Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կաբալա (եբրայերեն՝ קַבָּלָה — «ստացում», «ավանդաբար ստացված»), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ։ Ձևավորվել է X դարում։ Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուդայականությանը։ X-XI-րդ դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի անվանում։ Կաբալան համակցել է գնոստիցիզմի, պյութագորականության և նեոպլատոնականության գաղափարները։ Կաբալայում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը։ Ըստ Կաբալայի` այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կաբալայի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն։
Կաբալայի հիմնական դրույթներն արտացոլված են «Սեֆեր Յեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III-VIII-րդ դդ. և «Զոհար»-ում («Լույս», XIII դար)։
Լինելով մեսիական ուսմունք` Կաբալան մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես վերածննդի դարաշրջանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 148)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբալա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.