Աղվե
Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Հայքի Ուտիք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Աղվե կամ Աղուե, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգի կազմում[1]՝ համաձայն Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի և այլ բնակավայրերի մասին տվյալներ չեն պահպանվել։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Կարգավիճակ | գավառ |
Մտնում է | Ուտիք |
Հիմնական լեզու | գրաբար |
Ազգային կազմ | հայեր |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի, զրադաշտականություն |
Ենթադրվում է, որ գավառի անվանումը նույնական է Աղվանք անվանը, որը գրաբարով նշանակում է գեղեցիկ, հաճելի։ Որոշ քարտեզներում նշվել է որպես Մեծկվենք (Մեծկուենք)՝ Արցախ նահանգի կազմում, իսկ Մեծկվենքը, որը Արցախի հյուսիս-արևելքում էր, նշվում էր որպես «Աղվե»։ Հատկանշական է, որ այդ երկու գավառները բավական հեռու են միմյանցից․ խոսքը ՀՀ Իջևանի և Արցախի Մարտակերտի շրջանների մասին է։
Աղվեն եղել է Ուտիքի ութ գավառներից մեկը, հանդիսացել է սահմանային ծայրագավառ։ Արևելքում և հարավ-արևելքում սահմանակցել է Տուչքատակ գավառին, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Գուգարք նահանգի Կողբոփոր, Ծոբոփոր և Տաշիր գավառներին, իսկ հարավ-արևմուտքում՝ Այրարատի Վարաժնունիք գավառին։ Հյուսիս-արևելքում՝ Կուր գետի ափից այն կողմ, Աղվանքն էր։
Տարածքով հոսում էր Աղստև գետը, որը թափվում էր Կուր։ Ունի լեռնային ռելիեֆ։ Կլիման մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներ և շոգ ամառներ։ Հարմար է երկրագործության (այգեգործություն, դաշտավարություն և խաղողագործություն), ինչպես նաև անասնապահության համար։
Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանին։
Գավառը Ուտիք նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ՝ համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապության՝ երկիրը կորցրել է որոշ ծայրագավառներ։ Հետագայում Աղվեն մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Արցախի մի շարք գավառների և ամբողջ Ուտիքի հետ միասին, հաշվի առնելով Ուտիքում հայ բնակչության սակավությունը և աղվանական ցեղերի բազմաքանակությունը, անցել է Աղվանից մարզպանությանը (Սասանյան Պարսկաստան)։ Հայաստանում քրիստոնեության ընդունումից կարճ ժամանակ անց աղվանների արքա Ուռնայրը ևս ընդունում է քրիստոնեություն և հիմնում աղվանից եկեղեցին։ Վերջինս 552 թվականին վերածվում է կաթողիկոսության, որի կենտրոնը Կապաղակն էր, իսկ միջնադարում մուսուլմանների նվաճումներից հետո՝ զարգացած միջնադարում տեղափոխվում է Արցախի Գանձասարի վանք։ Մոտ լինելով գավառին՝ դրա բնակչությունը շարունակում է ապրել Աղվեում։
Ինչպես գավառը, այնպես էլ Ուտիք նահանգի հյուսային հատվածը, մշտապես հայկական պետությունների (Բագրատունիների թագավորություն, Տաշիր-Ձորագետի թագավորություն, Զաքարյան իշխանապետություն) մեջ են մտել՝ դրանում հայկական իշխանությունների (Մածնաբերդ, Նոր Բերդ) գոյության պատճառով։ Դրանում բնակվող սակավաքանակ քրիստոնեադավան ուտիները Աղվանքի թագավորության կործանումից և արաբական նվաճումներից հետո աստիճանաբար տեղափոխվել են լեռնային շրջաններ, հաճախ ձուլվել հայ բնակչությանը։ Տարածաշրջանը չի զրկվել բնիկ բնակչությունից անգամ ուշ միջնադարում այստեղ հաստատված կիսաքոչվոր և քոչվոր անսասնապահ ցեղերի՝ կարակոյունլու և ակկույունլու թուրքմենների, օղուզների և զանազան թյուրքալեզու գերդաստանների զանգվածային թափանցման պատճառով, քանի որ ընդհուպ մինչև 19-րդ դարի սկիզբը գտնվել է վրացական պետությունների կազմում (Վրաց թագավորություն, Քարթլի, Քարթլի-Կախեթ)։
Նոր շրջանում՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, միացել է Ռուսական կայսրությանը, եղել Թիֆլիսի, ապա Ելիզավետպոլի նահանգների կազմում, իսկ 1918 թվականից մտել է Հայաստանի Հանրապետության կազմ։ 1920 թվականի նոյեմբերին այստեղից է սկսել Հայաստանի խորհրդայնացումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.