From Wikipedia, the free encyclopedia
Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով (ապրիլի 1, 1873[1][2][3][…], Starorussky Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1943[4][5][6][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։
Սերգեյ Ռախմանինով | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Сергей Васильевич Рахманинов |
Ի ծնե անուն | ռուս.՝ Сергей Васильевич Рахманинов |
Ծնվել է | ապրիլի 1, 1873[1][2][3][…] Starorussky Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մահացել է | մարտի 28, 1943[4][5][6][…] (69 տարեկան) Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Գերեզման | Քենսիկո[8] |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ և վիրտուոզ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկովյան դպրոց 19 |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1892)[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1885)[1] և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Ամուսին | Նատալյա Սաթինա |
Պարգևներ | |
Կայք | rachmaninoff.org |
Ստորագրություն | |
Sergei Rachmaninoff Վիքիպահեստում |
Ըստ ընտանեկան ավանդույթի, Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, ում Ռախմանին էին կոչում։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան (Բուտակովան), գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր։ Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում։
1882 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում։ Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը։ Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։
Ռախմանինովը 1892 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները։ Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թվականին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։
1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պյոտր Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր։ Նրա ստեղծագործական վերելքը սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ։
Ռախմանինովը 1906-1914 թվականներին որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917 թվականին՝ Շվեդիայում։ Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ։
1918 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ 1918-1943 թվականներին գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով»` դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր։ Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից են։ Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին։
Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն)։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։
Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ։ Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը։ Լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.