Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դժոխք (գեհեն, տարտարոս) կարծեցյալ ստորերկրյա աշխարհ, պատժարան, որտեղ, ըստ կրոնական հավատալիքների, տառապում են երկրային մեղավոր հոգիները։ Նման պատկերացումներն առաջացել են հոգու անմահության և հանդերձյալ կյանքի նախնադարյան հավատալիքներից։ Հին հունական դիցաբանության համաձայն, խավարի թագավորության ամենասարսափելի մասը Տարտարոսն է, այսինքն՝ դժոխքը։
Հուդայականության մեջ դժոխքը սկզբում պատկերվել է որպես ստորերկրյա վայր, որտեղ գտնվում են մեռածների (մեղավորների և արդարների) ստվերները։ Դժոխքի այս ըմբռնումը հետագա զարգացումը գտել է քրիստոնեության մեջ։ Ըստ հայկական հեթանոսական պատկերացումների, դժոխքը յոթհարկանի է՝ յոթ տեսակ մեղքերով տառապողների համար։ Կրոնը և շահագործող դասակարգերը դժոխքը հակադրել են դրախտին, այն օգտագործել հավատացյալների գիտակցության և զգացմունքների վրա ազդելու համար, պնդելով, որ «դժոխքի բաժին» դառնում են կրոնական պատվիրանները խախտողները, տիրող հասարակական կարգերին և օրենքներին չենթարկվողները։ Դժոխքի և դրախտի մասին պատկերացումներում արտահայտվել է նաև աշխատավորների պասիվ բողոքն ընդդեմ հասարակական անարդարությունների։ Դժոխքի և դրախտի դասական նկարագրությունը տրված է Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» մեջ։ Դժոխք բառը իրանական փոխառություն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 368)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.