ՌԻԱ Նովոստի

From Wikipedia, the free encyclopedia

Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալություն «ՌԻԱ Նովոստի» (ռուս.՝ Российское агентство международной информации «РИА Новости», ФГУП РАМИ «РИА Новости»), նախկին մեդիագործակալություն և աշխարհի խոշորագույն տեղեկատվական գործակալություն, գլխավոր գրասենյակը գտնվում էր Մոսկվայում, այժմ այն վերածվել է «RT» ՄՏԳ-ի։ ՌԻԱ Նովոստիի գործուներության հիմնական սկզբունքները համաձայն գործակալության «օպերատիվություն, օբյեկտիվություն, անկախություն քաղաքականությունից»[2]։ 2014 թվականի հունիսի 8-ից հանդիսանում է տեղեկատվական գործակալություն[3] և ինտերնետային հրատարակչություն[4]։

Արագ փաստեր ՌԻԱ Նովոստի, Տեսակ ...
ՌԻԱ Նովոստի
Տեսակբիզնես ձեռնարկություն, առցանց լրագիր, տեղեկատվական գործակալություն և ձեռնարկություն
Հիմնադրված էհունիսի 24, 1941
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
ԱրդյունաբերությունՄամուլ
Մայր ընկերությունRossiya Segodnya?
Դուստր ընկերություններANO TV-Novosti?
ՍեփականատերRossiya Segodnya?[1]
Կայքria.ru(ռուս.)
 RIA Novosti Վիքիպահեստում
Փակել

2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը և մեդիախումբը վերակազմավորվել են Ռուսաստղնի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով «Պետական մասսայական տեղեկատվության միջոցների գործունեության արդյունավետության բարձրացման համար նախատեսված որոշ միջոցառումների մասին»[5]։ Համաձայն հրամանի վերացվող ՌԻԱ Նովոստի գործակալության փոխարեն ստեղծվել է «RT» միջազգային տեղեկատվական գործակալությունը[6][7][8]։

Բացի նույնանուն գործակալության, ՌԻԱ Նովոստիի կազմի մեջ էին մտնում նաև Ռուսական իրավական և դատական տեղեկատվության գործակալությունը (ՌԻԴՏԳ)[9], Սպորտային նորությունների գործակալությունը («Р-Спорт»)[10], Տնտեսագիտական տեղեկատվության գործակալությունը («ПРАЙМ»)[11][12], «РИА Рейтинг» Ռեյտինգային գործակալությունը[13], «РИА Наука» գիտության և տեխնոլոգիաների տեղեկատվության գործակալությունը[14], «Московские новости» հրատարակչական տունը[2], Ռուսաստանում և արտասահմանյան երկրներում գտնվող մեդիակենտրոնների ցանց, ինչպես նաև ավելին քան 40 ինտերնետային կայքեր աշխարհի 22 լեզուներով։ Վերացման պահին գործակալությունը ուներ ավելին քան 20 այցելուներ ամսվա ընթացքում[2]։

Վերացման պահին գլխավոր խմբագիրն էր Իրակլի Գաչեչիլաձեն[15]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.