Հերման Վեյլ (անգլ.՝ Hermann Klaus Hugo Weyl, նոյեմբերի 9, 1885(1885-11-09)[1][2][3][…], Էլմսհորն, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4][4] - դեկտեմբերի 8, 1955(1955-12-08)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[4][4]), գերմանացի մաթեմատիկոս։
Արագ փաստեր Հերման ՎեյլHermann Klaus Hugo Weyl, Ծնվել է ...
Հերման Վեյլ Hermann Klaus Hugo Weyl |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1885(1885-11-09)[1][2][3][…] Էլմսհորն, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[4][4] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 8, 1955(1955-12-08)[1] (70 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[4][4] |
---|
Գերեզման | Փրինսթոնի գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, ԱՄՆ, Շվեյցարիա և Գերմանիա |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան[2], Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ, Գյոթինգենի համալսարան[2] և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[2] |
---|
Գործունեության ոլորտ | դիֆերենցիալ երկրաչափություն, թվերի տեսություն, մաթեմատիկա[5], խմբերի տեսություն[5], տեսական ֆիզիկա[5], քվանտային մեխանիկա[5], համարժեքության տեսություն[5], փիլիսոփայություն[5] և մաթեմատիկայի փիլիսոփայություն[5] |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[6], Պապական գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեոպոլդինա[8], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[6], Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան (1908)[2], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1906)[9] և Christianeum? |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1908) և հաբիլիտացիա (1910) |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[10][11] և անգլերեն[5] |
---|
Գիտական ղեկավար | Դավիդ Հիլբերտ[12] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սաունդերս Մաքլեյն[12], Alfred Aeppli?[12], Walter Dällenbach?[12], Florian Eggenberger?[12], Fritz Fischer?[12], Fritz Gassmann?[12], Ernst Max Mohr?[12], Julius Adams Stratton?[12], Auguste Urech?[12], Ernst Völlm?[12], Alexander Weinstein?[12], Fernand Lévy?[12], Adolf Widmer?[12], Henri Lauer?[12], Florian Eggenberger?[12], Robert Miche?[12], Ernst Völlm?[12], Էմիլ Ֆանկ[12], Auguste Urech?[12], Adolf Bolliger?[12], Hans Walter Dällenbach?[12] և Gerhard Gentzen?[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Walter Rotach?[12], Ernst Wanner?[12], Jacques Wildhaber?[12] և Adolphe Loeffler?[12] |
---|
Ազդվել է | Իմանուիլ Կանտ և Էդմունդ Հուսերլ[13] |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Ֆրից Յոախիմ Վեյլ և Michael Weyl? |
---|
Ստորագրություն
|
Hermann Weyl Վիքիպահեստում |
Փակել
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1908 թվական)։ Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտի (1913—1930 թվականներ) և Գյոթինգենի համալսարանի (1930-1933 թվականներ) պրոֆեսոր։ 1933 թվականին տարագրվել է ԱՄՆ, մինչև 1951 թվականը աշխատել Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև վերադարձել Ցյուրիխ։ Վեյլի առավել նշանակալից աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի ու դրանց ներկայացումների տեսությանը, որոնք կարևոր կիրառություններ ունեն դիֆերենցիալ երկրաչափությունում և ֆիզիկայում։ Արժեքավոր աշխատանքներ ունի նաև եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների, կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների և թվերի տեսությունների վերաբերյալ։ Վերջինում մուծել է, այսպես կոչված, Վեյլի գումարները, որոնք մեծ նշանակություն են ունեցել թվերի ադիտիվ տեսության շատ խնդիրների լուծման համար։ Վեյլի աշխատանքները մեծապես նպաստել են, որպեսզի սիմետրիայի գաղափարի կարևորությունը ըմբռնվի ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ ֆիզիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 364)։ |