From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Նիկոլաևիչ Զադոռնով (հուլիսի 21, 1948, Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 10, 2017[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրող-երգիծաբան, դրամատուրգ, զավեշտաբան, կոմիկ, Ռուսաստանի գրողների միության անդամ։ 10-ից ավելի գրքերի հեղինակ։ Նրանց մեջ՝ քնարական և երգիծական պատմվածքներ, ակնարկներ, հումորեսկներ, ճամփորդական նոթեր և պիեսներ։
Միխայիլ Զադոռնով ռուս.՝ Михаил Николаевич Задорнов | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Михаил Николаевич Задорнов |
Ծնվել է | հուլիսի 21, 1948 |
Ծննդավայր | Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 2017[2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, երգիծաբան, դրամատուրգ, ստենդ ափ երգիծաբան, գրող, ռեժիսոր, հաղորդավար, սցենարիստ, լրագրող, բլոգեր, նմանակող, կատակերգու, երգիծաբան, հեռուստահաղորդավար, ճարտարագետ-մեխանիկ, մեխանիկ և բեմադրող ռեժիսոր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Լատվիա |
Կրթություն | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1974) |
Ժանրեր | երգիծանք և պարոդիա |
Աշխատավայր | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Velta Zadornova? |
Կայք | zadornov.net |
Mikhail Zadornov Վիքիպահեստում |
Հայրը՝ Նիկոլայ Զադոռնովը (1909-1992), խորհրդային գրող է, Լատվիայի ԽՍՀ վաստակավոր գործիչ (1969), «Ամուր-բատյուշկա» վեպի համար ստացել է երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1952)։ Մայրը՝ Ելենա Զադոռնովան լեհուհի էր, ով սերել է լեհական Մատուսևիչ ազնվատոհմից, որի հիմնադիրն էր Ստեֆան Բատորիյը։ Ավարտել է Ռիգայի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ Իր ներկայացումներից մեկի ժամանակ ասել է, որ առաջին անգամ բեմ է բարձրացել 2-րդ դասարանում, երբ խաղում էր շաղգամի դերը։ 1974 թվականին ավարտել է Մոսկվայի օդագնացության ինստիտուտը (ՄՕԻ) ինժեներ-մեքենայագետի մասնագիտությամբ։ 1974-1978 թվականներին աշխատում էր նույն ինստիտուտում՝ «Օդագնացա-տիեզերական ջերմատեխնիկայի» 204-րդ ամբիոնում՝ որպես ինժեներ, հետագայում՝ գլխավոր ինժեներ։
1974 թվականից սկսել է տպագրել իր ստեղծագործությունները։ 1970-1980-ական թվականներին ՄՕԻ-ի ուսանողական թատրոնի բեմադրող ռեժիսորն էր։ Թատրոնի անձնակազմի հետ եղել է ԽՍՀՄ-ի բազմաթիվ անկյուններում, ստացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակ։ 1984-1985 թվականներին՝ «Յունոստ» լրագրի երգիծանքի ու հումորի բաժնի պատասխանատու։
Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1982 թվականին «Ուսանողի նամակը տուն» մենախոսությամբ, սակայն իրական հռչակը ձեռք է բերել 1984 թվականին, երբ Զադոռնովը կարդաց իր «9-րդ վագոն» պատմվածքը։ Զադոռնովի պատմվածքներն ու մանրավեպերը բեմադրում էին հայտնի դերասաններ, իսկ 1980-ականներից սկսած ինքը սկսեց ներկայացնել իր ստեղծագործությունները։ 1990-ական թվականների ստեղծել է մի քանի հեռուստահաղորդումներ՝ «Անշլագ», «Սմեխոպանարոմա», «Դոչկի-մատերի»։
Միխայիլ Զադոռնովը հայտնի է նրանով, որ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին 23:45 հենց ինքն է[3] նոր տարվա շնորհավորանքներով հանդես եկել երկրի քաղաքացիների առաջ, այլ ոչ թե նախագահը (դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ դադարել էր գոյություն ունենալ)։ Իր ելույթի ժամանակ, որը ցույց էին տալիս ուղիղ եթերով, այնքան էր տարվել, որ մեկ րոպե ավել է խոսել, այդ պատճառով կուրանտների հեռարձակումը ստիպված կանգնեցվել է։ Բորիս Ելցինի խոսքը նույնպես նկարահանվել և հեռարձակվել է հեռուստատեսությամբ, սակայն Զադոռնովի խոսքից հետո։ 2010 թվականի դեկտեմբերի վերջին, Զադոռնովը նորից հանդես եկավ շնորհավորական խոսքով, այս անգամ համացանցի միջոցով[4]։
1990 թվականից սկսել են տպագրվել Զադոռնովի գրքերը՝ «Աշխարհի վերջը», «Չեմ հասկանում», «Վերադարձ», «Ժամանակաից մարդիկ» կատակերգությունը, «Կոֆտոչկա» պիեսը, «Հզոր երկիր անկանխատեսելի անցյալով», «Մենք բոլորս Չի-չի-չի-պիից ենք», «Փոքրիկ աստղերը», «Զադորինկի»։
1992 թվականին ընդգրկված էր ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի ժյուրիի անդամների կազմում[5][6][7]։
Միխայիլ Զադոռնովը «Ոսկե հորթ» և «Օվացիա» մրցանակաբաշխությունների դափնեկիր է։ 1996 թվականին Ռիգայում տեղի ունեցած միջազգային փառատոնի ժամանակ դարձել է Արկադի Ռայկինի գավաթի մրցանակակիր։
Միխայիլ Զադոռնովը 2009 թվականի դեկտեմբերին Ռիգայում բացել է Միխայիլ Զադոռնովի հոր՝ Նիկոլայ Զադոռնովի անվան գրադարան։ Գրադարանը անվճար է և հանրամատչելի[8]։
2010 թվականի մայիսի 27-ին Զադոռնովը կանգնեցրել է Ալեքսանդր Պուշկինի դայակ՝ Արինա Ռադիոնովնայի հուշարձանը Վոսկրեսենկոյե ավանում, որը քանդակել է Վալերի Շևչենկոն բրոնզից Արինա Ռադիոնովնայի հասակով՝ 160 սմ։ Հուշարձանը տեղադրվել է Միխայիլ Զադոռնովի հիմնադրամի հաշվին[9][10][11][12][13]։
Կյանքի վերջին տարիներին Միխայիլ Զադոռնովը ակտիվ գործունեություն էր ծավալել համացանցում. նա վարում էր անձնական բլոգը[14][15]։
Միխայիլ Զադոռնովը կյանքից հեռացել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ նա տառապում է գլխուղեղի քաղցկեղով։
Միխայիլ Զադոռնովը հայտնի է արևմուտքի մշակույթին ու կյանքին (հատկապես ամերիկյան մշակույթին) ուղղված քննադատական արտահայտություններով։ Ի նշան խտրականությանը դեմ բողոքին Ռուսաստանի թիմի 2002 թվականի ձմեռային օլիմպիադայում չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի վիզան[16]։
2006 թվականից Զադոռնովը ակտիվ հանդես է եկել ռուսական բառերի ստուգաբանության սիրողական վարժություններով, որոնք չեն համապատասխանում այդ ոլորտում հասած արդյունքների հետ։
Մոտ 50 տարեկանից բուսակեր էր[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.