Արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Արգելոց (արգելանոց), բնության կամ ջրային տարածքների հատուկ պահպանման տեղամասեր, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։

Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում։ Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։
Արգելոցների տեսակները
Արգելոցները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային։
Չափանմուշային արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից բաղկացած տարածքներում՝ գիտական և բնապահպանական նպատակներով։ Արգելվում է բնական շարժընթացներին հակասող ցանկացած միջամտություն։ Իրականացվում են միայն հակահրդեհային և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների փրկությանն ուղղված միջոցառումներ։ Բացառվում են կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումները, ինչպես նաև զբոսաշրջության բոլոր ձևերը։
Սուկցեսիոն արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության ենթարկված տարածքներում։ Իրականացնում են կարգավորող և կենսատեխնիկական միջոցառումներ։ Թույլատրվում է կանոնակարգված էկոլոգիական զբոսաշրջություն։
Պահուստային արգելոցները ստեղծվում են արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով։ Կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն ու կենդանիների բնակավայրերը։ Պահպանության հիմնական օբյեկտներն ընդգրկված չեն էկոզբոսաշրջության մեջ։
Հայաստանում գործում է 3 արգելոց՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հեկտար (Հայաստանի տարածքի 1,33%-ը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 707)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.