Օլդ Թրաֆորդ

From Wikipedia, the free encyclopedia

Օլդ Թրաֆորդ

Օլդ Թրաֆորդ (անգլ.՝ Old Trafford), հայտնի նաև որպես Երազանքների թատրոն (անգլ.՝ Theatre of Dreams), ֆուտբոլային մարզադաշտ անգլիական Մանչեսթեր քաղաքում, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Այս պահին մարզադաշտը տեղավորում է 75 765 հանդիսատես և համարվում է մարդկանց տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտը Անգլիայում «Ուեմբլի»-ից հետո, նաև անգլիական 2 մարզադաշտերից մեկը (այդ թվում է կրկին «Ուեմբլին»), որ ՈՒԵՖԱ-ի էլիտար ռեյտինգով արժանացել է 5 աստղի։

Արագ փաստեր Օլդ Թրաֆորդ, Տեսակ ...
Օլդ Թրաֆորդ
Thumb
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանում Old Trafford
ՏեղագրությունԹրաֆորդ[1], Մանչեսթեր և Անգլիա
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Կառուցված1909
Բացված1910 փետրվարի 19
Կառուցման գին£90 000 (1909)
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ
ՍեփականատերՄանչեսթեր Յունայթեդ
ԳործաղեկավարՄանչեսթեր Յունայթեդ
Տարողություն75 731
Տնային թիմՄանչեսթեր Յունայթեդ
Դաշտի չափսեր105 x 68 [մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքmanutd.com/en/visit-old-trafford(անգլ.)
Thumb
Thumb
 Old Trafford Վիքիպահեստում
Փակել

Մարզադաշտը գտնվում է կրիկետի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտից մոտավորապես 800 մետր հեռավորության վրա և Մանչեստրի վերգետնյա մետրոյից ոչ հեռու։

«Օլդ Թրաֆորդ»-ը 1910 թվականից հանդիսանում է տնային մարզադաշտ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի համար (բացառությամբ 1941-1949 թվականներին ընկած ժամանակաշրջանը, երբ մարզադաշտը փլուզվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների պատճառով՝ այդ ժամանակահատվածում ակումբը խաղում էր «Մեյդ Ռոուդ»-ում՝ «Մանչեսթեր Սիթի» մարզադաշտում)։ Մարզադաշտն ակտիվ ընդլայնվեց 1990-2000 թվականներին։ Առավել հայտնի է հյուսիսային, արևելյան և արևմտյան ամբիոնների շինարարական փուլը, որը մեծացրեց մարզադաշտի չափսերը մինչև 80 հազար մետր։ Մարզադաշտի ռեկորդային այցելումներ գրանցվեց 1939 թվականին, երբ 76 962 դիտորդներ հետևում էին Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» և «Գրիմսբի Թաուն» ֆուտբոլային ակումբների միջև[2]։

«Օլդ Թրաֆորդ»-ը հաճախ օգտագործվում էր որպես չեզոք դաշտ՝ Անգլիայի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի խաղերի անցկացման համար, ինչպես նաև այստեղ անց են կացվել Անգլիայի հավաքականի մի քանի խաղեր «Ուեմբլի» մարզադաշտի կառուցման ժամանակ։ Մարզադաշտում անց են կացվել 1996 թվականի Եվրոպայի առաջնության, 1996 թվականի Եվրոպայի չեմպիոնների լիգայի, ինչպես նաև 2003 թվականի Չեմպիոնների Լիգայի խաղեր։ Բացի ֆուտբոլային նպատակներով օգտագործելը, «Օլդ Թրաֆորդ»-ում անց են կացվել ռեգբիի Սուպերլիգայի մեծ եզրափակչի փուլը և 2000 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի խաղերը։

Ռեկորդներ

Հաճախելիության ներկայիս ռեկորդը «Օլդ Թրաֆորդը» հաստատել է 1939 թվականի մարտի 25-ին՝ Ֆուտբոլի Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» և «Գրիմսբի Թաունի» միջև և կազմել է 76 962 մարդ[2]։ Սակայն այդ ռեկորդը եղել է մինչև մարզադաշտի ամբողջությամբ նստելի դառնալը, ինչը թույլ է տվել ավելի շատ հանդիսատես տեղավորել։ Որպես ամբողջովին նստելի մարզադաշտ «Օլդ Թրաֆորդի» ռեկորդը հաստատվել է 2007 թվականի մարտի 31-ին Պրեմիեր Լիգայի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բլաքբըրն Ռովերսի» միջև խաղում և կազմել է 76 098 մարդ[2]։ Այս նվաճումը նաև Պրեմիեր Լիգայի խաղի համար հաճախելիության ռեկորդ է[3]։

«Օլդ Թրաֆորդի» հաճախելիության ռեկորդը ընկերական խաղերի համար կազմում է 73 738 մարդ և տեղի է ունեցել 2007 թվականի օգոստոսի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Ինտերնացիոնալե» ակումբների միջև նախամրցաշրջանային խաղում[4]։

Ամենացածր հաճախելիության ռեկորդը «Օլդ Թրաֆորդում» եղել է մարզադաշտի հետպատերազմյան պատմության շրջանում և կազմել է 11 968 հանդիսատես, 1950 թվականի ապրիլի 29-ին «Յունայթեդի» և «Ֆուլհեմի» միջև խաղում, որտեղ տանտերերը հաղթել են 3։0 հաշվով[5]։ 1921 թվականի մայիսի 7-ին մարզադաշտում ընթացել է խաղ Երկրորդ դիվիզիոնի ակումբներ «Սթոքպորտ Քաունթիի» և «Լեսթեր Սիթիի» միջև, որն ըստ պաշտոնական տվյալների՝ այցելել են միայն 13 մարդ։ Այդ թիվը կարող է ապակողմնորոշիչ լինել, քանի որ մարզադաշտում ներկա են եղել ավելի քան 20 000 մարդ, որոնք մնացել են խաղին նախորդ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Դերբի Կաունտիի» միջև հանդիպումից, որն ավարտվել է փոքր-ինչ շուտ[6]։

«Օլդ Թրաֆորդի» միջխաղային ամենաբարձր հաճախելիությունը մրցաշրջանում կազմել է 75 826 մարդ և եղել է 2006/07 մրցաշրջանում[7]։ Հաջորդ՝ 2007/08 մրցաշրջանում եղել է մարզադաշտ ամենամեծ գումարային հաճախելիության ռեկորդը՝ 2 187 408 մարդ, որոնք հետևել են «Յունայթեդի» հաղթարշվային Պրեմիեր Լիգայում, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և ակումբի առաջխաղացմանը Ֆուտբոլի Անգլիայի գավաթի ընթացքում[8]։ «Օլդ Թրաֆորդի» միջխաղային ամենացածր հաճախելիությունը եղել է 1930/31 մրցաշրջանում և կազմել է 11 685 մարդ[9]։

Մշակույթում

«Օլդ Թրաֆորդը» հիշատակվում է մի շարք երգերում, որոնք կատարում են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները[10].

  • Come On You Reds
  • I’m a Stretford Ender
  • My Old Man
  • Roy Keane Is Magic
  • Stretford Enders
  • The Boys from Old Trafford
  • They Came to Old Trafford That October Night
  • United Road (Take Me Home)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.