From Wikipedia, the free encyclopedia
Անրի Լեկոնտ (ֆր.՝ Henri Leconte, ծնվել է 1963 թվականի հուլիսի 4-ին, Լիլիեր, Պա-դը-Կալե, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պորֆեսիոնալ թենիսիստ։ 1984 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող տղամարդկանց զուգախաղում, 1991 թվականի Դևիսի Գավաթի տիրակալ և 1986 թվականի Աշխարհի թիմային գավաթի տիրակալ Ֆրանսիայի հավաքականի կազմում։
Անրի Լեկոնտ ֆր.՝ Henri Leconte | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Բնակվելու վայր | Ժնև |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Lillers[1] |
Հասակ | 185 սանտիմետր սմ |
Քաշ | 79 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1980 թվական |
Կարիերայի ավարտ | 1994 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Patrice Dominguez? |
Պարգևավճար, USD | 3 917 596 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 377–269[1] |
Տիտղոսներ | 9 |
Ամենաբարձր վարկանիշ | 5 (1986 թվականի սեպտեմբերի 22) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1985) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (1988) |
Ուիմբլդոն | 1/2 (1986) |
ԱՄՆ | 1/4 (1986) |
Օլիմպիական խաղեր | 1/4 (1988, զուգախաղ) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 200–141[1] |
Տիտղոսներ | 10 |
Ամենաբարձր վարկանիշ | 6 (1985 թվականի մարտի 18) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 (1990) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1984) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (1985, 1987) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1985) |
Ավարտել է կարիերան |
Անրի Լեկոնտի պատանաեկան կարիերայի բարձրագույն նվաճումը եղել է 1980 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակը պատանիների շրջանում։ 1981 թվականից նա հանդես է գալիս պրոֆեսիոնալի կարգավիճակում։ Նույն թվականին նա շահում է իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը, նոյեմբերին հաղթանակ տանելով Բոլոնիայում, ամերիկացի Սեմի Ջամալվայի հետ զույգով։
1982 թվականին Լեկոնտը հաղթում է «Սաթելիտ» շարտի բոլոր հինգ մրցաշարերում, որոնք խաղարկվում էին Ֆրանսիայում, տարբեր ծածկույթների վրա։ Հուլիսին նա Դևիսի Գավաթում իր առաջին խաղն է անց կացնում Ֆրանսիայի հավաքականի կազմում, Յանիկ Նոայի զույգով հաղթելով Չեխոսլովակիայի իրենց մրցակիցներին, իսկ նոյեմբերին, Ստոկհոլմում, շահում է իր առաջին ATP մրցաշարը մենախաղում, առավելության հասնելով մրցաշարի տանտեր Մաթս Վիլանդերի նկատմամբ։ տարվա ընթացքում նա նաև հաղթում է զուգախաղի երեք մրցաշարերում, նրանցից երկուսը Նոայի հետ։ Հավաքականի հետ միասին նա հասնում է մինչև Դևիսի Գավաթի եզրափակիչ, սակայն եզրափակիչ խաղում ոչինչ չի կարողանում հակադրել ԱՄՆ-ից մրցակիցներին և զիջում է բոլոր երեք խաղերում։ 1983 թվականին նա երկու անգամ զիջում է ATP մրցաշարերի եզրափակիչներում, հանրահայտ մրցակիցների՝ Գիլիերմո Վիլաս և Ջոն Մաքինրոյ, հաղթանակ է տանում զուգախաղի մեկ մրցաշարում և Նոայի հետ միասին հասնում է մինչև Մոնտե Կարլոյի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, իսկ հավաքականի հետ հասնում է մինչև Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։ Նա տարին ավարտում է մենախաղի աշխարհի ուժեղագույն 30 թեիսիտների շարքում։
1984 թվականի Լեկոնտի գլխավոր հաջողությունները կապված են զուգախաղում ելույթների հետ։ Տարվա ընթացքում նա կրկին հաղթում է երեք մրցաշարում, այդ թվում Նոայի հետ միասին Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նրա հաշվին նաև մեկ հաղթանակ է մենախաղում։ 1985 թվականի սկզբին նա հասնում է զուգախաղի թենիսիտների վարկանիշի 6-րդ հորիզոնականին, բարձրագույնին իր զուգախաղի կարիերայի ընթացքում։ Նույն թվականի վերջին նա երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, սակայն այս անգամ ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նրանք Նոայի հետ միասին զիջում են չորս սեթում, որոնցից երեքը թայ-բրեյքում, աշխարհի լավագույն զույգերից մեկին՝ Ռոբերտ Սեգուսո և Կեն Ֆլեկ։ Լեկոնտը նաև շարունակում էր վեր բարձրանալ մենախաղի վարկանիշում՝ հաղթանակ տանելով երկու մրցաշարում, ևս մեկ անգամ հասնելով եզրափակիչ և երկու անգամ դուրս գալով Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Նրան հաջողվում է մի քանի անգամ հաղթանակ տանել համաշխարհային թենիսի առաջին տասնյակի մրցակիցների նկատմամբ։ Աշխարհի թիմային առաջնության ժամանակ նա առավելության է հասնում Մաթս Վիլանդերի և Իվան Լենդլի նկատմամբ, ում հղթում է նաև Ուիմբլդոնում, իսկ բացի այդ, մրցաշրջանի ընթացքում երկու անգամ հաղթում է Անդրես Գոմեսին։ Արդյունքում նա անձամբ է մտնում աշխարհի ուժեղագույն թենիսիտների տասնյակի մեջ և իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, որն անց էր կացվում 1986 թվականի հունվարի սկզբին։ Սակայն այնտեղ, առաջին իսկ շրջանում, նրան կանգնեցնում է ռևանշ վերցրած Գոմեսը։ Միևնույն ժամանակ, հավաքականի կազմում ելույթներում, Լեկոնտը միայն երկու հաղթանակ է տանում չորս պարտության դեպքում և արդյունքում նրա թիմը դուրս է մնում Դևիսի Գավաթի Համաշխարհային խմբից։
Լեկոնտը, որպես թիմային խաղացող, իրեն արդարացնում է հաջորդ տարի, երբ աշխարհի թիմային առաջնության ժամանակ ութ հանդիպումներից շահում է յոթում և Ֆրանսիայի հավաքականին հաղթանակի է հասցնում այդ մրցաշարում։ Հավաքականի հետ նա նաև հաղթում է՝ հաղթանակ տանելով իր բոլոր վեց հանդիպումներում, Դևիսի Գավաթի Եվրոպական խմբում, թիմին վերադարձնելով Համաշխարհային խումբ։ Այդ մռցաշրջանում նա համեմատաբար քիչ է հանդես գալիս զուգախաղում, սակայն կարողանում է ամերիկացի Շերվուդ Սթյուարթի հեի միասին հասնել մինչև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մենախաղում նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ ոչ միայն Ֆրպանսիայում, այլ նաև Ուիմբլդոնում, որտեղ զիջում է Բորիս Բեկկերին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև, սեպտեմբերին ATP երկու մրցաշարում անընդմեջ հաղթանակից հետո, բարձրանում է մենախաղի թենիսիտների շրջանում վարկանիշի 5-րդ հորիզոնական, ամենաբարձրը կարիերայի ընթացքում։ Դա նրան թույլ է տալիս երկրորդ անգամ անընդմեջ մասնակցություն ունենալ Մասթերս ամփոփիչ մրցաշարում, սակայն այնտեղ նա պարտություն է կրում խմբային մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում և դուրս է մնում հետագա պայքարից։ Հաջորդ տարի, սակայն, նրա հաղթանակների շարանը մոտենում է ավարտին։ Այդ տարի նրա բարձրագույն նվաճումը դառնում են Ուիմբլդոնի մրացաշարի քառորդ եզրափակիչը և Փարիզի հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչը և արդյունքում նա դուրս է մնում աշխարհի 20 ուժեղագույն թենիսիտների շարքից, իսկ զուգախաղում, որտեղ շատ էր խաղում, սակայն քիչ հաջողությամբ, նույնիսկ առաջին հարյուրյակի սահմաններից դուրս։
1988 թվականին տեղի է ունենում Լեկոնտի վերադարձը թենիսի էլիտայի շարքերը։ Նա չորս անգամ խաղում է մրցաշարերի մենախաղի եզրափակիչներում, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ զիջում է Մաթս Վիլանդերին։ Այդ մրցաշարերից երկուսում նա հաղթանակ է տանում և կարիերայում երրորդ անգամ իրավունք է նվաճում մասնակցել Մասթերս ամփոփիչ մրցաշարին, սակայն այնտեղ կրկին չի կարողանում հաղթահարել խմբային փուլի արգելքը, միայն մեկ հաղթանակ տանելով Ստեֆան Էդբերգի նկատմամբ։ Զուգախաղում նրան հաջողվում է հասնել մինչև Սեուլի Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա խաղընկերն էր Գի Ֆորժեն։ Ֆորժեի հետ միասին նրանք նաև հաղթում են Նիցցայի մրցաշարում և մի քանի անգամ կիսաեզրափակիչ են հասնում այլ մրցաշարերում, իսկ Իվան Լենդլի հետ միասին դուրս է գալիս Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ։ Հավաքականի հետ նա հասնում է Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ։
1989 թվականի մայիսին Լեկոնտը վիրահատություն է տանում ողնաշարի վրա և մրցաշարից դուրս է մնում մինչև սեպտեմբեր։ Մարզավիճակին վերադառնալը ձգձգվում է և նա կրկին կորցնում է տեղը աշխարհի ուժեղագույն թենիսիտների շարքում։ Նա ուժեղագույնների հարյուրյակ վերադառնում է միայն 1990 թվականի մայիսին, Մոնտե Կարլոի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, որն ընդգրկվել էր վերջերս ստեղծված ATP տուրի հեղիանակավոր մրցաշարերի շարքը՝ АТР Մասթերս, որի ճանապարհին հաղթում է Անդրես Գոմեսին, այդ պահին աշխարհի թիվ 9 ռակետ, իսկ անմիջապես դրանից հետո նա վերադառնում է նաև Թոփ-50, հասնելով մինչև կիսաեզրափակիչ Համբուրգի ATP Մասթերս ևս մեկ մրցաշարում և ճանապարհին հաղթելով աշխարհի թիվ 6 ռակետ Աարոն Կրիկշտեյնին։ Այնուհետև, Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ճանապարհին, նա առավելության է հասնում Անդրեյ Չեսնոկովի նկատմամբ՝ աշխարհի թիվ 10 ռակետ։ Սակայն, հետագայում նրան չի հաջողվում զարգացնել գրունտային ծածկույթում ձեռք բերած հաջողությունները և նա մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականում։
1991 թվականին Լեկոնտը հասնում է իր բարձրագույն նվաճմանը որպես թիմային խաղացող՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նա տիրում է Դևիսի Գավաթին։ Այդ մրցաշրջանի ընթացքում նա հաղթում է իր բոլոր վեց հանդիպումներում, այդ թվում եզրափակիչի Փիթ Սամփրասի հետ մենախաղային հանդիպումում և օլիմպիական չեմպիոններ Սեգուսոյի և Ֆլեկի հետ հանդիպումում, Գի Ֆորժեի հետ զույգով։ Անհատական մակարդակում նա չի փայլում, միայն մեկ անգամ դուրս գալով եզրափակիչ զուգախաղում և մրցաշրջանը եզրափակում է առաջին հարյուրյակի սահմաններից դուրս ինչպես զուգախաղում, այնպես էլ մենախաղում։ 1992 թվականին նա հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի կիսաեզրափակիչ, իրավունք նվաճելով մասնակցել Մեծ Սաղավարտի գավաթին։ Այդ մրցաշարում, կարիերայի ընթացքում չորրորդ ամփոփիչ մրցաշարում, նա հասնում է մինչև երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Փիթ Սամփրասին։
Լեկոնտի կարիերայում վերջին նշանակալից հաջողությունները թվագրվում են 1993 թվականով։ Այդ տարի, զբաղեցնելով վարկանիշային 141-րդ հորիզոնականը, նա հաղթում է Հալլեի մրցաշարում, հերթականությամբ դուրս թողնելով աշխարհի 10-րդ ռակետ Պետր Կորդային և 9-րդ ռակետ Անդրեյ Մեդվեդևին։ Այդ տարում նա Գի Ֆորժեի հետ զույգով նաև հաղթում են Ինդիան Ուելսի ATP «Մասթերս» մրցաշարում։ Արդյունքում նա տարին եզրափակում է զուգախաղի վարկանիշի առաջին հարյուրյակում և նրա շեմին՝ մենախաղում։ ATP մրցաշարերում իր վերջին եզրափակիչը ան անց է կացնում այն նույն Հալլեում, 1994 թվականին, որտեղ այս անգամ Ֆորժեն նրան հաղթում է զույգերի մրցաշարում։ Պրոֆեսիոնալ մրցաշարերում իր վերջին հանդիպումները նա խաղացել է 1996 թվականի հակտեմբերին, ֆրանսիական Բրեստի «չելենջերում»։
Թվական | Մենախաղային վարկանիշ |
Զուգախաղային վարկանիշ |
---|---|---|
1996 | 1001 | 792 |
1995 | 134 | 303 |
1994 | 94 | 178 |
1993 | 101 | 92 |
1992 | 61 | 147 |
1991 | 161 | 106 |
1990 | 30 | 153 |
1989 | 115 | 653 |
1988 | 9 | 35 |
1987 | 21 | 129 |
1986 | 6 | 93 |
1985 | 16 | 22 |
1984 | 27 | 7 |
1983 | 28 | 55 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1982 նոյեմբերի 1 | Ստոկհոլմ, Շվեդիա | Հարդ (i) | Մաթս Վիլանդեր | 7-64, 6-3 |
2. | 1984 հուլիսի 16 | Mercedes Cup, Շտուտգարտ, Գերսանիա |
Գրունտ | Ջին Մայեր | 7-69, 6-0, 1-6, 6-1 |
3. | 1985 ապրիլի 8 | Nice International Open, Ֆրանսիա | Գրունտ | Վիկտոր Պեչի | 6-4, 6-4 |
4. | 1985 դեկտեմբերի 9 | Family Circle NSW Open, Սիդնեյ, Ավստրալիա |
Խոտածածկ | Կելի Էվերնլեն | 6-76, 6-2, 6-3 |
5. | 1986 սեպտեմբերի 8 | Ժնև, Շվեյցարիա | Գրունտ | Թիերի Տուլան | 7-5, 6-3 |
6. | 1986 սեպտեմբերի 15 | Համբուրգ, Գերմանիա | Գրունտ | Միլոսլավ Մեչիրժ | 6-2, 5-7, 6-4, 6-2 |
7. | 1988 ապրիլի 11 | Swatch Open, Նիցցա (2) | Գրունտ | Ժերոմ Պոտիե | 6-2, 6-2 |
8. | 1988 նոյեմբերի 21 | Բրյուսել, Բելգիա | Գորգ | Յակոբ Հլասեկ | 7-63, 7-66, 6-4 |
9. | 1993 հունիսի 14 | Gerry Weber Open, Հալլե, Գերմանիա |
Խոտածածկ | Անդրեյ Մեդվեդև | 6-2, 6-3 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1983 հուլիսի 18 | Կիցբյուել, Ավստրիա | Գրունտ | Գիլիերմո Վիլաս | 6-7, 6-4, 4-6 |
2. | 1983 հոկտեմբերի 10 | Australian Indoors, Սիդնեյ | Հարդ (i) | Ջոն Մաքինրոյ | 1-6, 4-6, 5-7 |
3. | 1984 փետրվարի 6 | U.S. National Indoor Championships, Մեմֆիս, ԱՄՆ |
Գորգ | Ջիմի Քոնորս | 3-6, 6-4, 5-7 |
4. | 1985 հոկտեմբերի 14 | Australian Indoors, Սիդնեյ (2) | Հարդ (i) | Իվան Լենդլ | 4-6, 4-6, 6-76 |
5. | 1986 հունիսի 16 | Բրիստոլ, Մեծ Բրիտանիա | Խոտածածկ | Վիջայ Ամրիտրաժ | 6-76, 6-1, 6-8 |
6. | 1988 ապրիլի 25 | Համբուրգ, Գերմանիա | Գրունտ | Կենտ Կարլսոն | 2-6, 1-6, 4-6 |
7. | 1988 մայիսի 23 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ, Ֆրանսիա |
Գրունտ | Մաթս Վիլանդեր | 7-5, 6-2, 6-1 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1981 նոյեմբերի 23 | Բոլոնիա, Իտալիա | Գորգ | Սեմի Ջամալվա | Բալաժ Տարոցի Տոմաշ Շմիդ |
7-6, 6-4 |
2. | 1982 մարտի 29 | Donnay International Open, Նիցցա, Ֆրանսիա |
Գրունտ | Յանիկ Նոա | Պոլ Մակնամի Բալաժ Տարոցի |
5-7, 6-4, 6-3 |
3. | 1982 հոկտեմբերի 11 | Swiss Indoors, Բազել | Հարդ (i) | Յանիկ Նոա | Ֆրից Բյունինգ Պավել Սլոժիլ |
6-2, 6-2 |
4. | 1982 հոկտեմբերի 18 | Վիեննա, Ավստրիա | Գորգ | Պավել Սլոժիլ | Մարկ Դիքսոն Տերի Մուր |
6-1, 7-6 |
5. | 1983 ապրիլի 11 | Էկս ան Պրովանս, Ֆրանսիա | Գրունտ | Ժիլ Մորետոն | Իվան Կամուս Սերխիո Կասալ |
2-6, 6-1, 6-2 |
6. | 1984 մայիսի 28 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ, Ֆրանսիա |
Գրունտ | Յանիկ Նոա | Պավել Սլոժիլ Տոմաշ Շմիդ |
6-4, 2-6, 3-6, 6-3, 6-2 |
7. | 1984 հուլիսի 23 | Կիցբյուել, Ավստրիա | Գրունտ | Պասկալ Պորտե | Կոլին Դաուդսվել Վոյց՚եխ Ֆիբակ |
2-6, 7-6, 7-6 |
8. | 1984 հոկտեմբերի 29 | Ստոկհոլմ, Շվեդիա | Հարդ (i) | Տոմաշ Շմիդ | Վիջայ Ամրիտրաժ Իլիե Նաստասե |
3-6, 7-6, 6-4 |
9. | 1988 ապրիլի 11 | Swatch Open, Նիցցա (2) | Գրունտ | Գի Ֆորժե | Հայնց Գյունտհարդ Դիեգո Նարգիսո |
4-6, 6-3, 6-4 |
10. | 1993 մարտի 1 | Newsweek Champions Cup, Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Գի Ֆորժե | Լյուկ Ջենսեն Սքոթ Մելվիլ |
6-4, 7-5 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1982 ապրիլի 19 | Բորնմուտ, Մեծ Բրիտանիա | Գրունտ | Իլիե Նաստասե | Պոլ Մակնամի Բաստեր Մոտրամ |
6-3, 6-7, 3-6 |
2. | 1983 մարտի 28 | Monte-Carlo Open, Մոնակո | Գրունտ | Յանիկ Նոա | Հայնց Գյունտհարդ Բալաժ Տարոցի |
2-6, 4-6 |
3. | 1984 հունվարի 23 | Ֆիլադելֆիա, ԱՄՆ | Գորգ | Յանիկ Նոա | Ջոն Մաքինրոյ Պիտեր Ֆլեմինգ |
2-6, 3-6 |
4. | 1985 օգոստոսի 27 | ԱՄՆ բաց առաջնություն, Նյու Յորք | Հարդ | Յանիկ Նոա | Ռոբերտ Սեգուսո Կեն Ֆլեկ |
7-6, 6-7, 6-7, 0-6 |
5. | 1988 ապրիլի 18 | Monte-Carlo Open, Մոնակո (2) | Գրունտ | Իվան Լենդլ | Սերխիո Կասալ Էմիլիո Սանչես |
0-6, 3-6 |
6. | 1990 հունիսի 11 | Stella Artois Championships, Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Խոտածածկ | Իվան Լենդլ | Ջերեմի Բեյթս Կևին Կարեն |
2-6, 6-7 |
7. | 1991 մարտի 4 | Newsweek Champions Cup, Ինդիա Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Գի Ֆորժե | Ջիմ Կուրիե Խավիեր Սանչես |
6-7, 6-3, 3-6 |
8. | 1992 հոկտեմբերի 5 | Թուլուզ, Ֆրանսիա | Հարդ (i) | Գի Ֆորժե | Բրեդ Պիրս Բայրոն Տալբոտ |
1-6, 6-3, 3-6 |
9. | 1994 հունիսի 13 | Gerry Weber Open, Հալլե, Գերմանիա | Խոտածածկ | Գերի Մյուլեր | Օլիվիե Դելատր Գի Ֆորժե |
4-6, 7-6, 4-6 |
№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1986 | ARAG World Team Cup Թիմային Աշխարհի գավաթ |
Ֆրանսիա Ա. Լեկոնտ, Թ. Տուլան, Գ. Ֆորժե |
Շվեդիա Մ. Վիլանդեր, Յ. Նյուստրյոմ, Ա. Յարիդ |
2-1 |
2. | 1991 | Դևիսի Գավաթ | Ֆրանսիա Ա. Լեկոնտ, Գ. Ֆորժե |
ԱՄՆ Ա. Աղասի, Փ. Սամփրաս, Ռ. Սեգուսո, Կ. Ֆլեկ |
3-1 |
№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1982 | Դևիսի Գավաթ | Ֆրանսիա Ա. Լեկոնտ, Յ. Նոա |
ԱՄՆ Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ |
1-4 |
Մրցաշար | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | Ընդամենը | Հ/Պ կարիերայում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | A | A | A | A | A | 4 շրջան | A | 3 շրջան | 3 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 1R | A | A | 2 շրջան | A | A | 0 / 7 | 8-7 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | 1/2 | 1 շրջան | Ե | A | 1/4 | 2 շրջան | 1/2 | 1 շրջան | 1 շրջան | A | 1 շրջան | 0 / 15 | 27-15 |
Ուիմբլդոն | A | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | A | 1/4 | 1/2 | 1/4 | 4 շրջան | A | 2 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 1 շրջան | A | 0 / 13 | 26-13 |
ԱՄՆ թենիսի բաց առաջնություն | A | A | 1 շրջան | A | 3 շրջան | 4 շրջան | 1/4 | 4 շրջան | 3 շրջան | A | 2 շրջան | A | 3 շրջան | 1 շրջան | A | A | A | 0 / 9 | 17-9 |
Մասթերս / АТР Աշխարհի առաջնություն | A | A | A | A | A | 1 շրջան | Խ | A | Խ | A | A | A | A | A | A | A | A | 0 / 3 | 1-6 |
Օլիմպիադա | - | 2 շրջան | - | 2 շրջան | - | A | 0 / 2 | 2-2 |
Турнир | 1980 | 1981 | 1982 | 1983 | 1984 | 1985 | 1986 | 1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | Итого | В/П за карьеру |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | A | A | A | A | A | A | A | 3 շրջան | A | A | 1/4 | A | A | A | A | A | A | 0 / 2 | 4-2 |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | Հ | 3շրջան | 1/2 | A | A | A | A | A | 2 շրջան | 1/4 | 1 շրջան | A | 1 շրջան | 1 / 11 | 17-10 |
Ուիմբլդոն | A | A | A | A | A | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | A | A | A | A | A | A | A | A | A | 0 / 3 | 2-3 |
ԱՄՆ բաց առաջնություն | A | 1 շրջան | A | A | 1 շրջան | Ե | A | 1 շրջան | 2 շրջան | A | A | A | A | A | A | A | A | 0 / 5 | 6-5 |
Օլիմպիադա | - | 1/4 | - | 2 շրջան | - | A | 0 / 2 | 3-2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.