բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ռեհան կամ շահասպրամ (լատին․՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
Ռեհան | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ocimum
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Ocimum basilicum L. — Ռեհան հոտավետ | ||||||||||||
|
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։
Լատիներեն անվանումը ծագել է հին հունարեն՝ ὤκιμον - «ռեհան», չունենալով հստակ ստուգաբանություն[1]։
Ռեհանը ունի նաև ժողովրդական անվանում՝ ռեգան, ռեհոն, ռեան։
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները ձվաձև են, ատամնաեզր։ Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն։
Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև է։
Սերմերը գորշ սևավուն են։ 1000 սերմի կշիռը 0,8-1,6 գ է։ Ծլունակությունը պահպանվում է 4-ից 5 տարի։
Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։
Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։
Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %։ Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։
Հայտնի է 69 տեսակ[2]։
Ռեհանի դասը մտնում է Nepetoideae ենթաընտանիքի, շրթնածաղկավորներ (Lamiaceae) ընտանիքի և Lamiales կարգի մեջ։
ավելի քան 21 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելի քան 3 ցեղ | |||||||||||||||
կարգ Շրթնածաղկավորներ | ենթաընտանիք Nepetoideae | դաս ռեհան | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Խուլեղինջազգիներ | ցեղ Ռեհանազգիներ | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 8 ենթաընտանիք | 52 դաս | ||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.