Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Հունաստան (հուն․՝ Περιφέρεια Δυτικής Ελλάδας), պերիֆերիա Հունաստանի արևմտյան ափամերձ հատվածում՝ Պելոպոնես թերակղզվու վրա։ Պերիֆերիայի վարչական կենտրոնը համարվում է Պատրաս քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի խոշորագույն քաղաքը։
| |||
Երկիր | Հունաստան | ||
Մասն է | Պելոպոնես և Central Greece? | ||
Կարգավիճակ | Պերիֆերիա | ||
Մտնում է | Decentralized Administration of Peloponnese, Western Greece and the Ionian Islands? | ||
Վարչկենտրոն | Պատրաս | ||
Խոշորագույն քաղաք | Պատրաս | ||
Բնակչություն (2011) | 679․796 | ||
Տարածք | 11,350.18[1] | ||
ISO 3166-2 կոդ | GR-G | ||
pde.gov.gr/gr/(հուն.) | |||
Ըստ 2011 թվականի տվյալների, Արևմտյան Հունաստանը երկրի 4-րդ ամենաբնակեցված պերիֆերիան է՝ 679 796 մարդ բնակչությամբ։ Երկրի բնակիչների մեծ մասը հույներն են, ովքեր խոսում են հիմանակնում հունարենով։
Բնակչության խտությունը կազմում է 59,89 մարդ/կմ²։ Այս ցուցանիշով նահանգը գրավում է 5-րդ տեղը Հունաստանում։ Տարածքի չափերով 6-րդ ամենամեծ պերիֆերիան է՝ ընդամենը 11 350 կմ² տարածքով։
Արևմտյան Հունաստանի պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականին կատարված բարեփոխումներից հետո։ 2010 թվականին այն ստացավ պերիֆերիայի կարգավիճակ՝ համաձայն Կալլիկրատիսի ծրագրի։
Հետո նահանգին հանձնվեց նաև Հոնիական ծովի հունական կղզիները և Պելոպոնես թերակղզին իր հարակից տարածքներով մեկտեղ։ Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը համարվում է Պատրաս քաղաքը։
Պերիֆերիան վարչականորեն բաժանված է երեք տարածքային միավորների միջև (որոնք նախապես կոչվել են շրջան)՝ Աչայեա, Այետոլիա Ակարնանիա և Էլիս։ 2010 թվականին նահանգապետ է ընտրվել Ապոստոլոս Կաթսիֆարասը, ով 2014 թվականին վերընտրվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.