From Wikipedia, the free encyclopedia
Անպատվություն (անգլ.՝ Disgrace), հարավ-աֆրիկյան գրող Ջոն Կուտզեի վեպը, որի համար նա պարգևատրվել է Բուքերյան մրցանակով։
Անպատվություն անգլ.՝ Disgrace | |
---|---|
Հեղինակ | Ջոն Մաքսվելլ Կուտզե |
Տեսակ | գրավոր աշխատություն, գրական ստեղծագործություն և հրատարակություն |
Ժանր | campus novel? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ՀԱՀ |
Հրատարակիչ | Harvill Secker |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 1, 1999[1] |
OCLC | 43554616 |
Պարգև(ներ) |
Գործողությունները կատարվում են Հարավ-աֆրիկյան հանրապետությունում։ Վեպը պատմում է համալսարանում աշխատող հարավ-աֆրիկացի պրոֆեսոր Դևիդ Լուրիի կյանքի մասին, ով մի ուսանողուհու պատճառով կորցրել էր աշխատանքը, համբավը, երազանքների հաջողությունները։ Նա լքում է Քեյփթաունը և ուղևորվում է իր լեսբիան աղջկա՝ Լյուսիի մոտ՝ Արևելա-Կապսիական նահանգ։ Ներկայացնելու համար էթնիկ ու բարոյական տարաձայնությունները, Կուտզեն օգտագործում է սերտ համախմբված սյուժե, որտեղ բոլոր գծերը փոխկապակցված են։ «Կոմերսանտ» լրագրի թղթակցի կարծիքով, Կուտզեն առաջնորդվել է «ռուսական դասական գրականության կտակարաններով», դրա համար էլ ասել է, թե զարմանալի չէր լինի, եթե վեպն անվանվեր «Ազնվականություն և Անպատվություն» կամ «Վիրավորողներն ու վիրավորվողները»։
2008 թվականին վեպն էկրանավորվեց, պրոֆեսոր Լուրիի կերպարը մարմնավորեց Ջոն Մալկովիչը։ Ֆիլմի ռեժիսորն էր Սթիվ Ջեյքոբսը։
«Անպատվություն» գրքի համար Կուտզեն երկրորդ անգամ արժանացավ Բուքերյան մրցանակի։ 1983 թվականին նա ևս մեկ անգամ ստացավ այդ մրցանակը «Կ. Միխայելի կյանքն ու ժամանակը» վեպի համար։ 2003 թվականին Կուտզեն դարձավ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.