![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Abul_Kalam_Azad_1.jpg/640px-Abul_Kalam_Azad_1.jpg&w=640&q=50)
Աբուլ Կալամ Ազադ
From Wikipedia, the free encyclopedia
Աբուլ Կալամ Մուհուդին Ահմադ Ազադ (ուրդու՝ مولانا ابوالکلام محی الدین احمد آزاد, բենգալերեն՝ আবুল কালাম মুহিয়ুদ্দিন আহমেদ আজাদ, նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1], Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 22, 1958(1958-02-22)[3][1][4], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, գիտնական։ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդներից մեկը և հինդուսիտա-մուսուլմանական միաբանության կողմնակից։ 1912 թվականից եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1912 թվականից մինչև 1914 թվականը հրապաակել է հականգլիական «ալ-Հիլիալ» թերթը։ 1919 թվականից մինչև 1922 թվականը և 1930 թվականին Ազադը եղել է քաղաքական անհնազանդության պայքարի ղեկավարներից մեկը։ Անգլիայի հետ 1942, 1945, 1946 թվականների բանակցությունների ժամանակ գլխավորել է հնդկական պատվիրակությունը։ Ուրդուով փիլիսոփայության և պատմության աշխատությունների հեղինակ։ 1947 թվականի օգոստոսին դարձել է Հնդկաստանի կրթության նախարար։
Աբուլ Կալամ Ազադ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, գրող, scholar և ազատության մարտիկ |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1] |
Ծննդավայր | Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանի օր | փետրվարի 22, 1958(1958-02-22)[3][1][4] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Maulana Khairuddin? |
Ամուսին | Zulekha Begum? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |