Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Aegean Airlines խոշորագույն ավիաընկերոթյուններից է Հունաստանում, իրականացնում է ուղևորատար թռիչքներ Աթենքում և այլ հունական քաղաքներում։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Աթենքում։ Ավիաընկերությունը հանդիսանում է լիիրավ անդամ Star Alliance-ի դաշինքում։ Ավիաընկերության օդանավակայանը նույնպես գտնվում է Աթենքում։ 2013 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 6,9 միլիոն մարդ, ինչը 12%-ով ավելի է 2012 թվականի ցուցանիշից[6]։ 2014 թվականին ավիաընկերությունը հինգ անգամ անընդմեջ ընտրվել է լավագույն տարածաշրջանային ավիաընկերությունը Եվրոպայում, Skytrax-ի կողմից[7]։
Aegean Airlines | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1987 | |||
Գործունեության սկիզբ | 1999 | |||
Կենտրոններ | Աթենքի միջազգային օդանավակայան, Հերակլիոնի միջազգային օդանավակայան, Լառնակա միջազգային օդանավակայան, Սալոնիկի «Մակեդոնիա» օդանավակայան, Կորֆուի միջազգային օդանավակայան, Կալամատա միջազգային օդանավակայան և Ռոդեսի միջազգային օդանավակայան | |||
Չվերթների բոնուսային ծրագրեր | Miles+Bonus | |||
Միություն | Ստար Ալիանս[1][2] | |||
Մասնաճյուղեր | Olympic Air | |||
Ինքնաթիռներ | 64 | |||
Մամուլ | Blue Magazine | |||
Կարգախոս | Ես ուզում եմ թռչել հիմա (հունարեն՝ Θέλω να πετάξω τώρα) | |||
Գլխամաս | Կիֆիսիա, Հունաստան | |||
Ղեկավարություն | Տեոդորոս Վասսիլակիս (Նախագահ) | |||
Շրջանառություն | ▲1.69 մլրդ եվրո(2023) | |||
Ընդհանուր ակտիվներ | ▲2.413 մլրդ եվրո(2023) | |||
Ընդհանուր կապիտալ | ▲418.8 մլն եվրո(2023) | |||
Բորսա | AEGN[3][4] և LSE: 0OHY[5] | |||
Աշխատակիցներ | 3131 | |||
aegeanair.com |
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին։ 1992 թվականին ավիաընկերությունը դարձավ առաջին անձնական ավիաընկերությունը Հունաստանում, և ստացել է հատուկ հավաստագիր[8]։ 1944 թվականին ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ Աթենքում և ողջ աշխարհում։ 1999 թվականին ավիաընկերոթյունը վերակազմավորվեց, և ստացավ իր անվանումը՝ «Aegean Airlines»։ Նույն տարում ավիաընկերությունը ստացել է 3 օդանավ, որով ավիաընկերությունը սկսել է իրականացնել ամենօրյա թռիչքներ Աթենքից դեպի՝ Սալոնիկ, Հռոդոս, Կորֆու և Հերակլիոն[8]։
2001 թվականի ապրիլին ավիաընկերությունը ստորագրեց պայմանագիր, որի համաձայն պետք է ուղևորափոխադրումներ կատարեր Cronus Airlines-ի հետ մեկտեղ։ 2009 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 6,600,000 ուղևոր, ինչը գրեթե մեկ ու կես անգամ ավելի է, քան այն ժամանակ։ Ավիաընկերության գլխավոր մրցակիցն է համարվում Olympic Airlines-ը, երբ այս ավիաընկերությունը նույն տարում տեղափոխեց 5.265.729 ուղևոր։ 2010 թվականի հունիսի 30-ին ավիաընկերությունը պաշտոնապես դառնում է Star Alliance-ի անդամ[9][10]։
Ավիաընկերությունը չվերթների զգալի մասը իրականացնում էր հետևյալ քաղաքներում՝ Հերակլիոն, Հռոդոս, Ալեքսանդրուպոլիս, Կորֆու, Կալամատա և Յանինա[11]։
Ավիաընկերությունը նաև իրականացրել է միջազգային չվերթներ հետևյալ քաղաքներում՝ Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Հունգարիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Վրաստան, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Լիբանան, Թուրքիա, Շվեյցարիա, Չեխիա, Ուկրաինա և Կիպրոս[11]։
Aegean Airlines-ը ունի համաձայագրեր հետևյալ ավիաընկերությունների հետ[12]՝
|
|
2014 թվականի մայիսին ավիաընկերության միջին տարիքը կազմել է 6 տարի, և բաղկացած է հետևյալ օդանավերից[17]՝
Օդանավի տեսակ | Գումար | Պատվիրված | Տեղերի քանակը | Նշումներ | ||
J | Y | Ընդհանուր | ||||
Airbus A319-100 | 2 | |||||
0 | 144 | 144 | ||||
Airbus A320-200 | 28 | 5 | 0 | 168 | 168 | Դաշինք է կնքել Star Alliance-ի հետ։ |
Airbus A321-200 | 6 | |||||
0 | 195 | 195 | ||||
Ընդամենը | 36 | 5 |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.