From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վլադիմիրի Պոլունին, (նոյեմբերի 20, 1989[1], Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) - ուկրաինական, հետագայում` ռուսական բալետի արտիստ։ Լոնդոնի Թագավորական բալետի մենապարող (2007-2012, 2012-2013 խաղաշրջանում՝ հրավիրված մենապարող[2]): Մեծ Բրիտանիայից հեռանալուց հետո մենապարող եղել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական թատրոնում (2012–2016), հրավիրված մենապարող՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (2012–2016), Բավարիայի պետական բալետի թատրոնում(2016 թվականից)։ 2019 թվականի օգոստոսի 12-ին նշանակվել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար։
Սերգեյ Պոլունին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1989[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա, Ռուսաստան և Սերբիա |
Կրթություն | Արքայական բալետի դպրոց (2007) |
Ազդվել է | Իգոր Զելենսկի |
Մասնագիտություն | բալետի պարող, դերասան և մոդել |
Աշխատավայր | Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետ |
Sergei Polunin Վիքիպահեստում |
Սերգեյ Պոլունինը ծնվել է Խերսոնում՝ Գալինայի և Վլադիմիր Պոլունինի ընտանիքում։ Չորս տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ։ Այդ տարիքից, նպատակ ունենալով նվաճել օլիմպիական ոսկե մեդալ, նա մարզվել է օարական վեց ժամ[3]։ Ութ տարեկանում թողնելով մարմնամարզությունը սկսել է հաճախել Խերսոնի «Յուվենթա» պարի դպրոց, ինը տարեկանում ընդունվել է Կիևի խորեոգրաֆիայի դպրոց։
2002 թվականին Սերժ Լիֆարի միջազգային մրցույթում մրցանակ շահելուց հետո, հաջորդ տարի՝ տասներեք տարեկանում, «Ռուդոլֆ Նուրիեևի» հիմնադրամի աջակցությամբ, տեղափոխվեց Լոնդոն՝ սովորելու Թագավորական բալետի դպրոցում[4]։ 2006 թվականին նա մասնակցեց «Լոզանի մրցանակ» մրցույթին՝ դառնալով մրցանակակիր։ Ուսումնառության ավարտին՝ 17 տարեկանում ընդունվեց Լոնդոնի Թագավորական բալետի թատերախումբ։ Երկու տարի անց՝ 19 տարեկանում, նա դարձավ թատերախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ մենապարողը։
Նա բազմիցս է հայտնվել սկանդալների կենտրոնում, որոշ ժամանակ կախվածություն է ունեցել կոկաինից։ Լոնդոնում նրան տվել են բալետի «սարսափելի երեխա» և «վատ տղա» մականունները։
22 տարեկանում նա թողեց Լոնդոնը և մեկնեց Ռուսաստան, որտեղ 2012 թվականի ամռանը երկու ռուսական թատրոնների բալետային թատերախմբերի գեղարվեստական ղեկավար Իգոր Զելենսկու հրավերով դարձավ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մենապարող և միաժամանակ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի մշտական հրավիրվող մենապարող[5][6]։ 2016 թվականին Զելենսկու հրավերով դարձավ «Բավարիայի պետական բալետի թատրոնի» (Մյունխեն) հրավիրվող մենապարող։
2017 թվականին նա ստացել է Սերբիայի քաղաքացիություն[7]։
2018 թվականի նոյեմբերի 30-ին Պոլունինը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիության ընդունման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը սատարելու մասին[8]։ Արդեն իր մարմնի վրա ունենալով բազմաթիվ սպիներ և դաջվածքներ (ներառյալ սվաստիկա և ուկրաինական եռաժանի), նա կրծքավանդակի կենտրոնում ավելացրեց նաև Պուտինի դիմանկարը։
2018 թվականին նա մասնակցեց «Balmain» նորաձևության տան գովազդային արշավին։
2019 թվականի հունվարին Պոլունինը Փարիզի օպերայում պետք է պարեր «Կարապի լիճ» ներկայացման մեջ, սակայն նրա ինստագրամային մի շարք հայտարարությունները, որոնք թատերական քննադատների կողմից թարգմանվեցին և հրապարակվեցին բալետային ամսագրում, սկանդալ առաջացրեցին Արևմուտքում, և թատերախմբի ռեժիսոր Օրելի Դյուպոն հրաժարվեց համագործակցել արտիստի հետ՝ վկայակոչելով, որ նրա տեսակետները «հակասում են թատրոնի արժեքներին»[9][10][11]։
2019 թվականի օգոստոսի 12-ից հանդիսացել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ռեկտորի ընտրություններ[12]։
Սերգեյ Պոլունինը 2016 թվականից մինչև 2017 թվականը հանդիպել է բալերիտի պարուհի Նատալյա Օսիպովայի հետ։ 2019 թվականից ընկերություն է անում գեղասահորդ Ելենա Իլյինիխի հետ։ 2020 թվականի հունվարի նրանք տղա ունեցան[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.