From Wikipedia, the free encyclopedia
Լյուդմիլա Չեռնիխ (ռուս.՝ Людмила Ивановна Черных, հունիսի 13, 1935, Շույա, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2017[1], Ռուսաստան), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։
Լյուդմիլա Չեռնիխ Людмила Ивановна Черных | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1935 Շույա, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 28, 2017[1] (82 տարեկան) Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա և Ռուսաստան |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Արևելասիբիրյան պետական մանկավարժական ակադեմիա (1959) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ամուսին(ներ) | Նիկոլայ Չեռնիխ |
Lyudmila Ivanovna Chernykh Վիքիպահեստում |
1959 թվականին ավարտել է Իրկուտսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[2]։ 1959 թվականից 1963 թվականները աշխատել է Համառուսաստանյան ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտա-հետազոտական ինստիտուտի Իրկուտսկի ժամանակի և հաճախության լաբորատորիայում, որտեղ զբաղվել է աստղագիտական դիտարկումներով[2]։ 1964 թվականից 1998 թվականները եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տեսական աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող և աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։ Այստեղ ծանոթացել է ապագա ամուսնու, աստղագետ Նիկոլայ Չեռնիխի հետ։ 1998 թվականից սկսած աշխատում է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում, որպես ավագ գիտաշխատող[2]։
Լյուդմիլա Չեռնիխը հայտնաբերել է 268 աստերոիդ[3]։ Հայտանբերած աստերոիդներից մեկը նա անվանել է իր ամուսնու պատվին (6619) Կոլյա, իսկ Չեռնիխ ամուսնական զույգի պատվին, չեխ աստղագետ Անտոնին Մրկոսը անվանել է իր հայտնաբերած (2325) Չեռնիխ աստերոիդը։ Կին աստղագետների շարքում Չեռնիխը 1979 թվականից 1990 թվականները զբաղեցնում էր երկրորդ տեղը հայտնաբերած աստերոիդների թվով[3]։
Պարգևատրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Աստղագիտական խորհրդի երեք մեդալներով (1975, 1979 և 1982 թվականներ)[2]; Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր նշանով (1984)[2] և այլ պարգևներով։ Հանդիսանում է Շույա քաղաքի պատվավոր քաղաքացի)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.