From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Վեբեր (անգլ.՝ Joseph Weber, մայիսի 17, 1919[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 2000[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), անգլիացի ֆիզիկոս։ Տվել է լազերների և մազերների աշխատանքի վերաբերյալ առաջին հրապարակային դասախոսությունը, ինչպես նաև եղել է գրավիտացիոն ալիքների դետեկտման պիոներներից մեկը։
Ջոզեֆ Վեբեր անգլ.՝ Joseph Weber | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1919[1] Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2000[1] (81 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | United States Naval Academy Cemetery[2] |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մերիլենդի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Ամերիկյան կաթոլիկ համալսարան, ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Eastside High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][4] |
Գիտական ղեկավար | Keith J. Laidler?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Robert L. Forward?, Robert Lull Forward?[5], Walter Beam?[5], Urs Hochuli?[5], Joel Sinsky?[5] և Jerome Larson?[5] |
Հայտնի աշակերտներ | Robert L. Forward? |
Ազդվել է | Karl Herzfeld? |
Պարգևներ | |
Joseph Weber (physicist) Վիքիպահեստում |
Ջոզեֆ Վեբերը ծնվել է Նյու-Ջերսիի Պատերսոն քաղաքում[6], որտեղ ստացել է միջնակարգ կրթությունն և Մեծ ճգնաժամի ժամանակ այցելել նաև Տալմուդ-տորա կրոնական դպրոցը։ Բարձրագույն կրթությունն սկսել է Cooper Union-ում, բայց միջոցների խնայողության նպատակով դիմում է տալիս և քննությունների արդյունքների հիման վրա տեղափոխվում ԱՄՆ-ի Ռազմածովային ակադեմիա, որն ավարտում է 1940 թվականին[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վեբերը ծառայել է ԱՄՆ-ի ՌԾՆ-ի տարբեր նավերի վրա՝ հասնելով լեյտենանտ-կոմանդերի կոչման։ «Լեդի Լեքս» USS Lexington (CV-2) ավիակրի վրա ծառայությունը մեծ նշանակություն ունեցավ նրա համար։ Վեբերը հերթափոխի սպա էր «Լեսկսինգտոնի» վրա, երբ տեղի ունեցավ Պերլ Հաբորի գրոհը։ Կորալյան ծովի մարտերում «Լեսկսինգտոնը» խորտակեց ճապոնական Սյոխո ավիակիրը, և ինքն էլ կործանվեց 1942 թվականի մայիսի 8-ին հրդեհից։ Վեբերը հաճախ էր իր ուսանողներին պատմում, թե ինչպես էր լուսավորվում «Լեսկսինգտոնի» շիկացած կմախքը ջրի տակ անցնելիս։
Ավելի ուշ Վեբերը դարձավ Սուզանավերի որսորդ SC-690-ի կապիտան սկզբում Կարիբյան ծովում, իսկ հետո՝ Միջերկրական։ Այս պաշտոնում 1943 հուլիսին նա Ջելայի նեղուցում մասնակցել է Սիցիլիական օպերացիային[7][8]։ Naval Postgraduate School[en]-ում 1943 թվականին Վեբերը ուսումնասիրել է էլեկտրոնիկա, և 1945-1948 թվականներին ղեկավարել է Վաշինգտոնի Bureau of Ships[en]-ում Ռադիոէլեկտրոնիկական ճնշման միջոցների մշակման մասնաճյուղը[7]։ Նա անցել է թոշակի 1948 թվականին լեյտենանտ-կոմանդերի կոչումով, որպեսզի Մերիլենդի համալսարանում դառնա էլեկտրոնիկայի պրոֆեսոր (անգլ.՝ professor of electrical engineering)[9]:
1948 թվականից Վեբերն սկսեց աշխատել Մերիլենդի համալսարանի Քոլեջ-Պարկի տեխնիկական ֆակուլտետում։ Նրան ընդունեցին այն պայմանով, որ նա արագ կդառնա PhD, այդ պատճառով էլ նա ցերեկային աշխատանքին զուգահեռ գիշերն զբաղվում էր Միկրոալիքային սպեկտրասկոպիայի հետազոտություններով։ 1951 թվականին Վեբերն Ամերիկայի Կաթոլիկական համալսարանում պաշտպանեց «Միկրոալիքային մեթոդները քիմիական կինետիկայում» («Microwave Technique in Chemical Kinetics») թեմայով ատենախոսություն։ Իր դիսերտացիոն ուսումնասիրությունների ժամանակ Վեբերը առաջ քաշեց կոհերենտ միկոալիքային խթանիչ ճառագայթում ստանալու հնարավորության գաղափարը և 1952 թվականին Օտտավայում կայացած Electron Tube Research Conference հրապարակային դասախոսության ժամանակ դարձավ այդ սկզբունքի առաջին լայն շնորհանդեսի հեղինակը[10]։ Այս գաղափարները մշակվում էին Չարլզ Հարդ Թաունսի[11] և Նիկոլայ Գենադիևիչ Բասովի ու Ալեքսանդր Միխայլովիչ Պրոխորովի հետ միաժամանակ, որոնք քիչ ուրիշ սկզբունքով կառուցել էին մազերի և լազերի առաջին գործող նախատիպերը և 1964 թվականին ստացել էին Նոբելյան մրցանակ[9]։
Վեբերի հետաքրքրությունը Հարաբերականության ընդհանուր տեսության հանդեպ հանգեցրեց նրան, որ 1955-1956 ուսումնական տարում գիտնականը Հյուգենհայմի կրթաթոշակով ֆինանսավորվող ստեղծագործական արձակուրդ (անգլ.՝ sabbatical) վերցրեց, և այդ ժամանակը Ջոն Արչիբալդ Ուիլերի հետ անցկացրեց ուսումնասիրելով գրավիտացիոն ալիքներ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում և Լորենցի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտում (անգլ.՝ Lorentz Institute, Լեյդենի համալսարան)[8]։ Այդ ժամանակ գրավիտացիոն ալիքների գոյությունն անգամ վիճարկել էր հարաբերականության ընդհանուր տեսության շրջանակներում։ Տեսական կասկածները հիմնականում ցրվեցին 1960 թվականների նախաշեմին, իսկ Վեբերը դարձավ առաջինը, ով փորձեց դետեկտել ալիքները գործնականում։ Անցնելով գրավիտացիոն ալիքների որոնմանը՝ նա Մերիլենդի համալսարանի տեխնիկական ֆակուլտետից տեղափոխվեց ֆիզիկայի ֆակուլտետ[12]։ Վեբերը հայտնագործել է գրավիտացիոն ալեհավաքների առաջին տիպը՝ ռեզոնանսային ալեհավաքները, 1960-ական թվականների վերջերից սկսել է հրատարակել հոդվածներ, որոնցում պնդում էր, որ ինքը դետեկտել է գրավիտացիոն ալիքներ։ Լուրերը առաջացրին գիտական սենսացիա և աշխարհով մեկ բազմաթիվ խմբեր արդյունքների ճշգրտման և ստուգման նպատակով սկսեցին կառուցել այդպիսի դետեկտորներ։ 1972 թվականին Վեբերի պատրաստած նախատիպային դետեկտորը՝ «Lunar Surface Gravimeter», տեղադրվեց նույնիսկ Լուսնի վրա՝ Ապոլլոն 17 թռիչքի գիտական ծրագրի շրջանակներում, որպեսզի այն չափի Լուսնի վրա առաջացած սեփական տատանումների ամպլիտուդները՝ այդ թվում առաջացնելով նաև գրավիտացիոն ալիքներ[13][12]։
1970-ական թվականներին համարյա բոլոր հետազոտողների կողմից այդ փորձերի արդյունքները հերքվեցին, չնայած Վեբերը պնդում էր գրավիտացիոն ալիքների դետեկտման ճշգրտությունը[14]։ Վեբերի արդյունքների իրական լինելու գլխավոր հակառակորդներից մեկը IBM լաբորատորիայի ֆիզիկոս Ռիչարդ Գարվինն էր, ով կառուցեց վեբերյան դետեկտորի նմանօրինակը և վեց ամսվա ընթացքում ստացավ միայն մեկ իմպուլս, որն ավելի շուտ աղմուկի պատճառով էր, չնայած Վեբերի տեսության համաձայն՝ նրանք պետք է ավելի շատ լինեին։ Մեկ ուրիշ ֆիզիկոս՝ Դեյվիդ Դուգլասը, համակարգչային ծրագրում սխալ հայտնաբերեց, որն էլ, նրա կարծիքով, բերել էր աղմուկից Վեբերի գտած «գրավիտացիոն ալիքային ազդանշանի օրական մոդուլյացիայի» առաջացմանը։ Գարվինը համառորեն և ակտիվորեն պնդում էր Վեբերի արդյունքների անճշտությունը նաև Մասաչուսեթյան տեխնոլոգիական ինստիտուտում 1974 թվականի հունիսին՝ հավանականության տեսության քեմբրիջյան հինգերորդ կոնֆերենցիայի ժամանակ, երբ նրանք հանդիպեցին անձամբ[15]։ Այս հակամարտությունը նամակների շարանի արդյունքում իր ավարտին մոտեցավ (գիտական կոնսենսիումի կողմից), որոնցով կողմերը փոխանակվեցին Physics Today ամսագրում[15]։ Գարվինը պնդում էր, որ Վեբերի մոդելը «անմիտ է, քանի որ տիեզերքի ամբողջ էներգիան պետք է վերածվեր գրավիտացիոն ճառագայթման ավելի քան 50 միլիոն տարվա ընթացքում, եթե իրոք դետեկտվեր այն, ինչը դետեկտում է Ջո Վեբերը» (անգլ.՝ insane, because the universe would convert all of its energy into gravitational radiation in 50 million years or so, if one were really detecting what Joe Weber was detecting.): Վեբերը, ըստ Գարվինի, «ուղղակի այնպիսի մարդ է, որ չի կարող խոստովանել․ «Ոչ, ես երբեք չեմ դետեկտել գրավիտացիոն ալիքներ»։ Իսկ Ազգային գիտական ֆոնդը, ցավոք սրտի, ֆինանսավորելով այդ աշխատանքը, իր համոզմունքների մեջ այնքան էլ վստահ չի, որպեսզի այս պատմությունը եզրափակի, ինչպես որ վաղուց պետք է աներ» (անգլ.՝ is just such a character that he has not said, 'No, I never did see a gravity wave.' And the National Science Foundation, unfortunately, which funded that work, is not man enough to clean the record, which they should.)[16]: Արդյունքում Վեբերի տեսակետը հերքվեց[17]։ Հետագա տարիներին՝ ընդհուպ մինչև մահ, Վեբերը շարունակում էր պնդել, որ ինքը գրավիտացիոն ալիքային ազդանշաններ է դետեկտում մասնավորապես SN 1987A գերնորից և գամա-ճողփյուններից, սակայն նրա աշխատանքներն աննկատ էին մնում գիտական ընկերության կողմից[18][19][20]։ Վեբերի գրավիտացիոն ալիքների դետեկտման անիրականության ընդունման պրոցեսը նկարագրվել է սոցիոլոգ Հարրի Քոլինզի մի քանի հոդվածներում և Gravity’s shadow ու Մարսիա Բարտուսյակի Einstein’s unfinished symphony գրքերում։
Չնայած իր ալեհավաքների օգնությամբ գրավիտացիոն ալիքների դետեկտման մասին Վեբերի համոզմունքները գիտական հասարակության կողմից մերժվեցին, այմուամենայնիվ նա հանդիսանում է գրավիտացիոն-ալիքային աստղագիտության ուղղության հիմնադիրը, որը ներառում է իր մեջ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ LIGO, MiniGrail և այլն[21]։ Վեբերն առաջարկել է նաև լազերային ինտերֆերոմետրի՝ որպես գրավիտացիոն-ալիքային դետեկտորի գաղափարը, որն այժմ համարվում է ավելի հեռանկարային։ Առաջին այդպիսի դետեկտորը պատրաստվել է Վեբերի աշակերտի՝ Ռոբերտ Ֆորվարդի կողմիցHughes Research Laboratories[en][22]:
Գիտնականի անունով է կոչվել Ջոզեֆ Վեբերի մրցանակը, որ շնորհվում է աստղագիտական գործիքավորման բնագավառում։
Վեբերը Մերձբալթիկայից գաղթած իդիշալեզու ծնողների չորս երեխաներից ամենափոքրն էր։ Մինչ տարրական դպրոց հաճախելը Վեբերին անվանում էին Յոնա (Yonah): Նրան ծննդյան վկայական չուներ, իսկ ազգանունը հոր կողմից էր վերցվել, որպեսզի համապատասխանեցվի անձնագրի հետ, որով նա կարող էր ներգաղթել ԱՄՆ (իսկական ազգանունը Գերբեր էր)։ Այսպիսով, Ջո Վեբերը փաստորեն չուներ ինչպես իր անվան, այնպես էլ ազգանվան ապացույցներ, ինչը հանգեցրեց որոշակի տհաճությունների մակկարտիզմի գագաթնակետին[23][18]։
Նրա առաջին ամուսնությունն իր դպրոցական ընկերուհու՝ Անիտա Շտրաուսի հետ (Anita Straus) ավարտվեց 1971 թվականին՝ Անիտայի մահից հետո։ Երկրորդ անգամ Վեբերն ամուսնացել է աստղագետ Վիրջինիա Լուիզա Թրիմբլ անգլ.՝ Virginia Louise Trimble, ծնված 1943 թվականին) հետ՝ հետագայում կատակելով, որ ինքը, լինելով հայտնի գիտնական, ամուսնացավ անհայտ աստղագետի հետ, իսկ հետագայում նրանք փոխվեցին դերերով[24]։ Նա ուներ չորս որդի (առաջին ամուսնությունից) և վեց թոռ (2000 թվականին լիմֆորմայից մահանալուց առաջ)[9][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.