Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարապի լիճ, Պյոտր Իլյիչի Չայկովսկու բալետ՝ չորս գործողությամբ։ Գրվել է 1876 թվականին։ Լիբրետտոն Վլադիմիր Բեգիչևի[1], և, հնարավոր է, Վասիլի Ֆեոդորովիչ Գելցերի։
Կարապի լիճ ռուս.՝ Лебединое озеро | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն, choreographic work? և բալետ |
Ժանր | բալետ |
Կոմպոզիտոր | Պյոտր Չայկովսկի |
Լիբրետտոյի հեղինակ | Վլադիմիր Բեգիչև |
Գործողությունների քանակ | 4 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 20, 1877 |
Առաջնախաղի վայր | Մոսկվա, Մեծ թատրոն |
Swan Lake Վիքիպահեստում |
Սյուժեի հիմքում ընկած են շատ ֆոլկլորային մոտիվներ, այդ թվում գերմանական լեգենդ, որը պատմում է գեղեցկուհի արքայադուստր Օդետի մասին, որին չար կախարդ` ասպետ Ռոտբարտը կախարդանքով դարձրել է կարապ։ Բալետի չորս գործողություններում իրար փոխարինում են իրական և ֆանտաստիկ պատկերներ։ Տոնելով իր չափահաս դառնալը պալատական զբոսայգում արքայազն Զիգֆրիդը, ուրախանում է ընկերների շրջապատում։ Զբոսայգու վրայով թռչող կարապների երամը կանչում է նրան իրենց հետևից։ Անտառում, լճի ափին, աղջիկ-կարապների մեջ արքայազնը տեսնում է Օդետին, կարապների թագուհուն` թագով զարդարված գլխով։ Տարված նրա գեղեցկությամբ և ցնցված նրա պատմություններով լճի չար տիրոջ՝ Ռոտբարտի հետապնդումների մասին, Զիգֆրիդը երդվում է Օդետին հավերժ սիրո մեջ։
Ամրոցում կազմակերպված պարահանդեսի ժամանակ մոր հրամանով, Զիգֆրիդը պետք է ընտրի հարսնացու։ Սակայն արքայազնը անտարբեր է, մինչև որ հայտնվում է Օդիլիան, որի մեջ Զիգֆրիդը տեսնում է Օդետին։ Նրան և արքայազնը տալիս է նախընտրություն։ Հասկանալով, որ կատարել է ճակատագրական սխալ, Զիգֆրիդը վազում է լճի մոտ ներողամտություն է աղերսում Օդետից, սակայն չի ստանում այն։ Պոկելով Օդետի գլխից թագը, որը պաշտպանում էր նրան հետապնդումներից, արքայազնը մարտահրավեր է նետում Ռոդբարտին։ Նա հույս ունի, որ աղջիկ-կարապը իր հետ կգնա մարդկության աշխարհ։ Հեքիաթում փոթորկուն ալիքները լճի վրա կլանում և կործանում են Օդետին և Զիգֆրիդին։
Ներկայացման բեմական պատմությունը դժվար է ընթացել։ Առաջնախաղը տեղի ունեցավ 1877 թվականի մարտի 4-ին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում։ Յուրատիպ խորեոգրաֆիան պատկանում էր բալետմայստեր Վենցել Ռեյզինգերին։ Բալետը բաժանվում էր 4 գործողությունների` յուրաքանչյուրում 1-ական արար։ Օդետի և Օդիլիայի առաջին դերակատարը եղավ Պոլինա Կարպովան։ Ռեյզինգերի բեմադրությունը չունեցավ հաջողություն և անհաջող ճանաչվեց։ 1882 թվականին բալետմայստեր Իոսիֆ Հանսենը մասնակի խմբագրեց հին ներկայացումը և 1894 թվականի փետրվարի 17-ին առաջին անգամ ներկայացվեց «կարապների» արարը բալետի 2-րդ գործողության մեջ, նվիրված`Պյոտր Իլյիչ Չայկովսկու հիշատակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.