From Wikipedia, the free encyclopedia
Դև (հին հունարեն՝ δαίμων՝ դայմոն բառից, որը թարգմանաբար նշանակում է «ոգի, աստվածություն»[1]), գերբնական արարածների կամ ոգիների հավաքական անվանում, ովքեր աստվածների համեմատ ունեն ավելի ցածր դիրք[1]։ Դևերը լինում են ինչպես չար, այնպես էլ բարի[1]։
Դև | |
---|---|
«Դևերը հարվածում են Անտոն Մեծին» | |
Տեսակ | Աստվածաշնչյան հասկացություն |
Ենթատեսակ | ոգի, դիցաբանական կերպար, Ընկած հրեշտակներ, գերբնական էակ և առասպելական էակ |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն, քրիստոնեություն |
Անունը այլ լեզուներով | անգլ.՝ demon, daemon, daimon; Աստվածաշնչում թարգմանվել է որպես devil, գերմ.՝ teufel |
Այլ մշակույթներում | Սատանա, Ջին, Դևա |
Երևի համընկնում է | Չար ոգի, սատանա, Ջին, daeva?, genius?, Ոգի (դիցաբանություն), supernatural beings in Slavic folklore?, akuma? և mazoku? |
Կապված կերպարներ | Դայմոնիոս, Արքոնտ, Հրեշտակ |
Demons Վիքիպահեստում |
Սոկրատեսը և նրա հետնորդներ Պլատոնը, ստոիկները և մյուսները դևերին բնութագրում էին որպես մարդու «ներքին ձայն», խիղճ։ Հռոմեական դիցաբանության մեջ կա Գենիոսի կերպար[1], իսկ քրիստոնեության մեջ՝ պահապան հրեշտակը[2][3][4]։
Քրիստոնեության ընդունումից հետո սլավոնները «դև» բառը օգտագործել են որպես հոմանիշ բես բառին, որով 11-րդ դարից սկսած[5] Ռուսիայում բնակիչները անվանել են հեթանոսական աստվածների դինաստիային։ Աստվածաշունչը հունարենից թարգմանելու հետո, եկեղեցական սլավոները և ռուսերեն լեզուներում «դևը» դարձել է բեսի հոմանիշ[6], իսկ անգլերենում և գերմաներենում կիրառվում է «սատանա» բառը անգլ.՝ devil, գերմ.՝ teufel:
Հնում «դև» (դայմոն) և «աստվածություն» բառերի մեջ տարբերություն չի եղել, քանի որ դևերը չեն ընկալվել որպես միայն չար կամ բարի։ Համարվում էր, որ դայմոնները կարող էին ունենալ տարբեր բնույթներ, այդ թվում նաև խառը, այսինքն հավասարապես կարող էին և չարիք, և բարիք գործել։ Դայմոնների մասին հիմնական տեղեկությունները, որոնք հոմանիշ էին քրիստոնեական հրեշտակներին[2][3][4]) հին հունական աղբյուրներում հանդիպում են Պլատոնի «Երկխոսություններ», «Խնջույք», «Սոկրատեսի գովաբանություններ», «Էպինոմիս» աշխատություններում։ Սոկրատեսը երկխոսություններում ասում է, որ նրանց իշխում է «դայմոնիոսը» կամ գենիոսը, ով հեռացել է չար ուժերից և գնում է բարու ուղղությամբ։ Այնուհետև «Սոկրատեսի դևը» նույնացվում է Պլատոնի Աստծո և նեոպլատոնիստների հետ։ Ապուլեոսը, ով հռոմեացի փիլիսոփա-պլատոնիստ էր մեկնաբանել է «Սոկրատեսի դևի» գաղափարը իր «Սոկրատեսի Աստծո մասին» (De deo Socratis) աշխատության մեջ։ Աշխատությունը պատմում է «Սոկրատեսի դևի» բնության և աստվածների և մարդկանց միջև առկա միջանկյալ արարածների մասին[7]։
«Էպինոմիս» աշխատության մեջ (984d-985) Պլատոնը դայմոնների բնութագրում է որպես օդային արարածների տարատեսակ, ովքեր ոգիների հիերարխիայում ունեն երրորդ և չորրորդ կարգեր՝ աստղերից և աստվածներից հետո։ Դայմոնները, ովքեր գտնվել են մարդկանց և աստվածների միջև, իրականացրել են միջնորդի դեր վերջիններիս միջև։ Այդ իսկ պատճառով, հին հունական ծեսերի ժամանակ առանձնահատուկ աղոթքով դիմել են նաև նրանց։ Դայմոնը (գենիոսը) մարդուն միանում է ծննդյան պահից և նրան ուղեկցում մինչև մահը[8]։ Չորրորդ կարգի դայմոնները կազմված են օդից և եթերից, այդ իսկ պատճառով «ինչքան էլ որ նրանք մեզ մոտ լինեն, նրանք շարունակում են մնալ անտեսանելի»։ Բացի այդ նրանք նաև «ամեն ինչ արագ են սովորում և ունեն լավ հիշողություն»։
Պլատոնը բոլոր դայմոններին անվանում է «պատգամաբերներ, ովքեր թռչում են բավականին արագ և կարող են ամեն ինչ մոխրի վերածել»։ Դայմոնները «անկասկած գոյություն ունեն, երբ խոսքն առանձին անհատների կամ հասարակությունների հավատալիքների մասին է»։ Ըստ հավատալիքների նրանք հայտնվում են գիշերային երազներում։ Նրանց հետ կապ են հաստատում գուշակները և քրմերը։ Նրանք կարող են բռնել, ինչպես հիվանդներին, այնպես էլ առողջ մարդկանց։ Հին հույները, անգամ, պաշտել են առանձին դևերի՝ որպես կուռքերի։
Պլատոնի և ստոիկների հետնորդները դևերին նմանացնում են «անդրաշխարհից վերադարձած մարդու հոգու հետ, որը փորձում է վերադառնալ իր տարերքին»։
Յամբլիքոսը իր «Եգիպտական միստերիաներ» աշխատության մեջ տարբերակում է դևերին տեսանելի (ճանաչելի) և անտեսանելի (ոչ ռացիոնալ) աստվածություններից և կիսաստված հերոսներից։ Իրենց բնույթով դևերը ավելի ցածր են, քան աստվածները։
Աստվածաշնչում դևերը չունեն ինքնուրույն դեր։ Թալմուդում կա հիշատակություն այն մասին, որ դեռևս թանայացիների ժամանակ բնակչությունը հավատում էր դևերի գոյությանը[9]։
Համաձայն թալմուդյան վկայության, դևերը Աստծո կողմից ստեղծվել են առաջին շաբաթ օրվան նախորդած մթնշաղի ժամանակ։ Մինչև նա կհասցներ ստեղծել դևերին, եկել է գիշերը, այդ իսկ պատճառով դևերը ձեռք չեն բերել մարմնային տեսք։ Նրանք միջանկյալ դիրք ունեն մարդկանց և հրեշտակների մեջ[10]։ Նրանք բնակվում են երկնքում՝ երկրի և լուսնի միջև՝ նախընտրելով կեղտոտ և անապատային տեղանքներ։
XI դարում Ռուսիայում[5] տերմինի նշանակությունը սկսել է փոփոխվել, որից հետո դևեր են անվանվել բոլոր աստվածությունները և գերբնական արարածները, որոնք ունեցել են հեթանոսական ծագումնաբանություն[11]։ Այս կատեգորիային են դասվել նաև չարագործ ոգիները և առասպելական տարբեր արարածները։
Այսպես, հունարեն դև (դայմոն) բառը Աստվածաշնչում կիրառվել է «բես» տարբերակով[6], իսկ Աստվածաշնչի անգլերեն և գերմաներեն թարգմանություններում կիրառվում է «դևիլ» (չարք, սատանա) անգլ.՝ devil, գերմ.՝ teufel բառերը։
Գերբնական ոգիները, որոնք Աստծո կողմից չեն արտաքսվել, կոչվում են հրեշտակներ։ Այստեղից էլ ծագել է «արտաքսված հրեշտակների» մասին բիբլիական լեգենդը, համաձայն որի Աստված երկնքից վտարեց հրեշտակների մի մասին, ովքեր ըմբոստության բարձրացրեցին Աստծո դեմ այն բանի համար, որ Աստված մարդկանց շատ իրավունքներ էր տվել։
Քրիստոնեական ավանդազրույցի համաձայն, դևերը Սատանայի ծառաներն են, ովքեր բնակվում են դժոխքում։ Նրանք կարողանում են հայտնվել երկրի վրա։
Եվ դևերը, և հրեշտակները մեծ դեր ունեն արևմուտքի կախարդական ծեսերում։ Արևմուտքում զարգացած են դևագիտությունը և հրեշտակագիտությունը, որոնք ծագել են գնոստիցիզմի և կաբալայի զարգացման արդյունքում։ Կախարդական գրքերում նշված են ոգիների անունները, պարտականությունները, հնարավորությունները, նրանց կանչելու, ինչպես նաև կախարդին ենթարկելու կարգը։
Միջնադարյան Եվրոպայի միստիկների և գուշակների կարծիքով դևերը բաժանվում են 9 խմբերի։ Այս մասին առաջին անգամ խոսել է հոլանդացի բժիշկ և օկուլտիստ Յոհան Վեյերը իր «Pseudomonarchia Daemonum» (1588) աշխատության մեջ։ Նա տվել է դևերի մանրամասն դասակարգումը և նրանց կանչելու կարգը։ Կան նաև դևերի նկարագրման այլ աղբյուրներ[12]։
Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել դևերի մի քանի հիմնական խմբեր.
Գրքերում
Անիմեում և մանգայում
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.