Քյոչախ Մաութեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քյոչախ Մաութեն (գերմ.՝ Kötschach-Mauthen, Կոչա Մուտա (սլովեն.՝ Koča-Muta)), տոնավաճառային համայնք Ավստրիայի Կարինթիա նահանգի Հերմագոր շրջանում։ Բնակավայրում ապրում է մոտ 3400 մարդ։
Տոնավաճառային համայնք | |||
---|---|---|---|
Քյոչախ Մաութեն | |||
Kötschach-Mauthen | |||
| |||
Քյոչախ Մաութենի կենտրոնական պողոտան | |||
Երկիր | Ավստրիա | ||
Դաշնային հող | Կարինթիա նահանգ | ||
Շրջան (Ավստրիա) | Հերմագոր | ||
Համայնք | Hermagor District? | ||
Ղեկավար | Վալթեր Հարթլիբ | ||
Մակերես | 154.14 կմ² | ||
ԲԾՄ | 705 մ | ||
Բնակչություն | 3359 մարդ (2019) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 04715 | ||
Փոստային ինդեքս | 9640 | ||
Փոստային դասիչ | 9640 | ||
Ավտոմոբիլային կոդ | HE | ||
Պաշտոնական կայք | koetschach-mauthen.gv.at | ||
| |||
Քյոչախ Մաութենը կլիմայաբուժական առողջարան է[1]։
Քյոչախ Մաութենը գտնվում է Հերմագոր շրջանում, Հերմագոր Փրեսեգեր Զեե քաղաքից 34 կմ արևմուտք, մայրաքաղաք Վիեննայից` մոտ 410 կմ հարավ-արևմուտք։ Համայնքը գտնվում է Գայլիթալ հովտի վերին հատվածում, որտեղ այն միանում է Լեզախթալ հովտին։ Քյոչախ Մաութենը կարևոր ճանապարհային հանգույց է, որտեղից սկիզբ են առնում մեծ թվով ճանապարհներ. հյուսիսում՝ դեպի Գայլբերգի թամբակ, հարավում՝ դեպի Փլյոքենի լեռնանցք, արևմուտքում՝ դեպի Լեզախթալ, իսկ արևելքում` Հերմագոր։
Քյոչախ Մաութենը բաժանված է չորս կադաստրային շրջանների` Քյոչախ (Կոչե), Մաութեն (Մուտա), Շթրայախ (Ստրեյախ) և Վյուրմլախ (Բումլյե)։ Կադաստրային շրջանը Ավստրիայի, Բոսնիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Նիդերլանդների և իտալական մի քանի մարզերի քաղաքներում գործող վարչական բաժանման ձև է[2]։
Համայնքը կազմված է 31 գյուղերից և 3 գյուղակներից[3]։
Գյուղերն են.
Երեք գյուղակներն են. Մայերլե, Վորհեգ, Քինցլ։
Քյոչախ Մաութենի տարածքում առաջին բնակավայրը հայտնի է Ք.ա 2-րդ դարից։ Վյուրմլախի քոչավայրում հայտնաբերվել է վենետերեն ժայռափոր արձանագրություն, որն Ավստրիայի հնագույն գրավոր հուշարձաններից է։ Փլյոքենի լեռնանցքով անցնում էր հռոմեական ճանապարհ, որը տանում էր դեպի Նորիկում գավառում գտնվող Լոնցիում օթանոց, որը գտնվում էր ժամանակակից Մաութենի տարածքում[4]։
1886 թվականին կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են միայն հռոմեական դիտարանի մնացորդները։ Հարակից բլուրների և թեմական եկեղեցու մոտ կատարված հետագա պեղումների ընթացքում հայտնաբերվել են պատի հիմքի մնացորդներ, որոնք ևս կարող էին պատկանել Լոնցիումին։ Մաութեն անվանումը ծագում է հին գերմաներեն «վճար» (հին վերին գերմ․՝ muta) բառից, որն էլ իր հերթին ծագում է գոթերեն «մաքս» (գոթ.՝ mota) բառից[5]։
Միջնադարում շրջանը տնտեսական վերելք էր ապրում երկաթաքարի, ոսկու, արծաթի և կապարի հանքարտադրության շնորհիվ։ Ժամանակակից գյուղերի մեծամասնությունն առաջին անգամ հիշատակվում է միջնադարում. Մաութեն (1276), Հյոֆլինգ (1300), Քյոչախ (1308), Փոդլանիք (1374), Վյուրմլախ (1374), Սբ. Հակոբ (1376)։ 16-րդ դարում հիշատակվում են Լաասը (1510), Մանդորֆը (1521) և Գենչախը (1590)։ 1319 թվականին գավառի դատարանը տեղափոխվել է Մաութեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն արդեն այդ ժամանակ կարևոր նշանակություն ուներ[6]։
1478 թվականի հունիսի 20-ին օսմանյան հեծելազորն Օմար իբն Բեքրի գլխավորությամբ ասպատակել է վերին Գայլթալը և հրի մատնել Քյոչախը և մերձակա քաղաքները[7]։
1485 թվականին Աքվիլեայի պատրիարքի հանձնարարությամբ Պետրոս Կաորլեացի եպիսկոպոսը Փլյոքենի լեռնանցքով ուղևորվել է դեպի Գայլթալ և Արևելյան Թիրոլ` եպիսկոպոսական գործառույթները կատարելու համար[8]։ Նրա ուղեկից Պողոս Սանտոնինոսն իր նոթերում նշել է, որ եպիսկոպոսն իջևանել է Մաութենում և Քյոչախում[9]։
1524 թվականի մարտի 25-ին Կառլոս V կայսրը Մաութեն տոնավաճառին շնորհել է զինանշանի թույլտվություն։ Զինանշանի վրա պատկերված է վիրավոր արջ կապտադեղին դաշտում[10]։
1618 թվականին մեծ հրդեհը մեծապես վնասել է քաղաքը և ոչնչացրել մեծ թվով կարևոր փաստաթղթեր։ 16-րդ դարից տարածաշրջանը պատկանել է Օրթենբուրգի կոմսությանը։ Այդտեղ կառուցվել են մեծ թվով երկաթաձուլարաններ[11]։
1800 թվականին Նապոլեոնի բանակը Փլյոքենի լեռնանցքով ներխուժել է Մաութեն և այն միացրել Իլլիրիական թագավորությանը։ Տարածաշրջանում այդ ժամանակվանից պահպանվել են ֆրանսական տեղանուններ։ 1813 թվականին ֆրանսական զորքերը դուրս են բերվել այդտեղից[12]։
Առաջին աշխարհամարտի տարիներին Մաութենը կարևոր կետ էր Փլյոքենի լեռնանցքի մերձակայքում, որտեղ գտնվում էին հիվանդանոցներ և բաղնիքներ, և անցնում էին պարենային շարասյուներ։ Իտալական հրետանին հրետակոծել է 34 անգամ։ Պատերազմից հետո իտալացիները ռազմական ճանապարհ են կառուցել դեպի Հերմագոր[13]։
1930 թվականին՝ Կարինթիայի հանրաքվեի տասնամյակի պատվին Քյոչախն ստացել է տոնավաճառի կարգավիճակ։ 1958 թվականին Քյոչախը և Մաութենը միացվել են զույգավանի մեջ։ 1973 թվականին վերին Գայլթալի և ստորին Լեզախթալի բնակավայրերը ևս միացվել են բնակավայրին[14]։
2019 թվականի տվյալներով Քյոչախ Մաութենում ապրում է մոտ 3400 մարդ։ Բնակչության 95,0%-ն ավստրիացիներ են, 1,2%-ը գերմանացիներ և 0,9%-ը` թուրքեր։ Բնակչության 89,1%-ը կաթոլիկներ են, 6,6%-ը բողոքական են, 1,3%-ը` մուսուլման, իսկ 1,8%-ը չեն պատկանում որևէ դավանանքի[16]։
Քյոչախ Մաութենը կարևոր քաղաք է վերին Գայլթալում։ Քաղաքը տարածաշրջանի համար նշանակալի է անտառանյութերի և ջերմափախանակիչների արտադրությամբ։ Քաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում զբոսաշրջությունը և հասարակական սննդի ոլորտը։ Քյոչախ Մաութենը կլիմայաբուժական առողջարան է։ Քաղաքում է գտնվում տարածաշրջանի ամենախոշոր լողավազանը։ Լաասում գործում է հիվանդանոց։
1877 թվականից քաղաքում հատուկ պահպանվում են ավանդական արհեստները, օրինակ` դարբնությունը։
2016 թվականից երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, և հիմնական միջքաղաքային տրանսպորտն ավտոբուսն է։
2005 թվականից Քյոչախ Մաութենում գործում է կենսագազի արտադրություն, որն օգտագործվում է Քյոչախի ջերմակայանում, ինչպես նաև` խողովակաշարով փոխանցվում է Վիեննա։
Քյոչախ մաութենն Ավստրիայի 24 համայնքներից մեկն է (առ 2019 թվականը), որ արժանացել է էներգախնայողության և կանաչ էներգիայի օգտագործման համար բարձր գովասանքի[17]։
Քյոչախ Մաութենում գործում են երիտասարդական, մշակութային և կրթական տարբեր կենտրոններ[18][19][20][21]։
2015 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո երկրամասի խորհուրդ է ընտրվել 23 անդամ.
Քյոչախ Մաութենի քաղաքապետը Վալթեր Հարթլիբն է (ԱՍԴԿ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.