From Wikipedia, the free encyclopedia
Բորշչ (ուկրաիներեն՝ борщ), արևելյան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ։ Այն ուկրաինացիների, ռուսների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի առաջին ճաշատեսակն է։
Բորշչի բաղադրիչները | |
Ուկրաինական խոհանոց, Ռուսական խոհանոց, Լիտվական խոհանոց, Բելառուսական խոհանոց, լեհական խոհանոց, Հրեական խոհանոց, Ռումինական խոհանոց և Մոլդովական խոհանոց | |
Ենթատեսակ | բազուկով ապուր և Q12105883? |
Առաջացման երկիր | Կիևյան Ռուսիա |
Հիմնական | B. oleracea?, կարտոֆիլ, ճակնդեղ, գազար, սոխ և կաղամբ |
Borscht Վիքիպահեստում |
Բորշչն ի սկզբանե տարածված է եղել Կիևյան Ռուսիայի տարածքում, սակայն ներկայումս գտել է առավել մեծ տարածում և պատրաստման բազմազանություն։ Ռուսաստանում բորշչը հիշատակվում է 16-17-րդ դարերից[1]։ Այն սիրված կերակուր էր նույնիսկ Եկատերինա II-ի և Ալեքսանդր II-ի կողմից[2]։
Բորշչի պատրաստման միայն իրենց յուրահատուկ նրբություններ և հատուկ բաղադրատոմսեր ունեն և լեհերը, և ռուսները, և ուկրաինացիները, ինչպես նաև լիտվացիները, ռումինացիներն ու բելառուսները[3]։ Բորշչի հստակեցված բաղադրատոմս, որպես այդպիսին, գոյություն չունի։
Բորշչի համար որպես հումք, օգտագործում են կարտոֆիլ, կաղամբ[4], լոլիկ, գազար[5], սոխ, մաղադանոս, սամիթ և անպայման ճակնդեղ (բազուկ, տակ), որի շնորհիվ բորշչն ստանում է մուգ կարմիր գույն։ Այն եփում են մսի կամ ոսկրամսի արգանակով, չնայած այն հանգամանքին, որ պատմականորեն բորշչը գյուղացիական հասարակ կերակուր էր և նրա մեջ միս ավելացվում էր միայն տոնական օրերին։ Ծոմ պահելիս բորշչը եփում էին առանց մսի, միայն արևածաղկի ձեթով, սնկով, հաճախ նաև ձկնեղենով։ Մատուցելիս ավելացվում է նաև թթվասեր, բացառությամբ մի քանի տարատեսակների։ Ամռանը պատրաստում են նաև սառը բորշչ, որի հիմքը մարինացված կամ խաշած ճակնդեղն է։ Դրան ավելացնում են կաթնաթթվային այլ սննդամթերքներ, թարմ սամիթ, կանաչ սոխ, մաղադանոս և սխտոր։ Պատրաստելուց հետո ավելացնում են նաև թթվասեր և եփված ձու։ Բացի հիմնական հումքից (ճակնդեղ, կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ), տարբեր վայրերում օգտագործում են նաև լոբի, դդմիկ, շաղգամ, խնձոր, որպես համեմունք՝ պղպեղ, նեխուր, դափնետերև, ծոթրին, բոխնի, ռեհան, խնկածաղիկ, թարխուն և այլն։
Բորշչը թանձր ապուր է։ Այն եփելուց հետո ցանկալի է թողնել մի քանի ժամ և հետո մատուցել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.