From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Կոնստանտինովիչ Լյադով (մայիսի 11, 1855[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - օգոստոսի 28, 1914[1][2], Բորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ 1878 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուն Ա. Ռիմսկի Կորսակով), դասավանդել է կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1886 թվականից), միաժամանակ (1884 թվականից)՝ երգեցիկ կապելլայում։ Աշակերտներից են՝ Մյասկովսկի, Ս. Ս. Պրոկոֆև, Մ. Ֆ. Գնեսին, Բ. Վ. Ասաֆև և ուրիշներ։ 1880-1890-ական թվականներին հանդես է եկել որպես դիրիժոր։ Մանրանվագների վարպետ է։ Գրել է դաշնամուրային երկեր (պրելյուդներ, էտյուդներ, արաբեսկներ, «Երաժշտական ծխախոտատուփ» շարքը են), ժողովրդական տեքստերով մանկական երգեր (3 տետր), մշակել 200-ից ավելի ժողովրդական երգեր։
Անատոլի Կոնստանտինովիչ Լյադով | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Анатолий Константинович Лядов |
Ծնվել է | մայիսի 11, 1855[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1914[1][2] (59 տարեկան) Բորովիչի, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ազգագրագետ, համալսարանի դասախոս, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և բանահավաք |
Գործիքներ | դաշնամուր[4] և ջութակ[4] |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Anatoly Lyadov Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.