Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Սերգևիչ Պեսկով (հոկտեմբերի 17, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 2012 թվականից Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար[1][2][3]։ Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական գործող խորհրդական (2005)[4][5]։
Դմիտրի Պեսկով | |
Կրթություն՝ | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (1989) և Մոսկվայի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 17, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Հայր | Սերգեյ Պեսկով |
Ամուսին | Տատյանա Նավկա և Anastasia Budyonnaya? |
Զավակներ | Elizaveta Peskova? և Nikolay Peskov? |
Պարգևներ | |
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ (2008-2012)[1][2][3]։
Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում[1][2][3][6]։
1989 թվականին Դմիտրի Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արևելագետ-պատմաբան» և «թարգմանիչ» մասնագիտություններով[1][2][3]։
1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում[1][2][3]։
1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար[1][2][3]։ 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում[2][3]։ 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար[1][2]։
1999 թվականի նոյեմբերին Պեսկովն առաջին անգամ դառնում է հեռուստատեսային դեմք։ Ստամբուլում տեղի ունեցող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, Բորիս Ելցինի հետ հանդիպման ժամանակ, իր թուրքերենի փայլուն իմացությամբ նա մեծ տպավորություն է թողնում Ռուսաստանի առաջին նախագահի վրա և մնացած բոլոր երեք օրերը նրա հետ հայտնվում է հեռուստատեսային հեռարձակումներում[7]։
2000 թվականին, Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնակատար նշանակվելու և հետագայում նախագահ ընտրվելու դեպքում, Պեսկովը պիտի դառնար նրա աշխատակազմի մամլո ծառայության ղեկավար և կապերի բաժնի պետ։ Հետագայում նա դառնում էՌԴ ղեկավարի աշխատակազմի տեղակալ և նախագահի մամլո խոսնակ[1][2][3][5]։
ԶԼՄ-ների տվյալներով Պեսկովը կատարել նաև Պուտինի թարգմանչի գործառույթները, վերջինիս թուրք ղեկավարների հետ հանդիպման ժամանակ[2]։
2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը։
2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (ով այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր)։ Ըստ Գրոմովի, Պեսկովը պարտավոր էր զբաղվել տեղեկատվական համակարգի աշխատանքով, այսինքն ապահովել գործադիր իշխանությունների հետ նախագահի մամլո ծառայության ապարատային փոխգործակցությունը։ Բացի այդ, նա պիտի կազմակերպեր խոշոր մասշտաբի տեղեկատվական նախագծեր, զբաղվեր մամլո ասուլիսերի և «ուղիղ եթերների» հեռարձակմամբ, ինչպես նաև փոխգործակցեր այլ երկրների լրագրողների հետ։ Բացի Զանգվածային լրատվության միջոցների հայտնած լուրերի, Պեսկովն իրավունք է ստացել նաև հայտնելու երկրի ղեկավարի դիրքորոշումն այս կամ այն հարցում[2][3][5]։
2006 թվականի հուլիսին, Սանկտ Պետերբուրգի Մեծ ութնյակի պետերբուրգյան գագաթնաժողովում ղեկավարել է Պուտինի ելույթը։
2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն[5]։
2006 թվականի հունիսին Պեսկովն իր ձեռքն է վերցնում «Մեծ ութնյակի» երկրների Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի քարտուղարի պարտականությունները։ Դրանից մեկ ամիս անց նա հայտնում է, որ ռուսական իշխանություններին միջոցառումը կազմակերպելու համար օգնելու է ամերիկյան Ketchum PR-ընկերությունը։ Դմիտրի Պեսկովը հրաժարվում է բացահայտել պայմանագրի գումարի չափը (ըստ մի տվյալի, այն կազմում էր ամերիկյան 2 միլիոն դոլար, մեկ այլ տվյալի՝ 4 միլիոն ֆունտ ստերլինգ)։
Պեսկովը տիրապետում է թուրքերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին[2][5]։ Զբաղվում է մեծ թենիսով, վազքով և դահուկային սպորտով[8]։
2013 թվականին նա հրապարակայնորեն հայտնում է, որ ժամանակին համակրել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, պատճառաբանելով, որ Ժիրինովսկին կրթությամբ նույնպես թուրքագետ էր[9]։
Ի տարբերություն Պուտինի մյուս աջակիցների Պեսկովն ընդգրկված չէ Եվրամիության և ԱՄՆ-ի հանդեպ պատժամիջոցներ կիառող սանկցիոներների ցանկումՈւկրանիայի հանդեպ կիրառվող սանկցիաների ժամանակ նա հաճախ է մեկնում ՆԱՏՕ-ի երկրներ հանգստանալու և սպորտային մրցություններ երկրպագելու համար[10]
2014 թվականի մարտից Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ է[11]։ 2016 թ. նոյեմբերին Պեսկովը, որպես ռուսական շախմատիստ Սերգեյ Կարյակինի երկրպագու մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու շախմատի աշխարհի առաջնությանը[12]։
«Միջազգային հարաբերությունների ռուսական խորհուրդ» պրեզիդիումի անդամ։ Ռուսական աշխարհագրական ընկերության մեդիա խորհրդի նախագահ (2010 թվականից)[5]։
Պեսկովը վաղուց տառապում է բրոնխային հեղձուկ հիվանդությամբ, շատ անգամներ եղել է նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող վիճակում[7]։
Ավագ դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան հիշում է, որ 2000-ական թվականներին, երբ հայրն արդեն աշխատում էր նախագահ Պուտինի աշխատակազմում, եղել են գիշերներ, որ գումարի բացակայության համար նա ամբողջ գիշեր ստպված տաքսի է վարել[13][14]։
Պեսկովի խոսքերով, Պուտինը դժգոհ է լինում նրա աշխատանքից և հաճախ կոշտ քննադատության է ենթարկում մամլո խոսնակին[9] Այսպես, օրինակ, 2018 թվականի մարտին, Պուտինն ամերիկյան TBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պեսկովին կշտամբում է նրանում, որ նա «երբեմն փոթորկվում է», տալով այնպիսի հանրային մեկնաբանություններ, որոնք երբեք նրան լիազորված չեն եղել[15][16]։
Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, ամուսնուն բնորոշում է որպես «սպիտակ գվարդիականի մեծահոգությամբ մոլական բծախնդրությամբ մարդ»[17]։
Պաշտոնապես ամուսնանցել է երեք անգամ։ Ունի երեք որդի և երկու դուստր[5]։
Առաջին կինը եղել է Անաստասիա Բուդյոննայան՝ ԽՍՀՄ զորահրամանատար Սեմյոն Բուդյոննիի թոռը։ 1990 թվականին ծնվում է նրանց որդի Նիկոլայը[18]։ Կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպության ուսումնասիրության համաձայն, 2017 թվականին Պեսկովի որդին՝ Նիկոլայ Չոուլզ, ոչ մի տեղ չի աշխատում, վարում է բոհեմյան ապրելակերպ, Մեծ Դորոգոմիլովսկ փողոցի բնակելի տան մակերեսը կազմում է 110 կմ², վարում է արտասահմանյան արտադրության մեքենաներ։ Ալեքսեյ Նավալնին հայտնում էր, որ ճանապարհային անվտանգության կանոները խախտտելու համար, Նիկոլայը ստացել է 116 չվճարված տուգանքներ, ինչպես նաև հիմք ընդունելով անգլիական դատարանների որոշումները ասում էր, որ նույն Նիկոլայ Չոուլզ անունով անձը Մեծ Բրիտանիայում դատապարտված է եղել մի քանի տարի ազատազրկման։ Նույն ինքը՝ մամլո քարտուղարի որդին, ծանոթանալով հետաքննության արդյունքներին, դրանք անվանել է «մղձավանջ» և «սադրանք»[19]։
1994 թվականին 27 տարեկան Պեսկովը կրկին ամուսնացել է 18-ամյա Եկատերինա Սոլոցինսկայայի հետ (ամուսնանալուց հետո՝ Պեսկովա, ծնվ. 1976 թվականին, սովետական դիվանագետների դուստր և թոռնուհի)։ Երկրորդ ամուսնությունը տևում է մինչև 2012 թվականը։ Կնոջ խոսքով նրանց ամուսնալուծության պատճառը ամուսնու դավաճանությունն էր։ Եկատերինան մասնագիտությամբ կոսմետոլոգ է։ Այժմ նա ապրում է Փարիզում, որտեղ ունի առանձին բնակարան, զբաղվում է բարեգործությամբ համագործակցելով «Ֆրանկո-ռուսական երկխոսություն» հիմնադրամի հետ։ Երկրորդ ամուսնությունից ունի դուստր՝ Ելիզավետան (ծնվ. 1998) և երկու որդի՝ Միկն ու Դենին[7][20]։ Ելիզավետան ապրելով Փարիզում, ավարտել է գիշերօթիկ դպրոցը և հետաքրքրվում մարքեթինգով։ Նա հաճախ այցելում է Մոսկվա։ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին եղել է «Ավանտի» ընկերության նախագահի խորհրդական[21]): 2017 թվականի սեպտեմբերին ռուսական Forbes կայքում հրապարակում է «Գիտության արտացոլանք.Արդյոք նոր տեխնոլոգիաները կսպանեն ավանդական կրթությանը» թեմայով սյունակ, որում հայտնաբերվում է գրագողություն և կայքն անմիջապես վերացնում է այդ նյութը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.