Ջոն Մաքսվելլ Կուտզե (անգլ.՝ John Maxwell Coetzee, փետրվարի 9, 1940(1940-02-09)[1][2][3][…], Քեյփթաուն, Հարավաֆրիկյան Միություն[4]), հարավաֆրիկացի գրող, գրաքննադատ, լեզվաբան։ 2003 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր[13]։
Արագ փաստեր Ջոն Մաքսվելլ Կուտզեանգլ.՝ John Maxwell Coetzee, Ծնվել է ...
Ջոն Մաքսվելլ Կուտզե անգլ.՝ John Maxwell Coetzee |
---|
|
Ծնվել է | փետրվարի 9, 1940(1940-02-09)[1][2][3][…] (84 տարեկան) |
---|
Ծննդավայր | Քեյփթաուն, Հարավաֆրիկյան Միություն[4] |
---|
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, վիպասան, ակնարկագիր, լիբրետիստ, սցենարիստ, համալսարանի դասախոս, բանաստեղծ, գրող, արձակագիր և քննադատ |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Քաղաքացիություն | ՀԱՀ և Ավստրալիա |
---|
Կրթություն | Քեյփթաունի համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Ադելաիդայի համալսարան |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Life & Times of Michael K? |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն |
---|
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, IBM, Չիկագոյի համալսարան, Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան, National University of General San Martín?[5][6][7] և Քեյփթաունի համալսարան[8] |
---|
Պարգևներ | |
---|
|
J. M. Coetzee Վիքիպահեստում |
Փակել
Ջոն Մաքսվելլ Կուտզեն ծնվել է 1940 թ. փետրվարի 9-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում։ Նրա հայրը՝ Զաքարիս Կուտզեն իրավաբան էր, իսկ մայրը՝ Վերա Կուտզեն ուսուցչուհի։ Կուտզեի ընտանիքն անգլախոս էր։ Ջոն Մաքսվելլ Կուտզեն միջնալարգ կրթությունն ստացել է Քեյփթաունի կաթոլիկ դպրոցներից մեկում, այնուհետեւ մաթեմաթիկա եւ անգլերեն ուսումնասիրել Քեյփթաունի համալսարանում, որն էլ ավարտել է 1963 թ.՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 1962 թ. Կուտզեն տեղափոխվում է Լոնդոն։ 1960-ականների վերջերին նա տեղափոխվում է Միացյալ նահանգներ, որտեղ էլ Տեքսասի համալսարանում պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն Սեմյուել Բեքեթի ստեղծագործությունների վերաբերյալ։ Այնուհետեւ շուրջ երկու տարի անգլերեն և գրականություն է դասավանդում Նյու-Յորքում։ 1971 թ. Կուտզեն ստիպված է լինում լքել ԱՄՆ-ն, քանի որ Վիետնամի պատերազմի դեմ բողոքներին մասնակցելու պատճառով այլեւս հնարավոր չի լինում երկարաձգելու կեցության իրավունքը։ Վերադառնալով հայրենիք Քեյփթաունի համալսարանում մինչեւ 2001 թ. զբաղեցնում է անգլիական գրականության պրոֆեսորի պաշտոնը։ 2002 թ. Կուտզեն թոշակի է անցնում եւ տեղափոխվում է Ավստրալիա, իսկ 2006 թ. մարտի 6-ին ստանում է Ավստրալիայի քաղաքացիություն։
Գեղարվեստական ստեղծագործություններ
- Մշուշապատ երկիր / Dusklands (1974)
- Երկրի սրտում / In the Heart of the Country (1977)
- Բարբարոսներին սպասելիս / Waiting for the Barbarians (1980)
- Միքայել Կ.-ի կյանքը և ժամանակը / Life & Times of Michael K (1983)
- Միստեր Ֆո / Foe (1986)
- Երկաթե դար / Age of Iron (1990)
- Աշունը Պետերբուրգում / The Master of Petersburg (1994)
- Անպատվություն / Disgrace (1999)
- Էլիզաբեթ Կոստելլո / Elizabeth Costello (2003)
- Դանդաղ մարդը / Slow Man (2005)
- Վատ տարվա օրագիրը / Diary of a Bad Year (2007)
- Հիսուսի մանկությունը / The Childhood of Jesus (2013)
Գեղարվեստական ինքնակենսագրություն
- Boyhood։ Scenes from Provincial Life (1997)
- Youth։ Scenes from Provincial Life II (2002)
- Summertime (2009)
Էսեներ
- White Writing։ On the Culture of Letters in South Africa (1988)
- Doubling the Point։ Essays and Interviews (1992)
- Giving Offense։ Essays on Censorship (1996)
- Stranger Shores։ Literary Essays, 1986—1999 (2002)
- Inner Workings։ Literary Essays, 2000—2005 (2007)
Թարգմանություններ
- A Posthumous Confession by Marcellus Emants (Boston։ Twayne, 1976 & London։ Quartet, 1986)
- The Expedition to the Baobab Tree by Wilma Stockenström (Johannesburg։ Jonathan Ball, 1983 & London։ Faber, 1984).
- Landscape with Rowers։ Poetry from the Netherlands (Princeton, NJ։ Princeton University Press, 2004).
Առաջաբաններ
- Դանիել Դեֆոի «Ռոբինզոն Կրուզո» վեպի առաջաբանը (Oxford World’s Classics)
- Գրեմ Գրինի «Բրայտոնյան սառույց» վեպի առաջաբանը (Penguin Classics)
- Սոլ Բելլոուի «Երկնքի եւ երկրի միջեւ» վեպի առաջաբանը (Penguin Classics)
- «Landscape with Rowers: Poetry from the Netherlands» ժողովածուի առաջաբանը (2004)
Գրաքննադատություն
- «The Making of Samuel Beckett» // The New York Review of Books. 30 April 2009. No. 56(7)։ 13-16, Martha Dow Fehsenfeld and Lois More Overbeck (eds) (2009). The Letters of Samuel Beckett, Volume 1։ 1929—1940. Cambridge University Press.
Ֆիլմագրություն
Կուտզեի երկու ստեղծագործություններն էկրանավորվել են.
- 1985 — «Փոշի» / Dust (ռեժ. Մարիոն Հենզել) — ըստ «Երկրի սրտում» վեպի
- 2008 — «Անպատվություն» / Disgrace (ռեժ. Սթիվ Ջեյքոբս) — ըստ «Անպատվություն» վեպի
- Dovey, Teresa (1988). The Novels of J.M. Coetzee: Lacanian allegories. Johannesburg: Ad. Donker. ISBN 0-86852-132-9.
- Penner, Dick (1989). Countries of the Mind: The Fiction of J. M. Coetzee. New York, NY: Greenwood Press. ISBN 0-313-26684-0.
- Gallagher, Susan VanZanten (1991). A Story of South Africa: J.M. Coetzee's Fictions in Context. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-674-83972-2.
- Attwell, David (1993). J. M. Coetzee: South Africa and the Politics of Writing. Berkeley, CA: University of California Press. ISBN 0-520-07812-8.
- Kossew, Sue (1996). Pen and Power: A Post-Colonial Reading of J. M. Coetzee and André Brink. Amsterdam: Rodopi. ISBN 978-90-420-0094-0.
- Head, Dominic (1997). J. M. Coetzee. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-48232-5.
- Attridge, Derek (2004). J. M. Coetzee and the Ethics of Reading: Literature in the Event. Chicago, IL: University of Chicago Press. ISBN 978-0-226-03117-0.
- Canepari-Labib, Michela (2005). Old Myths-Modern Empires: Power, Language, and Identity in J. M. Coetzee's work. Oxford; New York, NY: Peter Lang. ISBN 0-8204-7191-7.
- Fiorella, Lucia (2006). Figure del Male nella narrativa di J.M. Coetzee. Pisa, Italy: ETS. ISBN 88-467-1382-6.
- Wright, Laura (2006). Writing 'out of all the camps': J. M. Coetzee's Narratives of Displacement. New York, NY: Routledge. ISBN 978-0-415-97707-4.
- Masłoń, Sławomir (2007). Père-Versions of the Truth: The Novels of J.M. Coetzee. Katowice: University of Silesia. ISBN 978-83-226-1721-2.
- Mulhall, Stephen (2008). The Wounded Animal: J. M. Coetzee and the Difficulty of Reality in Literature and Philosophy. Princeton, NJ: Princeton University Press. ISBN 978-0-691-13737-7.
- Poyner, Jane (2009). J. M. Coetzee and the Paradox of Postcolonial Authorship. Farnham; Burlington, VT: Ashgate. ISBN 978-0-7546-5462-9.
- Clarkson, Carrol (2009). J. M. Coetzee: Countervoices. Basingstoke; New York, NY: Palgrave Macmillan. ISBN 978-0-230-22156-7.
- Nashef, Hania A.M. (2009). The Politics of Humiliation in the Novels of J. M. Coetzee. New York, NY: Routledge. ISBN 978-0-415-65260-5.
- Marais, Mike (2009). Secretary of the Invisible: The Idea of Hospitality in the Fiction of J. M. Coetzee. Amsterdam: Rodopi. ISBN 90-420-2712-6.
- Head, Dominic (2009). The Cambridge Introduction to J.M. Coetzee. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-68709-6.
- Dooley, Gillian (2010). J. M. Coetzee and the Power of Narrative. New York: Cambria Press. ISBN 978-1-60497-673-1.
- van der Vlies, Andrew (2010). J.M. Coetzee's 'Disgrace'. New York, NY: Continuum. ISBN 0-8264-0661-0.
- Hayes, Patrick (2010). J. M. Coetzee and the Novel: Writing and Politics After Beckett. Oxford; New York, NY: Oxford University Press. ISBN 978-0-19-958795-7.
- López, María J. (2011). Acts of Visitation: The Narrative of J. M. Coetzee. Amsterdam: Rodopi. ISBN 978-90-420-3407-5.
- MacFarlane, Elizabeth (2013). Reading Coetzee. Amsterdam: Rodopi. ISBN 978-90-420-3701-4.
- Hallemeier, Katherine (2013). J. M. Coetzee and the Limits of Cosmopolitanism. New York, NY: Palgrave MacMillan. ISBN 978-1-137-35254-5.
- Pawlicki, Marek (2013). Between Illusionism and Anti-Illusionism: Self-Reflexivity in the Chosen Novels of J. M. Coetzee. Newcastle Upon Tyne: Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-443-85304-0.
- Zimbler, Jarad (2014). J. M. Coetzee and the Politics of Style. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-1-107-04625-2.