ռուս ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Իվանովիչ Շտակենշնեյդեր (ռուս.՝ Андре́й Ива́нович Штакеншне́йдер, փետրվարի 22 (մարտի 6), 1802, Myza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (20), 1865, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս ճարտարապետ, որը Սանկտ Պետերբուրգում և Պետերգոֆում նախագծել է մի շարք պալատներ և այլ շինություններ։
Անդրեյ Շտակենշնեյդեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1802 |
Ծննդավայր | Myza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8 (20), 1865 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մարինոյի պալատ, Բելոսելսկի-Բելոզերսկի պալատ, New Michael Palace?, Նիկոլաևյան պալատ և Alferaki Palace? |
Andrei Shtakenschneider Վիքիպահեստում |
Անդրեյ Շտակենշնեյդերը եղել է կաշեգործի թոռ, որին Բրաունշվայգից Ռուսաստան է բերել կայսր Պավել I-ը։ Անդրեյ Շտակենշնեյդերը ծնվել է հոր ջրաղացում` Գատչինայի մոտակայքում, 1802 թվականի փետրվարի 22-ին և 13 տարեկան հասակում ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա[2]։ Դասընթացի ընթացքում առանձնահատուկ փայլուն հաջողություններ չի ցուցաբերել, ավարտելուց անմիջապես հետո` 1821 թվականին, աշխատանքի է անցել շենքերի և հիդրավլիկ աշխատանքների կոմիտեում որպես գծագրող, որից չորս տարի անց ծառայության է անցել Սուրբ Իսահակի տաճարի կառուցման հանձնաժողովում` որպես ճարտարապետ-նկարիչ։ Ավգուստ Մոնֆերանի կողմից ներգրավվել է աշխատելու Ձմեռային պալատում։
1831 թվականին Շտակենշնեյդերը դադարեցրել է ծառայությունը վերոհիշյալ հանձնաժողովում, որպեսզի ավելի ազատորեն զբաղվի մասնավոր շինություններով, հիմնականում Ռևելի (Կեիլա-Յոա) մոտակայքում գտնվող կոմս Ալեքսանդր Բենկենդորֆի ազնվական տան կառուցմամբ։ Գոհ լինելով իր ճարտարապետից՝ կոմսը նրան երաշխավորել է կայսրին, և այդ ժամանակից սկսել է Շտակենշնեյդերի հաջողության շրջանը[3]։
Ճարտարապետը ձեռք է բերել Նիկոլայ I-ի բարեհաճությունը և սկսել իրար հետևից ստանալ կարևոր հանձնարարություններ և շուտով դարձել արքայական և մեծ-իշխանական պալատների արտոնյալ շինարարը։ Սկսելով իր արքունական ծառայությունը որպես ճարտարապետ մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի արքունիքում, կյանքի վերջին տարիներին նա եղել է իշխանական կալվածքների գլխավոր ճարտարապետը, Նորին մեծության պալատական ճարտարապետը և կայսրուհու քաղաքամերձ պալատների շինությունների կառավարիչը։
Տրված ծրագրի հիման վրա 1834 թվականին Շտակենշնեյդերի կողմից կազմված «փոքր կայսերական պալատ»-ի նախագծի համար Ակադեմիան նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում։ Գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով 1837-1838 թվականներին նա կառավարությունից ստացած նպաստի շնորհիվ մեկնել է արտերկիր, այցելել Իտալիա, Ֆրանսիա և Անգլիա։ 1844 թվականին Ակադեմիան Շտակենշնեյդերին շնորհել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի 2-րդ աստիճանի պրոֆեսորի կոչում։ 1848 թվականից նա եղել է կայսերական արքունիքի ճարտարապետ։
Աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Նովգորոդում, Մոսկվայում, Տագանրոգում, Ղրիմում։ Ղրիմում ճարտարապետը զբաղվել է Օրեանդայում կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի պալատի նախագծի վերափոխմամբ։ Նախնական նախագիծը կազմել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելը, սակայն նախատեսվող աշխատանքների արժեքը չափազանց բարձր է թվացել Նիկոլայ I-ին և դրա վերափոխումը հանձնարարվել է Շտակենշնեյդերին։ 1843-1852 թվականներին պալատը կառուցվել է, բայց 1882 թվականին տեղի ունեցած հրդեհի պատճառով այն մինչև մեր օրերը չի պահպանվել[4]։
Սանկտ Պետերբուրգի Միլիոնյան 10 հասցեում գտնվող Շտակենշնեյդերի տունը (երկրորդ ճակատն ուղղված էր դեպի Մոյկայի առափնյա հատվածը), եղել է մայրաքաղաքի գեղարվեստական մտավորականության մշակութային և հասարակական կյանքի կենտրոնը։ Ճարտարապետն այն գնել է տիտղոսակիր խորհրդականներ Մ. Ե. և Դ. Ե. Պետրովներից և այն վերակառուցել է իր ընտանիքի համար 1852-1854 թվականներին[5]։ Առանձնատանն անցկացվել են շտակենշնեյդերյան «շաբաթները», որտեղ հավաքվել են բանաստեղծներ, գրողներ, դերասաններ և նկարիչներ, բեմադրվում էին սիրողական ներկայացումներ։
Այստեղ եղել են Վլադիմիր Բենեդիկտովը, Իվան Գոնչարովը, Ֆեոդոր Դոստոևսկին, Իվան Տուրգենևը, Յակով Պոլոնսկին և ուրիշներ։ 1865 թվականին Շտակենշնեյդերները վաճառել են տունը սեփականատիրոջ հիվանդության պատճառով և շենքը վերակառուցվել է որպես առևտրային տուն։
Շտակենշնեյդերը ունեցել է նաև մերձքաղաքային դաստակերտ` Իվանովկա ագարակատունը[6], որը գտնվում էր Գատչինայից ոչ հեռու և ժառանգել էր իր հորից 1850-ականների վերջին։
Կյանքի վերջին տարիներին Շտակենշնեյդերի առողջությունը վատացել է, նա ուժասպառ է եղել մշտական ինտենսիվ աշխատանքի պատճառով և վերականգնման նպատակով 1865 թվականի գարնանը, բժիշկների խորհրդով մեկնել է կումիսային բուժման Օրենբուրգի նահանգ։ Այնտեղ անցկացրած ամառը կարծես նպաստել է նրա առողջության կարգավորմանը, բայց Պետերբուրգ վերադառնալու ճանապարհին նա կրկին իրեն վատ է զգացել և մահացել նույն թվականի օգոստոսի 8-ին, Մոսկվայում։ Ճարտարապետը թաղված է Սանկտ Պետերբուրգում՝ Երրորդություն-Սերգիևյան սուրբ երրորդության մենաստանում, իր կողմից կառուցված Գրիգոր աստվածաբանի եկեղեցու մոտակայքում (գերեզմանը պահպանվել է)։
Շտակենշնեյդերի գործերը շատ բազմազան են ոճերի առումով, ինչը, սակայն, նա չկատարեց ողջ խստությամբ ՝ դրանց մեջ ներմուծելով կամայական փոփոխություններ և լրացումներ՝ ավելի մեծ շքեղության հասնելու համար։ Նրա ստեղծագործություններից ամենակարևորը Մարինոյի պալատն է (այժմ ՝ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նստավայրը), որը կառուցվել է 1839-1844 թվականներին Սուրբ Իսահակի հրապարակում։
Դրանից բացի, Սանկտ Պետերբուրգում նա կառուցել է`
Պետերգոֆը և նրա անմիջական շրջակայքը հատկապես հարուստ են նրա նախագծած շենքերով։ Դրանցից են`
Ամուսնացած է եղել Մարիա Ֆեոդորովնա Խալչինսկայայի (1811-1892) հետ։ Ամուսնության ընթացքում ծնվել են[9]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.