Եղեգիս (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Եղեգիս, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգիս (այլ կիրառումներ)
Remove ads
Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։
Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Կառուցված է Եղեգնաձորի ջրէկը[2]։
Remove ads
Անվանում
Այլ անվանումներ՝ Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ։ Թուրքերը կոչում են Աղքիս[3]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads