտիկա և դեբյուտը տեղի ունեցավ 1956 թվականի դեկտեմբերի 24-ին, 16 տարեկան հասակում՝ «Նոթս Քաունթինի» դեմ խաղի ժամանակ(Հադդերսֆիլդը հաղթեց 2:0 հաշվով)։ Շուտով, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Մետ Բասբին Լոույի համար առաջարկեց 10 000 ֆունտ(այդ ժամանակների համար արժանի գումար), սակայն թիմը հրաժարվեց վաճառել ֆուտբոլիստին։ 1957-ից մինչև 1959 թվական Հադդերսֆիլդի մարզիչը Բիլլ Շենկլին էր, և երբ հեռացավ Լիվերպուլ, նա ուզեց իր հետ վերցնել Լոույին, սակայն այդ պահին Լիվերպուլը չկարողացավ գնել ֆուտբոլիստին՝ ֆինանսական խնդիրների պատճառով[6]։
1960 թվականի մարտին Լոուն պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նրա տրանսֆերը ռեկորդային էր բրիտանական ֆուտբոլի համար՝ £55 000, սակայն Լոուն ոչ մի գումար չստացավ այդ տրանսֆերից[7]։ Ճիշտ է «Սիթին» հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում, սակայն դժվարությամբ հեռացավ երկրորդ դիվիզիոն և Լոուն զղջաց տեղափոխության համար, քանի որ այդ ժամանակ Հադդերսֆիլդը հանդիսանում էր ավելի ուժեղ թիմ[8]։ 1960 թվականի մարտի 19-ին Լոուն անցկացրեց առաջին խաղը «Սիթիի» կազմում և նաև խփեց առաջին գնդակը՝ «Լիդս Յունայթեդի» դարպասին։ 1961 թվականի ապրիլին նա ձևակերպեց առաջին դուբլը՝ «Աստոն Վիլլայի» դարպասին, որում Սիթին հաղթեց 4:1 հաշվով։ Այդ խաղի շնորհիվ Սիթին պահպանեց իր տեղը առաջին դիվիզիոնում։
Չնայած Լոուն մտածում էր Սիթիից հեռանալու մասին, սակայն 1960/61 մրցաշրջանը անցավ շատ հաջող, ընդհանուր առմամբ խփելով 23 գնդակ։ 1961 թվականին նա 6 գնդակ խփեց «Լուտոն Թաունի» դարպասը՝ Անգլիայի խաղարկության շրջանակներում, սակայն երբ խաղին մնում էր 20 րոպե, խաղը դադարեցվում է և Լոուի խփված գնդակները չեն հաշվում։ Լուտոնի դեմ երկրորդ խաղի ժամանակ, Լուտոնը հաղթեց 3:1 հաշվով և Սիթին դուրս մնաց հետագա պայքարից[9]։
Լոուն այլևս չէր ուզում մնալ Սիթիյում[9], նա ուզում էր տեղափոխվել ավելի հզոր ակումբ և 1961 թվականի մառանը տեղափոխվեց իտալական «Տորինո»։
Գալուց առաջ Լոույով հետաքրքրված էր մեկ ուրիշ իտալական թիմ՝ «Ինտերնացիոնալ», որը փորձում էր խանգարել Դենիսի տեղափոխությանը «Տորինո»։ Նշենք այն, որ Դենիսը նաև պայմանագիր էր կնքել Ինտերի հետ։ Սակայն ինչ-ինչ պատճառներով վերջում «Ինտերը» հրաժարվեց տրանսֆերից։
Իտալիայում երկար ժամանակ քննարկում էին նրա տրանսֆերային արժեքը։ Լոուն հիանալի անցկացրեց միջմրցաշրջանային պատրաստությունը, որն անցկացվում էր Ալպերում, իսկ ֆուտբոլիստները հանգստանում էին շքեղ հյուրանոցում։ Տորինոն ֆուտբոլիստներին աշխատավարձ էր վճարում՝ անկախ նրան ելույթներին թիմում. հաղթանակի դեպքում նրանք ստանում էին «պարկերով գումար», իսկ պարտության դեպքում գրեթե ոչինչ[10]։ Ինչպես շատ բրիտանացի ֆուտբոլիստներ, որոնք տեղափոխվել էին Իտալիա, այնպես էլ Լոուն չէր սիրում գերպաշտպանական խաղի ոճը՝ «կատենաչչոն», որը հայտնի էր իտալական թիմերի միջև և դժվարությամբ ադապտացվեց այդ ոճին[11]։
1962 թվականի փետրվարի 7-ին Լոուն ավտովթարի ենթարկվեց։ Նրա հետ էր նաև խաղընկեր՝ Ջո Բեյքերը։ Բեյքերը ստացավ շատ լուրջ վնասվածք և գրեթե մոտ էր մահին, իսկ Լոույի կյանքին ընդհանրապես վտանգ չէր սպառնում։
1962 թվականի ապրիլին Լոուն խնդրեց իրեն վաճառել, սակայն նրա խնդրանքը չիրականացվեց։ Սկսվեց կոնֆլիկտ՝ Լոույի և մարզչական շտաբի միջև։ «Նապոլիի» դեմ խաղի ժամանակ Լոուն հեռացվեց խաղադաշտից։ Խաղից հետո պարզ դարձավ որ «Տորինոյի» մարզիչն էր խնդրել մրցավարին, որպեսզի մրցավարը հեռացնի նրան խաղադաշտից։ Բացի այդ, խաղի ժամանակ Լոուն կատարել էր եզրային նետում այն ժամանակ, երբ մարզիչն արգելել էր նրան անել դա[12]։ Լոուն լքեց խաղադաշտը ինչից հետո հայտարարեց, որ նա լքում է թիմը և տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Մի քանի օր հետո հայտարարեցին, որ նա վաճառված է «Յուվենտուսին»։ Սակայն պայմանագիրը խզվեց, քանի որ Լոուն հայտարարեց, որ ուզում է տեղափոխվել, այնպիսի թիմ, որին «Տորինոն» նախապատվություն չէր տալիս։ Լոուն անտեսեց բոլորին և հանգստորեն վերադարձավ Աբերդինե, գերազանց հասկանալով, որ «Տորինոն» ոչ մի գումար չի ստանա տրանսֆերից, եթե նա հրաժարվի խաղալ «Յուվենտուսում»։
Վերջիվերջո, 1962 թվականի հուլիսի 10-ին Լոուն տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ։ Նրա տրանսֆերը ռեկորդային էր բրիտանական ֆուտբոլի համար՝ 115 000 ֆունտ։
Լոուն վերադարձավ Մանչեսթեր, հայտնվելով այնտեղ, որտեղ նա ժամանակին հանդես էր եկել Մանչեսթեր Սիթիյում։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ 1962 թվականի օգոստոսի 18-ին՝ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղի ժամանակ, որտեղ նա գոլով աչքի ընկավ 7-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Այդ ընթացքում Յունայթեդը տեսավ մյունխենյան ողբերգությունը և սկսեց ցուցադրել ոչ ստաբիլ խաղ։ 1962/63 մրցաշրջանի ընթացքում թիմը վտանգ ուներ դուրս թռչել առաջին դիվիզիոնից։ Լեսթեր Սիթիի դեմ խաղի ժամանակ Լոուն «հեթ-տրիկ» ձևակերպեց, սակայն Յունայթեդը պարտվեց։ Անգլիայի գավաթի ընթացքում թիմը հանդես էր գալիս ավելի հաջող։ Հադդերսֆիլդ դեմ խաղի ժամանակ Լոուն «հեթ-տրիկ» ձևակերպեց նախկին թիմի դարպասին, իսկ Յունայթեդը հաղթեց 5:0 հաշվով։ Թիմը դուրս ելավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպեց «Լեսթեր Սիթիին»։ «Լեսթերը» համարվում էր բացահայտ ֆավորիտ, քանի որ առաջնությունը ավարտել էր 4-րդ տեղով։ Խաղի առաջին գոլը խփեց Լոուն, իսկ Յունայթեդը հաղթեց 3:1 հաշվով։ Դա եղավ Լոուի կարիերայի առաջին և միակ Անգլիայի գավաթը՝ ողջ կարիերայի ընթացքում։ 1962 թվականի դեկտեմբերին Լոուն ամուսնացավ Դիանա անունով աղջկա հետ։
1962 թվականի դեկտեմբերի 15-ին խաղի գլխավոր մրցավար Գիլբերտ Պալինը պրովակացիայի ենթարկեց Լոույին, ասելով. «Դու շատ խելացի ես, դու խաղալ չգիտես»։ Խաղից հետո Լոուն և Մետիս Բասբին բողոքեցին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային[13]։ Կարգապահական կոմիտեն Պալինին լուրջ նախազգուշացրեց, սակայն նա հրաժարվեց վճիռից և այլևս հրաժարվեց վարել խաղեր։ Դրանից հետո Լոուն ասաց, որ «որոշ մրցավարների աչքերով, Լոուն դարձավ այնպիսի մարդ, որից վերցնում են փոքրիկ նշում», սակայն այդ խոսքերը լուրջ ազդեցին նրա հետագա կարիերայի վրա[14]։
1963/64 մրցաշրջանում Լոուն շատ էր աչքի ընկնում գոլերով և հրավիրվեց «Մնացած աշխարհ(Rest of the World)» թիմ, որտեղ խաղում էր Անգլիայի հավաքականի դեմ՝ «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ խաղում Լոուն խփեց մեկ գնդակ, ինչպես հետո նա խոստովանեց, այն դարձավ իր կարիերայի գլխավոր միջադեպերից մեկը[15]։ Այդ մրցաշրջանը անհաջող էր նրանով, որ նա որակազրկվեց Աստոն Վիլլայի դեմ խաղի ժամանակ՝ 28 օրով։ Մրցաշրջանից հետո Լոուն ասաց, որ այդ որակազրկման պատճառով Յունայթեդը չկարողացավ նվաճել ոչ մի տիտղոս։ Հաջորդ մրցաշրջանում Լոուն արժանացավ «Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին, իսկ Մանչեսթեր Յունայթեդը նվաճեց առաջին տիտղոսը՝ մյունխենյան ողբերգությունից հետո։
1965 թվականի հոկտեմբերի 21-ին Շոտլանդիայի և Լեհաստանի հավաքականների միջև խաղի ժամանակ Լոուն ստացավ աջ ծնկի վնասվածք։ Դեռևս «Հադդերսֆիլդում» հանդես գալու տարիներին, նա ենթարկվել է ծնկի վիրահատության[16], և այդ վնասվածքը նրան հետապնդեց ողջ կարիերայի ընթացքում։
1966 թվականին Լոուն պահանջեց թիմի գլխավոր մարզիչ Մետիս Բասբիից աշխատավարձի բարձրացում՝ հակառակ դեպքում Լոուն ասաց, որ կլքի թիմ։ Բասբին Լոույին հանեց տրանսֆերի, պատճառաբանելով. «ոչ մի ֆուտբոլիստ իրավունք չունի քննարկել թիմի որոշումը և պահանջել գումար»։ Երբ Լոուն նորից հանդիպեց Բասբիին, պաշտոնական ներողություն խնդրեց, որից հետո տվեց հարցազրույց[17]։ Դրանից հետո Լոուն խոստովանեց, որ Բասբին օգտագործեց այդ իրողությունը, որպեսզի նախազգուշացներ ուրիշ ֆուտբոլիստներին չվարվել այդպես, չնայած վերջում Բասբին համաձայն էր Լոույի աշխատավարձի բարձրացմանը[18]։
1968 թվականին Յունայթեդը հաղթեց եվրոպական չեմպիոնների գավաթը, սակայն ծնկի վնասվածքի պատճառով Լոուն բաց թողեց կիսաեզրափակիչն ու եզրափակիչը և չստացավ ոսկե մեդալ։ 1968 թվականի հունվարին նրան այցելեց մասնագետը, ով հաստատեց «Յունայթեդի» գրությունը, որում ասվում էր ծնկի նոր վիրահատության մասին։ Լոուն ոչ մեկին ցույց չտվեց այդ գրությունը, գաղտնի պահելով մի քանի տարի. նա մարզվում էր սովորական ձևով[19]։
1968/69 մրցաշրջանում «Յունայթեդը» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ հանդիպեց «Միլանին»։ Առաջին խաղում, որը տեղի ունեցավ «Սան Սիրոյում», ավարտվեց հօգուտ Միլանի՝ 2:0: Օլդ Թրաֆորդում պատասխան խաղի ժամանակ, Բոբի Չարլթոնը խփեց խաղի միակ գնդակը և Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց 1:0 հաշվով։ Լոուն խաղից հետո վստահեցրեց, որ նա գոլ կխփեր, եթե նրա հարվածից հետո «Միլանի» պաշտպանը դարպասից չհաներ գնդակը։ Մրցավարը այդ պահը չտեսավ և գոլը չհաշվեց, այդ իսկ պատճառով Յունայթեդը չհայտնվեց եզրափակչում։ Մրցաշրջանի ավարտից հետո, Մետիս Բասբին լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։
1969/70 մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչը Ուիլֆ Մաքգինեսն էր[20]։ Այդ տարի թիմն Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ Լոուն բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը՝ վնասվածքի պատճառով։
1970 թվականի ապրիլին նա հանվեց տրանսֆերի և Յունայթեդը նրան պատրաստ էր վաճառել 60000 ֆունտով։ Սակայն ոչ մի թիմ այդպես էլ չցանկացավ գնել նրան և նա չտեղափոխվեց ուրիշ թիմ։
1970/71 անհաջող մրցաշրջանից հետո թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Ֆրենկ Օ՛Ֆարելը։ 1971/72 մրցաշրջանը թիմը սկսեց հաջող և 1971 թվականին ավարտեց առաջին կեսը՝ առաջին տեղով, առաջ անցնելով երկրորդ տեղից 5 միավորով։ Այդ պահին Լոույի հաշվին կար 12 գնդակ։ Սակայն, Նոր տարուց հետո թիմը հանդես եկավ անհաջող և մրցաշարն ավարտեց 8-րդ տեղում[21]։ 1972/73 մրցաշրջանի առաջին խաղում Լոուն աչքի ընկավ գոլով, սակայն նրան կրկին սկսեց անհանգստացնել ծնկի վնասվածքը և նա այպես էլ չկարողացավ գոլով աչքի ընկնել մրցաշրջանի մնացած հատվածում։ Թիմը հանդես եկավ անհաջող և Օ՛Ֆարելը հեռացվեց։
Լոուն թիմի ղեկավարությանը խորհուրդ տվեց հրավիրել Թոմի Դոհերթին, որպես գլխավոր մարզիչ, իմանալով նրա աշխատանքը Շոտլանդիայի հավաքականում[22]։ Թիմը լսեց Լոույին և Դոհերթիի գլխավորությամբ թիմը հասավ հաջողությունների, բարձրանալով մրցաշարային աղյուսակի վերին հատված։
1973 ամռանը Դոհերթին բաց թողեց Լոույին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Լոուն Յունայթեդում անցկացրեց 11 տարի, խփելով 237 գնդակ՝ 404 խաղում։ Միայն Բոբի Չարթլոնն է խփել ավելի շատ գնդակ Յունայթեդում[23]։
Լոուն չհրավիրվեց հավաքական, մասնակցելու 1958 թվականի աշխարհի առաջնությանը, սական աշնանը տեղի ունեցավ նրա դեբյուտը հավաքականում։ Դա եղավ 1958 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ուելսի հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Լոու արագորեն ընդգրկվեց Շոտլանդիայի հավաքականի հիմնական կազմում։ 1961 թվականի ապրիլի 15-ին նա խաղաց Անգլիայի հավաքականի դեմ։ Շոտլանդիան այդ խաղում պարտվեց 9:3 հաշվով, իսկ Լոուն նկարագրեց ինչպես «ամենամռայլ օր»[24]։
Տորինոյում հանդես գալու տարիներին նա շարունակեց խաղալ Շոտլանդիայի հավաքականում, սակայն Տորինոն նրան դժվարությամբ էր բաց թողնում գնալ խաղերի։ Պայմանագիրը ֆուտբոլիստի հետ խզվեց, քանի որ թիմն իրավունք չուներ Լոույին բաց թողել հավաքականում հետ խաղերի։
1965 թվականի հոկտեմբերի 21-ին Լեհաստանի դեմ խաղի ժամանակ Լոուն ստացավ աջ ծնկի վնասվածք։ 1967 թվականի ապրիլի 15-ին Լոուն գոլ խփեց Անգլիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Շոտլանդիան Անգլիային հաղթեց 3:2 հաշվով, հիշեցնելով, որ նրանք հաղթել են աշխարհի առաջնությունը մեկ տարի առաջ։ Այդ մրցաշրջանում Մանչեսթեր Յունայթեդը դարձավ Անգլիայի առաջնության հաղթող, սակայն Լոույի կարծիքով Անգլիայի դեմ հաղթանակն ավելի կարևոր էր[25]։
Շոտլանդիան հայտնվեց 1974 թվականի աշխարհի առաջնությունում, առաջինը՝ 1958-ից հետո։ Լոուն ընդգրկված էր կազմում և մասնակցեց Զաիրայի դեմ առաջնության առաջին խաղին։ Նրան հաջողվեց աչքի ընկնել գոլով, Շոտլանդիան հաղթեց 2:0 հաշով։ Լոուն շատ հիասթափվեց այն փաստից, որ գլխավոր մարզիչը նրան չէր ընդգրկել Բրազիլիայի[26] և Հարավսլավիայի դեմ խաղերին։
Լոույի խաղերը և գոլերը Շոտլանդիայի հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվը | Լոույի գոլերը | Առաջնություն |
1 | 1958,հոկտեմբերի 18 | Ուելս | 3 : 0 | 1 | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն |
2 | 1958, նոյեմբերի 5 | Հյուսիսային Իռլանդիա | 2 : 2 | - | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1958/1959 |
3 | 1959, մայիսի 27 | Հոլանդիա | 2 : 1 | - | Ընկերական խաղ |
4 | 1959, հունիսի 3 | Պորտուգալիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
5 | 1959, հոկտեմբերի 3 | Հյուսիսային Իռլանդիա | 4 : 0 | - | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1959/1960 |
6 | 1959, նոյեմբերի 4 | Ուելս | 1 : 1 | - | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1959/1960 |
7 | 1960, ապրիլի 9 | Անգլիա | 1 : 1 | - | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1959/1960 |
8 | 1960, մայիսի 4 | Լեհաստան | 2 : 3 | 1 | Ընկերական խաղ |
9 | 1960, մայիսի 29 | Ավստրիա | 1 : 4 | - | Ընկերական խաղ |
10 | 1960, նոյեմբերի 9 | Հյուսիսային Իռլանդիա | 5 : 2 | 1 | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1960/61 |
11 | 1961, ապրիլի 15 | Անգլիա | 3 : 9 | - | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1960/61 |
12 | 1961, սեպտեմբերի 26 | Չեխոսլովակիա | 3 : 2 | 2 | ԱԱ-1962, որակավորման փուլեր |
13 | 1961, նոյեմբերի 29 | Չեխոսլովակիա | 2 : 2 | - | ԱԱ-1962, որակավորման փուլեր |
14 | 1962, ապրիլի 14 | Անգլիա | 2 : 0 | - | Բրիտանիայի առաջնություն 1961/62 |
15 | 1962, հոկտեմբերի 20 | Ուելս | 3 : 2 | 1 | Բրիտանիայի առաջնություն 1962/63 |
16 | 1962, նոյեմբերի 7 | Հյուսիսային Իռլանդիա | 5 : 1 | 4 | Բրիտանիայի առաջնություն 1962/63 |
17 | 1963, ապրիլի 6 | Անգլիա | 2 : 1 | - | Բրիտանիայի առաջնություն 1962/63 |
18 | 1963, մայիսի 8 | Ավստրիա | 4 : 1 | 2 | Ընկերական խաղ |
19 | 1963, հունիսի 4 | Նորվեգիա | 3 : 4 | 3 | Ընկերական խաղ |
20 | 1963, հունիսի 9 | Իռլանդիա | 0 : 1 | - | Ընկերական խաղ |
21 | 1963, հունիսի 13 | Իսպանիա | 6 : 2 | 1 | Ընկերական խաղ |
22 | 1963, նոյեմբերի 7 | Նորվեգիա | 6 : 1 | 4 | Ընկերական խաղ |
23 | 1963, նոյեմբերի 20 | Ուելս | 2 : 1 | 1 | Բրիտանիայի առաջնություն 1963/64 |
24 | 1964, ապրիլի 11 | Անգլիա | 1 : 0 | - | Բրիտանիայի առաջնություն 1963/64 |
25 | 1964, մայիսի 12 | ԳՖՀ | 2 : 2 | - | Ընկերական խաղ |
26 | 1964, հոկտեմբերի 3 | Ուելս | 2 : 3 | - | Բրիտանիայի առաջնություն 1962/63 |
27 | 1964, հոկտեմբերի 21 | Ֆինլանդիա | 3 : 1 | 1 | ԱԱ-1966, որակավորման փուլեր |
28 | 1964, նոյեմբերի 25 | Հյուսիսային Իռլանդիա | 3 : 2 | - | Բրիտանիայի առաջնություն 1964/65 |
29 | 1965, ապրիլի 10 | Անգլիա | 2 : 2 | 1 | Բրիտանիայի առաջնություն 1964/65 |
30 | 1965, մայիսի 8 | Իսպանիա | 0 : 0 | - | Ընկերական խաղ |
31 | 1965, մայիսի 27 | Լեհաստան | 1 : 1 | 1 | ԱԱ-1966, որակավորման փուլեր |
32 | 1965, մայիսի 27 | Ֆինլանդիա | 2 : 1 | - | ԱԱ-1966, որակավորման փուլեր |
33 | 1965, հոկտեմբերի 2 | Հյուսիսային Իռլանդիա | 2 : 3 | - | Բրիտանիայի առաջնություն 1965/66 |
34 | 1965, հոկտեմբերի 13 | Լեհաստան | 1 : 2 | - | ԱԱ-1966, որակավորման փուլեր |
35 | 1966, ապրիլի 2 | Անգլիա | 3 : 4 | 1 | Բրիտանիայի առաջնություն 1965/66 |
36 | 1966, հոկտեմբերի 22 | Ուելս | 1 : 1 | 1 | ԵԱ-1968, որակավորման փուլեր |
37 | 1967, ապրիլի 15 | Անգլիա | 3 : 2 | 1 | ԵԱ-1968, որակավորման փուլեր |
38 | 1967, մայիսի 10 | ԽՍՀՄ | 0 : 2 | - | Ընկերական խաղ |
39 | 1967, հոկտեմբերի 21 | Հյուսիսային Իռլանդիա | 0 : 1 | - | ԵԱ-1968, որակավորման փուլեր |
40 | 6 ноября 1968 | Ավստրիա | 2 : 1 | 1 | ԱԱ-1970, որակավորման փուլեր |
41 | 16 апреля 1969 | ԳՖՀ | 1 : 1 | - | ԱԱ-1970, որակավորման փուլեր |
42 | 1969, մայիսի 6 | Հյուսիսային Իռլանդիա | 1 : 1 | - | Բրիտանիայի առաջնություն 1969 |
43 | 1972, ապրիլի 26 | Պերու | 2 : 0 | 1 | Ընկերական խաղ |
44 | 1972, մայիսի 20 | Հյուսիսային Իռլանդիա | 2 : 0 | 1 | Բրիտանիայի առաջնություն 1972 |
45 | 1972, մայիսի 24 | Ուելս | 1 : 0 | - | Բրիտանիայի առաջնություն 1972 |
46 | 1972, մայիսի 27 | Անգլիա | 0 : 1 | - | Բրիտանիայի առաջնություն 1972 |
47 | 1972, հունիսի 29 | Հարավսլավիա | 2 : 2 | - | Բրազիլիայի անկախության գավաթ |
48 | 1972, հուլիսի 2 | Չեխոսլովակիա | 0 : 0 | - | Բրազիլիայի անկախության գավաթ |
49 | 1972, հուլիսի 5 | Բրազիլիա | 0 : 1 | - | Բրազիլիայի անկախության գավաթ |
50 | 1973, սեպտեմբերի 26 | Չեխոսլովակիա | 2 : 1 | - | ԱԱ-1974, որակավորման փուլեր |
51 | 1973, հոկտեմբերի 17 | Չեխոսլովակիա | 0 : 1 | - | ԱԱ-1974, որակավորման փուլեր |
52 | 1973, նոյեմբերի 14 | ԳՖՀ | 1 : 1 | - | Ընկերական խաղ |
53 | 1974, մարտի 27 | Գերմանիա | 1 : 2 | - | Ընկերական խաղ |
54 | 1974, մայիսի 11 | Հյուսիսային Իռլանդիա | 0 : 1 | - | Բրիտանիայի առաջնություն 1974 |
55 | 1974, հունիսի 14 | Զաիր | 2 : 0 | - | ԱԱ-1974, եզրափակիչ խաղեր |
Արդյունք. 55 խաղ / 30 գոլ, 24 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 17 պարտություն
Արդյունք։ 3 խաղ/ 1 գոլ, 1 հաղթանալ, 2 ոչ-ոքի
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Լոուն սկսեց աշխատել ռադիոյում և հեռուստաընկերությունում որպես, ֆուտբոլային հանդիպումների մեկնաբան։ Ներկա պահին նա բնակվում է Մանչեսթերում, կնոջ՝ Դիանայի հետ։ Լոուն ունի հինգ երեխաներ, իսկ դստեր, ինչպես և, մոր անունը Դիանա է։ Նա աշխատում է Մանչեսթեր Յունայթեդի մամուլի կենտրոնում։
2002 թվականի փետրվարի 23-ին Օլդ Թրաֆորդի արևմտյան տրիբունայում, որը կրում էր «Սթրեդֆորդ Էնդ» անվանումը, տեղադրվեց Դենիս Լոույի արձանը[27]։ 2003 թվականի նոյեմբերին Լոուն հաջողությամբ ենթարկվեց շականագեղձի քաղկեղի վիրահատության[28]։ 2005 թվականի հուլիսի 5-ին Լոուն արժանացավ Աբերդինեյի համալսարանի հարգանքի դոկտորի աստիճանի[29]։
1990-ական թվականներին հայտնի դարձավ այն, որ հոլանդացի հարձակվող Դենիս Բերգկամպը, իր անունը ստացել էր Դենիս Լոույի պատվին։ Բերգկամպի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուներ էին՝ 1960-ական թվականներին։ Հոլանդական տիրույթները թույլ չտվեցին երեխային անվանել «Դենիս»՝ մեկ «ն» տառով, դա շատ էր նման «Դենիզ» անվան, որը կանացի անուն էր։ Արդյունքում Բերգկամպին անվանեցին Դեննիս։
2005 թվականի նոյեմբերի 25-ին նա այցելեց իր մահացող ընկեր Ջորջ Բեսթին, ով մահացավ բազմաթիվ ներքին օրգանների ախտահարումից։
2008 թվականի մայիսին «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, Լոուն, ՖԻՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, պարգևատրեց ՈւԵՖԱ-ի չեմպիոններին և փոխչեմպիոններին՝ ռուսական «Զենիթին» և շոտլանդական «Ռեյնջերսին»
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[30] | Եվրագավաթներ[31] | Այլ[32] | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հադդերսֆիլդ Թաուն | 1956/57 | 13 | 2 | 5 | 1 | - | - | 0 | 0 | 18 | 3 |
1957/58 | 18 | 5 | 2 | 1 | - | - | 0 | 0 | 20 | 6 | |
1958/59 | 26 | 2 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 26 | 2 | |
1959/60 | 24 | 7 | 3 | 1 | - | - | 0 | 0 | 27 | 8 | |
Արդյունք | 81 | 16 | 10 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 91 | 19 | |
Մանչեսթեր Սիթի | 1959/60 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 2 |
1960/61 | 37 | 19 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 23 | |
Արդյունք | 44 | 21 | 6 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 50 | 25 | |
Տորինո | 1961/62 | 27 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 10 |
Արդյունք | 27 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 10 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 1962/63 | 38 | 23 | 6 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 29 |
1963/64 | 30 | 30 | 6 | 10 | 5 | 6 | 1 | 0 | 42 | 46 | |
1964/65 | 36 | 28 | 6 | 3 | 10 | 8 | 0 | 0 | 52 | 39 | |
1965/66 | 33 | 15 | 7 | 6 | 8 | 3 | 1 | 0 | 49 | 24 | |
1966/67 | 36 | 23 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 25 | |
1967/68 | 23 | 7 | 1 | 0 | 3 | 2 | 1 | 1 | 28 | 10 | |
1968/69 | 30 | 14 | 6 | 7 | 7 | 9 | 2 | 0 | 45 | 30 | |
1969/70 | 11 | 2 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 3 | |
1970/71 | 28 | 15 | 6 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 37 | 17 | |
1971/72 | 33 | 13 | 9 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 43 | 13 | |
1972/73 | 11 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 15 | 3 | |
Արդյունք | 309 | 171 | 57 | 37 | 33 | 28 | 10 | 3 | 409 | 239 | |
Մանչեսթեր Սիթի | 1973/74 | 24 | 9 | 5 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 30 | 12 |
1974/75 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 2 | 1 | |
Արդյունք | 24 | 9 | 5 | 3 | 0 | 0 | 3 | 1 | 32 | 13 | |
Ամբողջը «Մանչեսթեր Սիթիյում» | 68 | 30 | 11 | 7 | 0 | 0 | 3 | 1 | 82 | 38 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 485 | 227 | 79 | 47 | 33 | 28 | 13 | 4 | 610 | 306 |
Հավաքական | Տարի | ԱԱ-ի որակավորման փուլեր | ԱԱ-ի եզրափակիչ խաղեր | ԵԱ-ի որակավորման փուլեր | Բրիտանիայի առաջնություն | Բրազիլիայի ազատության գավաթ | Ընկերական խաղեր | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շոտլանդիա | 1958 | - | - | 0 | 0 | - | - | 2 | 1 | - | - | 0 | 0 | 2 | 1 |
1959 | - | - | - | - | - | - | 2 | 0 | - | - | 2 | 0 | 4 | 0 | |
1960 | - | - | - | - | - | - | 2 | 1 | - | - | 2 | 1 | 4 | 2 | |
1961 | 2 | 2 | - | - | - | - | 1 | 0 | - | - | - | - | 3 | 2 | |
1962 | - | - | - | - | - | - | 3 | 5 | - | - | 0 | 0 | 3 | 5 | |
1963 | - | - | - | - | - | - | 2 | 1 | - | - | 5 | 10 | 7 | 11 | |
1964 | 1 | 1 | - | - | - | - | 3 | 0 | - | - | 1 | 0 | 5 | 1 | |
1965 | 3 | 1 | - | - | - | - | 2 | 1 | - | - | 1 | 0 | 6 | 2 | |
1966 | - | - | - | - | 1 | 1 | 1 | 1 | - | - | 0 | 0 | 2 | 2 | |
1967 | - | - | - | - | 2 | 1 | - | - | - | - | 1 | 0 | 3 | 1 | |
1968 | 1 | 1 | - | - | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 1 | 1 | |
1969 | 1 | 0 | - | - | - | - | 1 | 0 | - | - | 0 | 0 | 2 | 0 | |
1970 | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | |
1971 | - | - | - | - | 0 | 0 | - | - | - | - | 0 | 0 | 0 | 0 | |
1972 | 0 | 0 | - | - | - | - | 3 | 1 | 3 | 0 | 1 | 1 | 7 | 2 | |
1973 | 2 | 0 | - | - | - | - | 0 | 0 | - | - | 1 | 0 | 3 | 0 | |
1974 | - | - | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 | 3 | 0 | |
Ամբողջը կարիերայի ընթացքում | 10 | 5 | 1 | 0 | 3 | 2 | 23 | 11 | 3 | 0 | 15 | 12 | 55 | 30 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.