Ատտիկա (հուն․՝ Αττική), պատմական շրջան, որի կազմում է գտնվում Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ 2011 թվականից կազմում է ապակենտրոնացված Ատտիկա վարչական միավորը[2]։ Ժամանակակից վարչական միավորն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան թերակղզում[3]։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 3808,101 քառակուսի կիլոմետր տարածք, որի վրա 2011 թվականի մարդահամարի տվյալներով ապրում էր 3 827 624 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 1005,13 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։

Արագ փաստեր Անտիկ, Երկիր ...
Փակել
Thumb

Աշխարհագրություն

Thumb
Լաուրիում նավահանգիստը(Laurium)
Thumb
Մարաթոն

Ատտիկան եռանկյունի թերակղզի է։ Հյուսիսում բնական ձևով անջատվում է Բեովտիայից։ Արևմուտքում այն եզերվում է Կորնթոսի ջրանցքով։ Սարոնյան նեղուցը ընկած է հարավում, Եֆեբեա կղզին՝ հյուսիսային և արևելյան ծովափին։ Լեռներն առանձնացնում են մայրցամաքը Պեդիասի (Pedias), Մեսոջեիայի (Mesogaia) և Թրիեսիոնի (Thriasion) հարթավայրերով։ Մեսոջեիայի հարթավայրը, որն այժմ կոչվում է Մեսոջեա ընկած է Իմիտոս լեռից դեպի արևելք և հյուսիսից կապված է Պենտելի ստորոտի հետ, արևելքում Էուվբեյան նեղուցից և Մուրհինոուս (ժամանակակից Մերենտա) լեռներից, իսկ հարավում Լավրիում (այժմյան Լավրիո)։ Աթենքի համար ջրային պահեստ է Մարաթոն լիճը, արհեստական լիճ` ստեղծված 1920 ական թվականներին։ Սոսու և եղևնիների անտառը ծածկում է Պարնիտայի շրջակայքը։ Իմիտոսը, Պենտելին, Մուրհինոուսը և Լավրիումը, նաև մնացածները պատված են թփերով։ Քեփհիսսուսը հանդիսանում է Ատտիկայի ամենաերկար գետը։ Ըստ Պլատոնի` Ատտիկայի հին սահմանները ֆիքսված են Կորինֆյան պարանոցի վրա։ Սահմանների գիծը իջնում է դեպի ծով` սահմանազատված աջից Օրոփուսով, իսկ ձախից` Ախոնով։

Պատմություն

Անտիկ պատմություն

Thumb
Պոսեյդոնի տաճարը (Ք,ա․440-ական թթ.) Քեփ Սոունիոնի (Cape Sounion) մոտ, Ատտիկայի հարավային մասում

Անտիկ ժամանակ աթենացիները պարծենում էին իրենց բնիկներ լինելով, այսինքն՝ նրանով, որ եղել են այդտեղի բնակիչներ և ուրիշ վայրերից չեն տեղափոխվել։ Ավանդությունը պատմում է, որ Հունական Մութ դարերում Ատտիկան դարձել է ապաստան փախստական իոնների համար, որոնք հյուսիսային Պելոպոնեսի բնակիչներ էին։ Ենթադրաբար իոնները ստիպված էին թողել իրենց հայրենիքը՝ Աքայա անտիկ շրջանը դորիացիների ներխուժման պատճառով։ Հավանաբար իոնները ինտեգրվել են անտիկ աթենացիների հետ, որոնք հետագայում իրենց համարել են իոնների ցեղերից, և խոսել են իոնյան բարբառով։ Շատ իոններ հետագայում բնակեցրել են Փոքր Ասիայի Էգեյան ծովափը և ստեղծել իոնյան 12 քաղաքներ։

Thumb
Վրավրոնի անտիկ մասը

Միկենյան ժամանակաշրջանում ատտիկացիներն ապրում էին ինքնավար գյուղատնտեսական հասարակություններով։ Հիմնական վայրերում, որտեղ գտնվել են Մարաթոնը, Ռաֆինան (Rafina), Նեա Մաքրին(Nea Makri), Բրաուրոն, (Brauro), Թորիկոսը (Thorikos), Ագիոսը (Agios), Կոսմասը (Kosmas), Էլեուսիսը (Eleusis), Մենիդին (Menidi), Մարկոպոուլոն (Markopoulo), Սպատան (Spata), Աֆիդնաեն (Aphidnae) և Աթենքը (Atens)։

Ամրոցներ

Thumb
Տեսարան Ռամնոուսից

Դասական ժամանակաշրջանում աթենացիները հաստատվել են Էլեութերաե (Eleutherae) կղզուց հյուսիս, որը լավ է պահպանվել։ Մյուս ամրոցները Դեսելեան (Decelea), Օենոեն (Oenoe) և Աֆիդնայեն (Aphidnae) են։ Լաուրիումի մոտ եղած հանքավայրերը պահպանելու համար ափերի մոտ աթենացիներն ամրացրել են պատերով։

Պաշտամունքի վայրեր

Thumb
Սպատա (Spata) վերևից

Պաշտամունքային հնագիտական մնացորդներ են հայտնաբերվել Ատտիկայի գրեթե ողջ տարածքում։ Դրանցից ամենակարևորներն են Էլեուսիսում գտնվածները։ Պաշտվել են Դեմետրե և Պերսեփոնե աստվածուհիները՝ սկսած Միկենյան ժամանակաշրջանից մինչև Հունաստանի անտիկ շրջանը։ Նախապատմական ժամանակաշրջանից Դիոնիսոսը և Արտեմիսը պաշտվել են Բրաուրոնում, Աթենասը՝ Սոունիոնում, Աֆրոդիտեն՝ Լերա Օդոսում, Ապոլլոնը՝ Դաֆնեում։ Ատտիկայում ամեն տարի աշնանը նշվել է փառատոն՝ նվիրված Հեփեստոսին և Աթենաս Էրգանեին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.