From Wikipedia, the free encyclopedia
«Բոլորը գնացել են» (ռուս.՝ «Все ушли»), 2012 թվականի ռուսական ֆիլմ[3]։ Ռեժիսոր Գեորգի Փարաջանովն իր ֆիլմի ոճը բնորոշել է որպես «մոգական ռեալիզմ»։ Սա փորձ է վերականգնել և մտնել այն իրականության մեջ, որն այլևս չկա[4]։ «Բոլորը գնացել են» ֆիլմում 1960-կան թվականների կիսաառասպելական Խորհրդային Միությունում թբիլիսահայերի կյանքի մասին ներկայացվում է որպես մեծահասակի հուշեր լուսավոր մանկության մասին[5]։ Ֆիլմի հերոսը փորձում է վերադառնալ հին Թբիլիսիում անցկացրած մանկություն, անցյալում գտնել իր այսօրվա կյանքի հարցերի պատասխանները[4]։
Բոլորը գնացել են ռուս.՝ Все ушли | |
---|---|
Երկիր | Ռուսաստան Չեխիա[1] Վրաստան[1] |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ[1] և կինոկատակերգություն[1] |
Թվական | հունիս 2012[2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Փարաջանով |
Սցենարի հեղինակ | Գեորգի Փարաջանով[2] |
Դերակատարներ | Ավթանդիլ Մախարաձե |
Օպերատոր | Սերգեյ Մաչիլսկի |
Տևողություն | 120 րոպե |
IMDb | ID 2111306 |
Ֆիլմի պրեմիերան կայացել Է Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնում՝ «Հեռանկարներ» մրցութային ծրագրի շրջանակներում։
Երկար բացակայությունից հետո մարդը գալիս է մի քաղաք, որտեղ տատի և պապի հետ ապրել է մանկության տարիներին՝ ծնողների մահից հետո։ Ոչ ոք այլևս կենդանի չէ, մարդը ընկղմվում է հիշողությունների մեջ։
Այս ֆիլմի սցենարը գրվել է 17 տարի առաջ, և արժանացել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» (ռուս.՝ «Зеркало») սցենարների մրցույթի գլխավոր մրցանակին[16]։ Սա Գեորգի Փարաջանովի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Մինչ այդ ռեժիսորը նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ Նկարահանումներին նախորդել է նախապատրաստական մեծ աշխատանք։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1959 թվականին Թբիլիսիում։ Ռեժիսորը ծնվել ու մեծացել է այդ քաղաքում, բայց հին Թբիլիսիի կենտրոնից ոչինչ չի մնացել։ Ռեժիսորը չէր ցանկանում աշխատել տաղավարի դեկորացիաներում, ստիպված է եղել ողջ քաղաքում փնտրել պահպանված օբյեկտներ՝ բակեր, խանութներ, կրպակներ և այլն։ Ֆիլմի ամբողջ կահույքը, բոլոր իրերը, բոլոր հագուստները իրական են։ Դրանք հավաքել է ֆիլմի նկարիչ Յուրի Գրիգորովիչը[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.