From Wikipedia, the free encyclopedia
Կլեմամ Ֆիլիբեր Լեո Դելիբ (ֆր.՝ Clément Philibert Léo Delibes, (փետրվարի 21, 1836[1][2][3][…], Լա Ֆլեշ[4] - հունվարի 16, 1891[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի կոմպոզիտոր, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1884)։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Լակմե» օպերան (1883, Lakmé), «Սիլվիա» (1876, Sylvia ou la Nymphe de Diane) և «Կոպելիա» (1870, Coppélia) բալետները։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Լեո Դելիբ Léo Delibes | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Ֆլեշ[4] |
Մահացել է | հունվարի 16, 1891[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Երկեր | Լակմե, Սիլվիա, Le roi l'a dit? և Կոպելիա (բալետ) |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, համալսարանի դասախոս և երգեհոնահար |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա[6], Փարիզի ազգային օպերա[6] և Theatre Lyrique?[6] |
Ծնողներ | հայր՝ Philibert Delibes?[7], մայր՝ Clémence Batiste?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ստորագրություն | |
Léo Delibes Վիքիպահեստում |
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում (1881 թվականից՝ պրոֆեսոր)։ 1855 թ. գրել է իր առաջին գործը՝ «Երկու սուի ածխիկներ» օպերետը։ ճանաչվել է «Առվակ» բալետով (համահեղինակ՝ Լ․ Մինկուս, 1866) ն Ադանի «Կորսար» վերականգնված բալետի դիվերտիսմենտի երաժշտությամբ (1867)։ Հանրահայտ են Դելիբի «Կոպելիա կամ Էմալե աչքերով աղջիկը» (1870), «Սիլվա կամ Դիանայի Նիմֆը» (1876) բալետները։ Դելիբը ձգտել է նոր տիպի երաժշտախորեոգրաֆիկ ներկայացման, կերպարայիև, բովանդակալից բալետային ձների։ Դելիբի երաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, նրբագեղությամբ։ Գրել է նաև օպերաներ, թատերակաև երաժշտություն, ռոմանսներ։ Դելիբի լավագույն օպերան «Լակմե»-ն է (1883)։ Երևանում բեմադրվել են «Կոպելիա»-ն (1926, 1948) և «Լակմե»-ն (1937, 1949)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.