Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան, պետական գիտահետազոտական համալսարան ԱՄՆ - ում[11], առաջատար է Նյու Յորքի համալսարանների համակարգում (SUNY)[12]: Բուֆֆալոյի համալսարանն ունի մի քանի համալսարանական քաղաքներ (կամպուս) Բուֆֆալոյում և Ամհերստում։ Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը հանդիսանում է ամենամեծը SUNY համակարգի շարքում` առաջարկելով 84 բակալավրի, 184 մագիստրոսի և 78 դոկտորական աստիճաններ[13]։
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1846 |
Հիմնադրիր | Միլլարդ Ֆիլմոր |
Ընդհանուր անձնակազմ | 5295 մարդ (սեպտեմբեր 2020)[2] |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], ArXiv[4], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[5][6], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[7], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[8] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[9] |
Երկիր | ԱՄՆ[10] |
Տեղագրություն | Նյու Յորք |
Հասցե | 12 Capen Hall, Buffalo, NY, 14260-1660[2] |
Կայք | buffalo.edu(անգլ.) |
![]() ![]() Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան, ԱՄՆ | |
University at Buffalo Վիքիպահեստում |
Պատմություն

Բուֆֆալոյի համալսարանը հիմնադրվել է 1846 թվականի մայիսի 11-ին ՝ որպես մասնավոր բժշկական դպրոց՝ Բուֆֆալոյի, Նիագարա - Ֆոլլսի և հարակից գյուղերի համայնքների համար` բժիշկներ պատրաստելու գործում։ Համալսարանի առաջին ղեկավար Միլլարդ Ֆիլլմորը հետագայում դարձավ ԱՄՆ - ի նախագահ։
Առաջին դասախոսությունները տեղի են ունեցել հին փոստային բաժանմունքի փայտե շենքում` Սեկեկա և Վաշինգտոն փողոցների խաչմերուկներում։ 1849 - 1850 թվականներին պետական դրամաշնորհի և նվիրատվությունների շնորհիվ կառուցվել է համալսարանի առաջին քարե շենքը։
Բժշկական կրթական ծրագիրը ընդլայնվել է, ստեղծվել է դեղագործական բաժանմունք, որն այժմ դեղագործական գիտությունների առանձին դպրոց է (անգլ.՝ The School of Pharmacy and Pharmaceutical Sciences)[14]:
1891 թվականին Բուֆֆալոյի իրավաբանական դպրոցը, որը հիմնադրվել է այստեղ 1887 թվականին, անցել է Բուֆֆալո համալսարանի վերահսկողության տակ։
1909 թվականին, պլանավորելով ընդարձակել իր կառուցվածքը, համալսարանը կազմակերպում է իր առաջին համալսարանական քաղաքը Ամհերստում, իսկ 1915 թվականին այստեղ ստեղծվել է «Արվեստի և գիտության քոլեջ» (անգլ.՝ College of Arts and Sciences)[15]: 1960 - ական թվականներին «Արվեստի և գիտության քոլեջը» բաժանվել է երեք դպրոցների, իսկ 1990 - ական թվականներին նրանք դարձյալ միավորվել են։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.