From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիա (անգլ.՝ United States Naval Academy), ռազմական ակադեմիա, որը սպաներ է պատրաստել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի և Միացյալ Նահանգների ծովային հետևակայինների համար։ Ակադեմիան, որը գտնվել է Անապոլիս քաղաքում, հաճախ անվանել են նաև Անապոլիս։
Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիա | |
---|---|
Տեսակ | naval academy?, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, աստղադիտարան և census-designated place in the United States? |
Տոնվում է | ԱՄՆ[1][2][3] |
Հաստատված | հոկտեմբերի 10, 1845[4][5][6][…] |
Հիմնադիր | Ջորջ Բանկրոֆտ[7][5][8] |
Կայք | usna.edu/homepage.php(անգլ.) |
Ակադեմիայի թալիսմանը այծ Բիլն է[9]։
Ակադեմիան հիմնադրվել է 1845 թվականին ռազմածովային նախարար Ջորջ Բանկրոֆտի կողմից։ Դպրոցը բացվել է հոկտեմբերի 10-ին՝ առաջին 50 աշակերտների և 7 ուսուցիչների մասնակցությամբ։ Ուսումնասիրության դասընթացը ներառել է նավարկություն, հրետանի, շոգեքարշեր, քիմիա, անգլերեն, ֆրանսերեն և բնական փիլիսոփայություն։ Մեքսիկա-ամերիկյան պատերազմի ընթացքում ակադեմիան ավարտել է 90 ռազմածովային սպա։ 1850 թվականին ներկայացվել է ուսանողի համազգեստը, առաջին ուսումնական նավը տրվել է ակադեմիային։ 1853 թվականին ակադեմիան տեղադրել է գազի ջեռուցման և լուսավորության համակարգ, որն առաջիններից մեկն էր Միացյալ Նահանգներում։
Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում ակադեմիայի 400 շրջանավարտներ ծառայել են Միության ռազմածովային ուժերում, 95-ը՝ Դաշնային նավատորմում, 23-ը սպանվել են գործողությունների արդյունքում կամ մահացել վերքերից։ Ակադեմիան ինքը տարհանվել է Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաք՝ 1865 թվականին վերադառնալով Անապոլիս։
Հետագա ժամանակահատվածում ակադեմիան աստիճանաբար ընդլայնվել է, ներդրվել են նոր առարկաներ, կառուցվել շենքեր։ 1882 թվականին ակադեմիան սկսել է սպաներ պատրաստել ոչ միայն նավատորմի, այլև ծովային հետևակայինների համար։ Իսպանա-ամերիկյան պատերազմից հետո ակադեմիայի դերը բարձրացել է։ 1899-1906 թվականներին ակադեմիայի շենքերը վերակառուցվել և ընդլայնվել են։ 1911 թվականին ակադեմիայում կառուցվել է ԱՄՆ առաջին ռազմածովային օդանավակայանը, որը 1913 թվականին տեղափոխվել է Պենսակոլա։ 1933 թվականին, Կոնգրեսի որոշմամբ, Ակադեմիային թույլատրվել է շնորհել բակալավրի աստիճան։
1941 թվականին, բացի կանոնավոր մարզումներից, իրականացվել է պահեստազորի սպաների վերապատրաստում։ Վերապատրաստվել է 3319 սպան։
1949 թվականին ակադեմիան ավարտել է առաջին սևամորթ ամերիկացի Ուեսլի Էնթոնի Բրաունը։ 1975 թվականից կանայք են ընդունվել ակադեմիա սովորելու։
Ընդունելությունը տեղի է ունենում հիմնականում ԱՄՆ կոնգրեսականների առաջարկությամբ։ Յուրաքանչյուր կոնգրեսական և փոխնախագահ ակադեմիայում ունի հինգ տեղ, որոնց համար կարող է առաջարկել մեկ կամ մի քանի թեկնածուների։ Բացի այդ, կան ակտիվ տեղերում ծովային և ծովային հետևակայինների շարքերի 170 տեղեր, սպաների երեխաների համար` 100 տեղեր, գործողություններում սպանված կամ լուրջ վնասվածքներ ստացած զինվորական երեխաների համար` 65 տեղ։
Ընդունելության թեկնածուն պետք է լինի 17-ից 23 տարեկան, ամուսնացած չլինի, երեխաներ չունենա, հղի չլինի և բարոյական լավ բնավորություն ունենա։
Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը մոտավորապես կես քաղաքացիական և կես զինվորական է։ Գրեթե բոլոր քաղաքացիական ուսուցիչները գիտությունների թեկնածու են։ Զինվորականների մեծ մասն ունի մագիստրոսի կոչում։
Ներկայումս ակադեմիան չունի կոշտ միասնական վերապատրաստման ծրագիր, և ուսանողները կարող են ընտրել հետևյալ 21 մասնագիտացումներից որևէ մեկը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.