Արտաբույնք
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Արտաբույնք, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 17 կմ հյուսիս, Եղեգիս գետի վտակներից մեկի աջ ափին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արտաբույնք | |||
Սմբատաբերդը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Հայկական մարզ | ||
Այլ անվանումներ | Եղեգիս | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 984[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Այն գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 17 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 6 կմ։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Հորբատեղի գյուղական համայնքին, հարավից՝ Շատինի գյուղական համայնքին, արևելքից՝ Եղեգիսի գյուղական համայնքին և արևմուտքից՝ Սալլիի գյուղական համայնքին։
Գյուղը ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա է։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։
Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Գյուղի անվան հետ առնչվող գրառումները հայ պատմագրության մեջ հիշատակվում են 5-րդ դարից։ Եղեգիս գյուղի 1500-ից ավելի տարիների գոյության փաստը անժխտելի է։ 1828 թվականին Խոյ գավառից թվով 38 ընտանիք վերահաստատվում է Էրդափին գյուղում։
Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։ Բերդը կոչվել է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով։
Սմբատաբերդից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցախաց քար եկեղեցական համալիրը, որը կառուցվել է Աբբաս Բագրատունու օրոք 10-րդ դարում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արտաբույնքի մշտական բնակչությունը կազմել է 984, առկա բնակչությունը՝ 970 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829-1830 թթ.-ին եկել են Խոյի շրջանի Խոյունց գյուղից։ Արտաբույնքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Գյուղի բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 554, իսկ տղամարդիկ` 591։ Գյուղն ունի առկա 438 տնտեսություն։
Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը` 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։
Արտաբույնքում է գտնվում «Ցախաց քար» վանական համալիրը (XI դար), Սմբատաբերդ ամրոցը (X դար), սբ. Աստվածածին եկեղեցին (1321 թ.), , «Չռի ժամտունը» (XIII դար), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։
Գյուղի շրջակայքում են գտնվում և խաչքարեր (IX-XIII դարեր)։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, կապի հանգույց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.