Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն

From Wikipedia, the free encyclopedia

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Remove ads

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (ՌԼԴԿ), Ռուսաստանում պաշտոնապես գրանցված կուսակցություն է։ Ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հանդիսանում է Խորհրդային Միության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետնորդը։ Մեկն է այն երեք կուսակցություններից, որոնք մասնակցել են Ռուսաստանի դաշնության Պետական Դումայի բոլոր վեց համագումարների ընտրություններին, և երկու կուսակցություններից մեկը, որը ընտրությունների արդյունքում տեղ է զբաղեցրել Ստորին պալատում։ Կուսակցության անփոփոխ նախագահն է Վլադիմիր Ժիրինովսկին։ Չնայած իր անվանը, ըստ բազմաթիվ քաղաքական վերլուծաբանների Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը չի հարում ազատական ժողովրդավարական գաղափարների։ Սոցիալական ոլորտում կուսակցությունը հավատարիմ է ազգայնականության և հայրենասիրության գաղափարներին, իսկ տնտեսական ոլորտում նրանք հավատարիմ են մնում խառը տնտեսությանը։

Արագ փաստեր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն ռուս.՝ Либерально-демократическая партия России, Տեսակ ...
Remove ads
Remove ads

Կառուցվածք

2013 թվականի մարտի 25-ից կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը համարվում է Գերագույն խորհուրդը։

  • Գերագույն Խորհուրդը ( Գերագույն խորհրդի ղեկավար՝ Իգոր Լեբեդև )
    • Գերագույն խորհրդի կազմը
      • Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկի
      • Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդև
      • Ելենա Վլադիմիրովնա Աֆանասևա
      • Ալեքսեյ Նիկոլաևիչ Դիդենկո
      • Վադիմ Եվգենևիչ Դենգին
      • Յարոսլավ Եվգենևիչ Նիլով
      • Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աստրովկի
      • Վլադիմիր Անատոլևիչ Օվսյաննիկով
      • Ալեքսանդր Բորիսովիչ Կուրդյումով
      • Միխայիլ Վլադիմիրովիչ Դետյարով
      • Իվան Եվգենևիչ Պետրով
  • Կենտրոնական աուդիտորական հանձնաժողով (ղեկավարը — Սերգեյ Սիրոտկին)
    • Անդամները։
      • Մաքսիմ Ստանիսլավովիչ Ռոխմիստրով
      • Սերգեյ Նիկանորովիչ Սիրոտկին
      • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բալբերով
      • Իլյա Յուրևիչ Դրազդով
      • Անդրեյ Նիկոլաևիչ Սվինցով
      • Կոնստանտին Սերգեևիչ Սուբբոտին

Կուսակցության Նախագահ Վլադմիր Ժիրինովսկի։

Thumb
Կուսակցության դրոշը
Thumb
Կուսակցության անդամները նախագահ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, 28 մայիսի 2009 թվական
Remove ads

Մասնակցությունը Պետական Դումայի ընտրություններին

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Ձայներ ...

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads