From Wikipedia, the free encyclopedia
Սաունդերս (Սոնդերս) Մակլեյն (անգլ.՝ (Leslie) Saunders Mac Lane[17], օգոստոսի 4, 1909[1][2][3][…], Norwich[2][4][5] - ապրիլի 14, 2005[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս, մանկավարժ, Կատեգորիաների տեսության հեղինակ (Սամուել Էյլենբերգի հետ)։ 1982 թվականից եղել է Չիկագոյի համալսարանի էմերիտ-պրոֆեսորներից, մինչդեռ 1947 թվականից դասախոսել էր այնտեղ։ 1949 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական հանրության անդամներից է եղել։ 1989 թվականին արժանացել է ԱՄՆ ազգային գիտական մեդալի։
1930 թվականին բակալավրի աստիճանը ստացել է Եյլի համալսարանում, իսկ 1931 թվականին մագիստրոսի աստիճանը՝ Չիկագոյի համալսարանում։ Ուսումնառության շրջանում սկսել է ավելի հետաքրքրվել ֆիզիկայով, քան մաթեմատիկայով։ Առաջին գիտական աշխատանքը, որի համահեղինակն է եղել Իրվինգ Լենգմյուրը, նվիրվել է ֆիզիկային։
1931 թվականից ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ դասախոսություններ են կարդացել այնպիսի գիտնական մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Էմմի Նյոթերը, Հերման Վեյլը և Պաուլ Բերնայսը։ Վերջիններիս ղեկավարությամբ 1934 թվականին Մակլեյնը պաշտպանել է մաթեմատիկական տրամաբանության ատենախոսություն։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի իշխանություն գալուց հետո վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է Հարվարդի, Կորնելսկի (1930-ական և1940-ական թվականներ) և Չիկագոյի համալսարաններում (1947-1982 թվականներ)։
1944-1945 թվականներին Սաունդերս Մակլեյնը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի կիրառական մաթեմատիկայի (applied mathematics group) խումբը, որը զբաղվել է ռազմական մշակումներով։
1973-1977 թվականներին եղել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (անդամ է եղել 1949 թվականից, դրա խորհրդի մաս՝ 1959-1962 և 1969-1972 թվականներից)։ 1973-1974 թվականներին եղել է ամերիկյան մաթեմատիկական ընկերության նախագահը, իսկ 1946-1948 թվականներին՝ փոխնախագահը, 1951-1952 թվականներին՝ Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի փոխնախագահը, 1968-1971 թվականներին՝ ամերիկյան փիլիսոփայական հասարակության փոխնախագահը, 1974-1980 թվականներին՝ Ազգային գիտական խորհրդի անդամ։ 1954 թվականից մինչև 1958 թվականին միջազգային մաթեմատիկական միության գործկոմի, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի (դրա խորհրդի անդամ է եղել 1981-1985 թվականներ) և Հայդելբերգի գիտությունների ակադեմիայի անդամներից է եղել (1976 թվական)։
Ակտիվորեն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նրա շատ դասագրքեր դարձել են դասական, մասնավորապես, ժամանակակից գրականություն, (հատկապես A Survey of Modern Algebra գիրքը, որը գրել է Գարետ Բիրկգոֆի հետ)։
Մաթեմատիկական տրամաբանության ատենախոսությունից հետո Մակլեյնը հիմնականում զբաղվել է աբստրակտ հանրահաշվով՝ դաշտերի տեսությամբ, նորմավորման օղակներով, տրանսցենդենտալ դեպքում սեպարաբային լայնացումներով և խմբերի ընդլայնումներով։ 1943 թվականին սկսել է նրա համագործակցությունը Սամուել Էյլենբերգի հետ։ Սկզբում տոպոլոգիայի ոլորտում , հոմոտոպիաների միակ ոչ տրիվիալ խումբ ունեցող խմբում։ Հետագայում նրանք համագործակցել են հոմոլոգիական հանրահաշվի ոլորտում։ Հատկապես կարևոր է համատեղ կատեգորիաների տեսության ստեղծումը, որը դարձել է մաթեմատիկայի նոր լեզու՝ անփոխարինելի հանրահաշվի և հատկապես տոպոլոգիայի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.