From Wikipedia, the free encyclopedia
Կլիմայաբուժություն, կլիմայական գործոնների օգտագործումը բուժման և կանխարգելման նպատակով։ Արտաքին միջավայրի օդերևութաբաևական պայմանների և տեղանքի կլիմայի առանձնահատկությունները օգտագործվում են բժշկական կլիմատոլոգիայի, ախտաբանական ֆիզիոլոգիայի և կլինիկայի տվյալների հիման վրա։ Կլիմաբուժության ժամանակ կարևոր նշանակություն ունեն տեղանքի դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, օդի ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, քամիների ուժը և ուղղությունը, ամպամածությունը, արևի ճառագայթման խտությունը, լանդշաֆտի առանձնահատկությունները և այլն։ Կլիմայաբուժությունը կարող է լինել հիվանդի համար սովորական կլիմայական պայմաններում (քաղաքամերձ առողջարաններում, հանգստյան տներում, տեղական բուժավայրերում) և հատուկ կլիմայական բուժավայրերում։ Լեռնային կլիման ուժեղ ներգործություն է ունենում շնչառության և անոթային համակարգերի վրա, խթանում նյութափոխանակությունը, տափաստանայինը՝ կումիսաբուժության հետ զուգորդած, տուբերկուլոզի (պալարախտ) բուժման ժամանակ, կիսատափաստանայինը բարենպաստ ազդեցություն է ունենում երիկամների հիվանդությունների ժամանակ, ծովայինը ցուցված է շնչական օրգանների, նյարդային համակարգի ֆունկցիոնալ հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների ժամանակ։ Կլիմայաբուժության հիմնական մեթոդներն են՝ օդաբուժությունը, արևաբուժությունը և ծովաբուժությունը (տալասոթերապիա)։ Կլիմայաբուժության լայն կիրառություն ունի բոլոր բուժավայրերում (հատկապես լեռնա-կլիմայական, անտառային, տափաստանային, ծովափնյա), ինչպես նաև առողջարաններում, հանգստյան տներում, պիոներական ճամբարներում, տուրբազաներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 479)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.