From Wikipedia, the free encyclopedia
Բենոցո Գոցոլի (իտալ.՝ Benozzo Gozzoli, իրական անունը՝ Բենոզցո դի Լեզե դի Սանդրո (իտալ.՝ Benozzo di Lese di Sandro); 1420[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 4, 1497[2][3][4][…], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[5]), իտալացի նկարիչ, մեծաքանակ որմնանկարների շարքերի հեղինակ, Ֆլորենցիայի նկարչության դպրոցի ներկայացուցիչ։
Բենոցո Գոցոլի իտալ.՝ Benozzo Gozzoli | |
---|---|
Ծնվել է | 1420[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1497[2][3][4][…] |
Մահվան վայր | Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Triumph of St. Thomas Aquinas?, Deposition of Christ? և Magi Chapel? |
Մեկենասներ | Մեդիչիներ |
Ուսուցիչ | Ֆրա Անջելիկո[7] |
Աշակերտներ | Lorenzo Costa և Zanobi Machiavelli? |
Զավակներ | Alesso di Benozzo? |
Benozzo Gozzoli Վիքիպահեստում |
Բենոցո Գոցոլին ծնվել է 1420 թվականին Ֆլորենցիայում դերձակի ընտանիքում։ Նկարչի իրական անունը Բենոցցո դի Լեզե դի Սանդրո է (Գոզցոլի ազգանունը առաջին անգամ հայտնվում է միայն Վազարիի «Կենսագրության» երկրորդ հրատարակությունում)[8])։
Որպես նկարիչ՝ Գոցոլիի ձևավորման ժամանակաշրջանը տևեց տարիներ, որի ընթացքում Ֆլորենցիայի արվեստը իրական ծաղկում էր ապրում։ 1430-1440 թվականներին Ֆլորենցիայում աշխատում էին Ֆրա Բեատո Անջելիկոն, Ֆիլիպինո Լիպպին, Պաոլո Ուչելլոն, Դոմենիկո Վենեցիանոն, Պիեռո դելլա Ֆրանչեսկան[9]։ Ըստ Ջորջո Վազարիի՝ Գոցոլիի ուսուցիչը եղել է Ֆրա Անջելիկոն, սակայն արվեստի շատ աղբյուրներ հերքում են այդ փաստը[10]։ Սակայն, կասկած չկա, որ 1439-1440 և 1443-1444 թվականներին Գոցոլին Ֆրա Անջելիկոյի հետ աշխատել է Սան-Մարկո վանքի որմնանկարների վրա[10]։
1444-1447 թվականներին նա Լորենցոյի և Վիտորիո Գիբերտի հետ մասնակցել է Ֆլորենցիայի բապտիստերիայի բարձրաքանդակ բրոնզե դռների ստեղծմանը (այսպես կոչված «Դրախտի դարպասներ»)։ Այնուհետև 1447 թվականին շարունակում է համագործակցությունը Ֆրա Անջելիկոյի հետ․ Եվգենի IV-ի Պապը երկու նկարիչներին էլ հրավիրում է Վատիկանի Առաքելական պալատի մատուռներից մեկի որմնանկար ստեղծելու համար (որմնանկարները չեն պահպանվել)[10]։ 1448 թվականին Գոցոլին և Ֆրա Անջելիկոն աշխատում են Նիկոլիննա մատուռի որմնանկարի ստեղծման վրա։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը լինում է Օրվյետո մայր տաճարի Սան-Բրիցիո մատուռի որմնանկարը։
1450 թվականին Գոցոլին տեղափոխվում է Ումբրիա և սկսում է աշխատել ինքնուրույն։ Նիկողայոս V Պապը նրան է վստահում Սան Ֆորտունատո (Մոնտեֆալկո)[10] վանքի որմնանկարը։ Մոնտեֆալկոյում Գոցոլին անցկացնում է երեք տարի։ Խոշոր պատվերները նրան թույլատրում են լիովին ցուցադրել իր՝ նկարչի տաղանդը և ստեղծել իր անունը։
1453-1459 թվականներին Գոցոլին աշխատում է Իտալիայի տարբեր քաղաքներում․ նկարում է որմնանկար Վիտերբոյի վանքի համար, Պերուջայում զարդարում է բեմը և այլն։ 1459 թվականին Մեդիչիները նկարչին հրավիրում են Ֆլորենցիա՝ նկարելու իրենց պալատի պատերին][9]։ Նկարների համար թեմա ընտրվեց Մոգերի երկրպագությունը, որում նկարիչը պատկերել է Մեդիչիների ընտանիքի անդամներին։ Հետո այդ եկեղեցին հայտնի է դառնում Մոգերի մատուռ անվանմամբ։
1463 թվականին, հնարավոր է Ֆլորենցիայում բռնկված ժանտախտի պատճառով, Գոցոլին տեղափոխվում է Սան-Ջիմինյանո[10]։ Այնտեղ նա քաղաքային եկեղեցիների համար նկարում է որմնանկարների շարք՝ պատկերելով Սուրբ Օգոստինոսի կայնքի դրվագներ, ինչպես նաև Սան Ջիմինյանո մայր տաճարի համար Սուրբ Սեբաստյանի նահատակության թեման։
1467 թվականին Գոցոլին թողնում է Սան-Ջիմինյանոն և ուղևորվում է Պիզա։ Հենց այստեղ նա ստեղծեց իր ամենահաղթական ստեղծագործությունը՝ Կամպոսանտո դամբարանի որմնանկարների շարքը։ 1944 թվականին այդ որմնանկարների մեծ մասը ոչնչանում է ռմբակոծությունից և հրդեհից։ Այս գլխավոր գործին զուգընթաց Գոցոլին կատարում է նաև այլ պատվերներ․ Սուրբ Լազարյա եկեղեցու խորանի նկարը, «Սուրբ Թովմաս Աքվինացու հաղթանակը» վահանակը, այժմ պահվում են Լուվրում և այլն.[10]։
1495 թվականին, Կառլոս VIII-ի՝ Իտալիա ներխուժելուց հետո, Գոցոլին ստիպված էր հեռանալ Պիզայից և վերադառնալ Ֆլորենցիա։ Այնուհետև՝ 1495 թվականին նա ուղևորվում է Պիստոյա՝ ստանալով իր հերթական վարկանիշային պատվերը․ որմնանկարներով զարդարել քաղաքապետարանի ինտերիերը[10]։ Այս աշխատանքը մնում է անավարտ․ 1497 թվականին Գոցոլին մահանում է, հավանաբար, ժանտախտից։ Նա թաղվել է Պիսոյայում, Սան-Ջիմինյանո վանքում։
Բենոցո Գոցոլիի ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը սկսվել է 1450-ական թվականներից։ Հիմնականում նա հայտնի է որպես մեծաքանակ որմնանկարների հեղինակ, որոնցից ամենահայտնին Ֆլորենցիայի Պալացցո Մեդիչի-Ռիկկարդիում Մոգերի մատուռը որմնանկարչությունն է։ Այդ որմնանկարը պատկերում է մոգերի երկրպագությունը և իրենից ներկայացնում է եզակի կոմպոզիցիա, որը զբաղեցնում է ոչ մեծ մատուռի երեք պատերը։ Որմնանկարը լի է մանրամասնորեն նկարված դետալներով․ մոգերը մեծաքանակ շքախմբով, ձիավորները շքեղ հագուստներով, ծառերը, կենդանիները, թռչունները, պալատները, վանքերը, պուրակները, ժայռերը և այլն։ Չնայած որոշակի պատկերների իդեալականացմանը՝ երկրպագության մասնակիցների մեջ ընդունված է տեսնել իրական պատմական դեմքերի պատկերներ, այդ թվում՝ Մեդիչիների ընտանիքի անդամները[11]։ Նկարում նկարիչը պատկերել է ինքն իրեն․ այդ կարմիր գլխարկով մարդը Opus Benotii մակագրությամբ՝ սևեռուն հայացքը հառած դիտորդին։
Այս աշխատանքը իր նրբաճաշակ գեղարվեստականությամբ և տոնական գույների հարստությամբ առանձնանում է նկարչի ստեղծագործություններից։ Իր մնացած ստեղծագործություններում նա հակված էր հետգոթական ավանդույթներին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.