Կենտրոնական Աթենք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական Աթենք (հուն․՝ Περιφερειακή Ενότητα Κεντρικού Τομέα Αθηνών), Հունաստանի ծայրամասային միավորներից մեկը։ Հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների շրջանային օրգան և վարչական բաժանման մաս։ Կալիկրատիսի ծրագրով 2011 թվականից մտնում է Ատտիկա (պերիֆերիա)յի մեջ[2]. Իր մեջ է ներառում Աթենքի նախկին նոմարխիան և Աթենքի քաղաքային ագլոմերացիայի կենտրոնական մասը՝ սահմանապակված ավտոմայրուղի 1-ով, Տուրկովունիա և Իմիտոս լեռներով, Իլիսոս գետով։ Սահմանակից է Արևմտյան Աթենքի, Հյուսիսային Աթենքի և Հարավային Աթենքի ծայրամասային միավորների հետ։
Վարչական կենտրոնը Աթենք համայնքն է։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կենտրոնական Աթենքի բնակչության թիվը 1029520 մարդ է, մակերեսը՝ 87,276 կմ², խտությունը՝ 11796,14 մարդ/կմ²։
Կենտրոնական Աթենքի ծայրամասային միավորը բաժանվում է 8 համայնքի։
համայնք | Բնակչություն (2011)[3], մարդ | Մակերես[4], կմ² | Խտություն[3], մարդ/կմ² |
---|---|---|---|
Աթենք | 664046 | 38,964 | 17042,55 |
Վիրոն | 61308 | 9,204 | 6661,02 |
Գալացիոն | 59345 | 4,026 | 14740,44 |
Դաֆնի-Իմիտոս (մայրաքաղաք։ Դաֆնի) | 33628 | 2,350 | 14309,79 |
Զոգրաֆոս | 71026 | 8,517 | 8339,32 |
Իլյուպոլիս | 78153 | 12,724 | 6142,17 |
Կեսարիանի | 26458 | 7,841 | 3374,31 |
Նեա-Ֆիլադելֆիա-Նեա-Խալդիկոն (մայրաքաղաք։ Նեա-Ֆիլադելֆիա) | 35556 | 3,650 | 9741,37 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.