From Wikipedia, the free encyclopedia
Անդրեյ Օլեգովիչ[2] Մեդվեդև (ռուս.՝ Андрей Олегович Медведев, ուկրաիներեն՝ Андрій Медведєв, օգոստոսի 31, 1974[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ[1]), ուկրաինացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ ATP 11 մրցաշարերի հաղթող, 1999 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության։ 2006 թվականից Ուկրաինայի թենիսի ֆեդերացիայի պատվավոր անդամ։ Թենիսիստուհի Նատալիա Մեդվեդևայի կրտսեր եղբայրը։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ուկրաինա |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 31, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, ԽՍՀՄ |
Հասակ | 193 սմ |
Քաշ | 91 կգ |
Կարիերայի սկիզբ | 1991 թվական |
Կարիերայի ավարտ | 2001 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Յուրի Չերեպով |
Պարգևավճար, USD | 6 721 560 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 321–213[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (1994 մայիսի 16) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 եզրափակիչ (1995) |
Ֆրանսիա | Եզրափակիչ (1999) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1994) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1993) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 29–37[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 185 (1993 հուլիսի 5) |
sport.kharkiv.com/medvedev/index.html(անգլ.)(ուկր.) | |
Ավարտել է կարիերան |
Անդրեյ Մեդվեդևը թենիսի սկսել է խաղալ 9-ամյա հասակում։ Առաջին շրջանում նրան դրանում օգնում էր մայրը՝ Սվետլանան, թենիսի պրոֆեսիոնալ մարզիչ, ով նաև մարզել է նրա քույր Նատալիա Մեդվեդևային։ Անդրեյի խորթ հայր Յուրի Չերեպովը եղել է նրա առաջին մշտական մարզիչը։
Պրոֆեսիտոնալ մրցաշարում իր առաջին խաղը անց է կացրել 16 տարեկան հասակում, Մոսկվայի «Կրեմլի գավաթ» մրցաշարում։ 1990 թվաըանի վերջին նա հաղթանակի է հասել «Orange Bowl» պատանեկական հեղինակավոր մրցաշարում, իսկ 1991 թվականին հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության տղաների մրցաշարում։ Նույն թվականի սեպտեմբերին նա հասել է մինչև Ժնևի ATP մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ առաջին շրջանում առավելության էր հասել աշխարհի 30-րդ ռակետ, գործող օլիմպիական չեմպիոն Մարկ Ռոսսեի նկատմամբ։ Դա թույլ է տվել նրան վարկանիշային աղյուսակում թռիչք կատարել միանգամից 200 դիրքով։
1992 թվականի մայիսին 18-ամյա Մեդվեդևը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության արդեն մեծահասակների մրցաշարի չորրորդ շրջան, երեք հաղթանակ տանելով վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակի թենիսիստների նկատմամբ, այդ թվում Յակոբ Հլասեկի, ով մտնում էր առաջին քսանյակ, և զիջել է միայն աշխարհի առաջին ռակետ Ջիմ Կուրիեին։ Մեկ ամիս անց Ջենովայում նա հաղթանակի է հասել իր առաջին ATP մրցաշարում և առաջին անգամ մտել է աշխարհի 100 լավագույն թենիսիստների մեջ։ Այդ նույն տարում նա հաղթել է ևս երկու մրցաշարում, այդ թվում «Championship Series» մակարդակի Շտուտգարտի մրցաշարում, որը նա սկսել է վարկանիշային 100-րդ դիրքում և հաջորդաբար հաղթել է Թոփ 50-ին վեց մրցակիցների, ներառյալ աշխարհի 2-րդ ռակետ Ստեֆան Էդբերգին և մրցաշրջանն ավարտել է վարկանիշային 24-րդ հորիզոնականում։
1993 թվականին Մեդվեդևը հաղթել է ATP ևս երեք մրցաշարերում, ներառյալ «Championship Series» մակարդակի երկու մրցաշար, և ևս երկու անգամ հասել է մինչև եզրափակիչ, այդ թվում «Մասթերս» շարքի Փարիզի մրցաշարում։ Նա նաև նշանակալի հաջողությունների է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարերում, Ֆրանսիայում հասնելով մինչև կիսաեզրափակիչ (որից առաջ կրկին հաղթելով Ստեֆան Էդբերգին), իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև խառորդ եզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնության նոխօրյակին նա մտել է աշախարհի 10 լավագույն թենիսիստների մեջ, իսկ տարվա վերջին իրավունք է նվաճել մասնակցելու ATP աշխարհի առաջնությանը։ Այնտեղ խմբային փուլում նա հաղթել է Ջիմ Կուրիեին և Մայքլ Չանգին, սակայն կիսաեզրափակիչում նրա ճանապարհը արգելափակել է Փիթ Սամփրասը, ով վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։ Բացի մենախաղի հաջողություններից, նա մի քանի նշանակալից հաղթանակներ է տարել Եվգենի Կաֆելնիկովի և Գորան Իվանիշևիչի հետ զույգով, որոնց հետ նա ուժեղ մրցակիցների նկատմամբ հաղթանակներ է տարել Բարսելոնայի և Հռոմի մրցաշարերում։ 1993 թվականից Մեդվեդևը հանդես է գալիս նաև Ուկրաինայի հավաքականի կազմում։ Հավաքականում իր առաջին տարում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Եվրոպա/Աֆրիկա III գոտում, նա նաց է կացրել ութ հանդիպում և բոլորում հաթանակի է հասել, իսկ հավաքականը, որը հինգ «չոր» հաղթանակներ էր տարել, բարձրացել է Եվրոպա/Աֆրիկա II գոտի։
1994 թվականին Մեդեվեդևը հաղթել է միայն երկու մրցաշարում, սակայն երկուսն էր «Մասթերս» շարքի մրցաշարերում, դառնալով առաջին եվրոպացին, ում հաջողվել է հաղթել երկու «Մասթերս» մրցաշարում հաջորդաբար։ Միայն 10 տարի անց այդ հաջողությունը կարողացել է կրկնել Մարատ Սաֆինը[3]։ Համբուրգի Գերմանիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Մեդվեդևը բարձրացել է վարկանիշային 5-րդ հորիզոնական, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո, որտեղ նա այս անգամ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, 4-րդ հորիզոնական՝ բարձրագույնը կարիերայի ընթացքում։ Մրցաշրջանի մնացած մասը նա անց է կացրել քիչ հաջող, հասնելով միայն մինչև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան և Պրահայի մրցաշարի եզրափակիչ, և ATP աշխարհի առաջնության խաղարկությունում չի ընդգրկվել, սակայն, ըստ Մեծ Սաղավարտի մրցաշարերում ելույթների, իրավունք է նվաճել մասնակցելու տարվա վերջի Մեծ Սաղավարին գավաթին, որտեղ, սակայն, առաջին իսկ շրջանում պարտվել է Սերխի Բրուգերային՝ Ֆրանսիայի Մեծ Սաղավարտի մրցաշարի վերջին երկու տարիներին նրան «նեղացնողը»։
1994 թվականի վերջին - 1995 թվականի սկզբին Անդրեյը իր քույր Նատալիայի հետ միասին Ուկրաինան են ներկայացրել Հոպմանի գավաթում։ Մեդվադևները առավելության են հասել Շվեդիայի (Անդրեյը մենախաղում զիջել է Մաթս Վիլանդերին, սակայն հաղթանակի են հասել զուգախաղում), ԱՄՆ-ի (Անդրեյը հաղթել է Ռիչի Ռենեբերգին և պարտվել է արդեն ոչինչ չորոշող զուգախաղում) և Չեխիայի (Անդրեյն առավելության է հասել Պետր Կորդայի նկատմամբ և կրկին պարտվել է նշանակություն չունեցող զուգախաղում) հավաքականնեի նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտվել են Գերմանիայի հավաքականին (Անդրեյը պարտվել է Բորիս Բեկկերին և հաղթել է զուգախաղում, որը ոչինչ չէր որոշում)[4]։
Ավելի ուշ, 1995 թվականին, Մեդվեդևը վերադարձել է Ուկրաինայի հավաքական, որպեսզի օգնի նրան Դևիսի գավաթում բարձրանալ ևս մեկ աստիճան։ Եվրոպա/Աֆրիկա II խմբի կիսաեզրափակիչում նա գործնականում միայնակ հյուրընկալելիս հաղթել է Եգիպտոսի հավաքականին։ Անհատական մակարդակում նրա առավել նշանակալից հաջողությունները եղել են երկրորդ հաղթանակը Համբուրգի «Մասթերս» մրցաշարում և Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալը, որը երկրորդ տարին անընդմեջ նրան ապահովել է մասնակցություն Մեծ Սաղավարտի գավաթին։ Այդ անգամ նա հաղել է առաջին շրջանի մրցախաղում, սակայն Թոդ Մարտինի հետ քառորդ եզրափակիչ հանդիպման ընթացքում ստիպված էր դադարեցնել պայքարը։
1996 թվականին Մեդվեդևը կրկին հաղթել է ATP մենախաղի մեկ մրցաշարում և ևս մեկ անգամ հասել է եզրափակիչ։ Ուկրաինայի հավաքականի կազմում նա անց է կացրել մեկ հանդիպում (Նորվեգիայի հավաքականի դեմ) և հաղթանակի հասնելով բոլոր երեք հանդիպումներում, ներառյալ զուգախաղում, շարունակել է Դևիսի գավաթում իր անպարտելի շարքը, այն հասցնելով արդեն մինչև 14 հաղթանակի։ Այդ հաջողությունը Ուկրաինայի հավականին օգնել է ևս մեկ տարով մնալ առաջին եվրոաֆրիկյան խմբում։
1997 թվականին Մեդվեդևը հաղթել է իր ATP վերջին մրցաշարը, ընդ ուրում արդեն երրորդ անգամ առավելության է հասել Համբուրգում։ Այդ հաջողությանը նա հասել է զբաղեցնելով վարկանիշային 38-րդ հորիզոնականը և տիտղոսի ճանապարհին հաղթանակի հասնելով առաջին տասնյակի երկու թենիսիսիտների նկատմամբ՝ հոլանդացի Ռիխարդ Կրայչեկի և ռուս Եվգենի Կաֆելնիկովի։ Դևիսի գավաթում նրա հաղթական շարքն ընդհատվել է Զիմբաբվեի ներկայացուցիչ Ուեյն Բլեյքի կողմից։ Զիմբաբվեի հավաքականից պարտությունից հետո Ուկրաինայի հավաքականը կրկին ստիպված էր պայքարել առաջին եվրոաֆրիկյան խմբում մնալու համար։ Չնայած Մեդվեդևի կողմից Գրեգ Ռուսեդսկիի և Թիմ Հենմենի նկատմամբ տարած հաղթանակներին, ուկրաինացիները պարտվել են Մեծ Բրիտանիայի հավաքականին և միայն հաղթանակը Հունգարիայի հավաքականի նկատմամբ, որտեղ Մեդվեդևը հաղթել է բոլոր երեք հանդիպումներում, նրանց թույլ է տվել պահպանել տեղը խմբում։
1998 թվականին Մեդվեդևը միայն մեկ անգամ է հասել ATP մրցաշարի եզրափակիչ և դուրս է մնացել աշխարհի 50 ուժեղագույն թենինսիտների ցանկից։ Հաջորդ տարի, արդեն գտնվելով վարկանիշային 100-րդ հորիզոնականում, նա անսպասելիորեն հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, առավելության հասնելով առաջին տասնյակի թենիսիստներ Փիթ Սամփրասի և Գուստավո Կուերտենի նկատմամբ։ Եզրափակիչում նա վստահ շահում է Անդրե Աղասիի դեմ մրցախաղում, սակայն ամերիկացին, ըստ սեթերի պարտվելով 0-2 հաշվով, կարողացել է կոտրել խաղի ընթացքը և հաղթանակի հասնել։ Այդ հաջողությունը Մեդվեդևին թույլ է տվել ոչ միայն վերադառնալ աշխարհի 50 ուժեղագույն թենիսիստների շարքը, այլ նաև երրորդ անգամ մասնակցել Մեծ Սաղավարտի գավաթին, որտեղ նա հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ռիխարդ Կրայչեկին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Գրեգ Ռուսեդսկիին՝ աշխարհի 6-րդ ռակետին։ Նույն թվականին Մեդվեդևը հասել է կարիերայում իր միակ եզրափակիչին զուգախաղում՝ Մարատ Սաֆինի հետ միասին նրանք «Կրեմլի գավաթ»-ում պարտվել են փորձառու մարտիկներ Դանիել Վացեկին և Ջասթին Հիմելստոբին։ Այդ տարում, ինչպես և հաջորդում, նրա հաղթանակները թույլ են տվել Ուկրաինային պահպանել իր տեղը առաջին եվրոաֆրիկյան խմբում և միայն 2001 թվականին, նրա կարիերայի ավարտի տարում, ուկրաինացիները պարտվել են Ավստրիայի հավաքականի հետ անցողիկ խաղում։
Մեդվեդևի կարիերայում վերջին մրցաշարը եղել է 2001 թվականի Սանկտ-Պետերբուրգի բաց առաջնությունը, որտեղ նա առաջին շրջանում, գտնվելով վարկանիշային երկրորդ հարյուրյակի խորքում, անսպասելիորեն հաղթել է աշխարտի 10-րդ ռակետ Թոմի Հաասին, սակայն արդեն հաջորդ խաղում պարտվել է ավստրիացի Շտեֆան Կոուբեկին։ Մրցաշարի հետո Մեդվեդևը «Факты» («Փաստեր») թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հույս ունի շարունակել ելույթները[5], սակայն իրականում այդ իրագործել նրան չի հաջողվել։
Թվական | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մենախաղ | 1007 | 227 | 24 | 6 | 15 | 16 | 35 | 27 | 62 | 31 | 58 | 156 |
Զուգախաղ | 429 | 389 | 215 | 553 | 282 | 697 | 453 | 475 | 276 | 657 |
Պատմություն |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (1) |
ATP աշխարհի առաջնություն / Մասթերս գավաթ (0) |
ATP Մասթերս 1000 (5) |
ATP 500 / ATP Gold (3) |
ATP 250 / ATP International (9) |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1992 հունիսի 21 | Hypo Group Tennis International Ջենովա, Իտալիա |
Գրունտ | Գիլիերմո Պերես Ռոլդան | 6–3, 6–4 |
2. | 1992 հուլիսի 19 | Mercedes Cup, Շտուտգարտ, Գերմանիա |
Գրունտ | Ուեյն Ֆերեյրա | 6–1, 6–4, 6–75, 2–6, 6–1 |
3. | 1992 սեպտեմբերի 20 | Grand Prix Passing Shot, Բորդո, Ֆրանսիա |
Գրունտ | Սերխի Բրուգերա | 6–3, 1–6, 6–2 |
4. | 1993 ապրիլի 4 | Օեյրաշ, Պորտուգալիա | Գրունտ | Կարել Նովաչեկ | 6–4, 6–2 |
5. | 1993 ապրիլի 11 | Trofeo Conde de Godó, Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Սերխի Բրուգերա | 6–77, 6–3, 7–5, 6–4 |
6. | 1993 օգոստոսի 22 | Volvo International, Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Հարդ | Պետր Կորդա | 7–5, 6–4 |
7. | 1994 ապրիլի 24 | Monte-Carlo Open, Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Սերխի Բրուգերա | 7–5, 6–1, 6–3 |
8. | 1994 մայիսի 8 | Համբուրգ, Գերմանիա | Գրունտ | Եվգենի Կաֆելնիկով | 6–4, 6–4, 3–6, 6–3 |
9. | 1995 մայիսի 14 | Համբուրգ, Գերմանիա (2) | Գրունտ | Գորան Իվանիշևիչ | 6–3, 6–2, 6–1 |
10. | 1996 օգոստոսի 25 | Waldbaum's Hamlet Cup, Լոնգ Այլենդ, ԱՄՆ |
Հարդ | Մարտին Դամ | 7–5, 6–3 |
11. | 1997 մայիսի 11 | Համբուրգ, Գերմանիա (3) | Գրունտ | Ֆելիքս Մանտիլյա | 6–0, 6–4, 6–2 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1993 հունիսի 20 | Gerry Weber Open, Հալլե, Գերմանիա |
Խոտածածկ | Անրի Լեկոնտ | 2–6, 3–6 |
2. | 1993 նոյեմբերի 7 | Paris Open, Փարիզ, Ֆրանսիա |
Գորգ | Գորան Իվանիշևիչ | 4–6, 2–6, 6–72 |
3. | 1994 ապրիլի 3 | Օեյրաշ, Պորտուգալիա | Գրունտ | Կառլոս Կոստա | 6–4, 5–7, 4–6 |
4. | 1994 օգոստոսի 7 | Tento Czech Open, Պրոհա, Չեխիա |
Գրունտ | Սերխի Բրուգերա | 3–6, 4–6 |
5. | 1996 հուլիսի 14 | Բոստադ, Շվեդիա | Գրունտ | Մագնուս Գուստաֆսոն | 1–6, 3–6 |
6. | 1998 հուլիսի 12 | Բոստադ, Շվեդիա (2) | Գրունտ | Մագնուս Գուստաֆսոն | 2–6, 3–6 |
7. | 1999 հունիսի 6 | Ֆրանսիայի բաց առաջնություն, Փարիզ, Ֆրանսիա |
Գրունտ | Անդրե Աղասի | 6–1, 6–2, 4–6, 3–6, 4–6 |
№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1999 նոյեմբերի 14 | Կրեմլի գավաթ, Մոսկվա, Ռուսաստան |
Գորգ | Մարատ Սաֆին | Դանիել Վացեկ Ջասթին Հիմելստոբ |
2–6, 1–6 |
Մրցաշար | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | ՀՄ | Հ/Պ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 1/4 | 2 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 0 / 8 | 13–8 | |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 4 շրջան | 1/2 | 1/4 | 4 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1 շրջան | Ե | 4 շրջան | 1 շրջան | 0 / 10 | 29–10 | |
Ուիմբլդոնի մրցաշար | ՉՄ | 2 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 0 / 9 | 9–9 | |
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 4 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 7 | 13–7 | |
ATP աշխարհի առաջնություն | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 1 | 2–2 | |
Մեծ Սաղավարտի գավաթ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | 2–3 | |
ATP Մասթերս 1000 | |||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1/4 | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 0 / 5 | 4–5 | |
Miami Masters Մայամի |
ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 1/4 | 3 շրջան | 1/4 | 2 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 0 / 8 | 14–8 | |
Monte-Carlo Masters Մոնտե Կարլո |
ՉՄ | 1/4 | Հ | 1 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 / 9 | 14–8 | |
Rome Masters Հռոմ |
ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 1/4 | 1 շրջան | 1 շրջան | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 0 / 8 | 11–8 | |
Hamburg Masters Համբուրգ |
ՉՄ | ՉՄ | Հ | Հ | 2 շրջան | Հ | 1 շրջան | ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 3 / 7 | 20–4 | |
Canada Masters Մոնրեալ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 0 | 0–0 | |
Cincinnati Masters Ցինցինատի |
ՉՄ | 3 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 2 շրջան | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 6 | 7–6 | |
Mutua Madrilena Madrid Open Ստոկհոլմ/ Էսսեն/ Շտուտգարտ |
2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 6 | 3–6 | |
Paris Indoor Փարիզ |
2 շրջան | Ե | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 0 / 5 | 7–5 |
1995 թվականին Անդրեյ Մեդվեդը ղեկավարում էր ATP բարեգործական հիմնադրամը։
2002 թվականին Անդրեյ Մեդվեդևը ընտրվել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Ուկրաինայում։ Այդ կարգիճակում նա 2002 թվականի սեպտեմբերին Կիևում մասնակցել է «Արշավ հանուն կյանքի» ակցիային՝ ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելուն[6]։
2004 թվականին Անդրեյ Մեդվեդևն ընտրվել է Ուկրաինայի թենիսի ֆեդերացիայի նախագահ[7], իսկ 2006 թվականին դարձել է նրա պատվավոր նախագահը[8]։ 2009 թվականին նա ստեղծել և գլխավորել է Ուկրաինայի թենիսի միությունը[7]։ Նա նաև մտադրություն է հայտնել կրկին թեկնածություն դնել Ուկրաինայի թենիսի ֆեդարացիայի նախագահի ընտրությունների ժամանակ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.