Վիկտոր Պելևին

From Wikipedia, the free encyclopedia

Վիկտոր Օլեգովիչ Պելևին (ռուս.՝ Виктор Олегович Пелевин, նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][2][3][…] կամ սեպտեմբերի 22, 1962(1962-09-22)[4], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ժամանակակից ռուս գրող։

Արագ փաստեր Վիկտոր Պելևին, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Մոսկվայում՝ մտավորականների ընտանիքում։ 1979 թ. ավարտել է № 31 անգլիական հատուկ միջնակարգ դպրոցը (այսօր՝ Կապոցովների անվան գիմնազիա № 1520), որտեղ դասավանդում էր Վիկտորի մայրը՝ Զինաիդա Սեմյոնովնա Եֆրեմովան։ Հայրը՝ Օլեգ Անատոլևիչ Պելևինը, դասախոս էր Բաումանի անվան ՄՊՏՀ-ում։ 1985 թ. ավարտում է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը՝ էլեկտրամեխանիկի մասնագիտությամբ։ Այնուհետև սովորում է Գրականության ինստիտուտում, սակայն հեռացվում է։ Մի քանի տարի աշխատակցել է «Գիտություն և կրոն» ամսագրին, պատրաստում էր նյութեր արևելյան միստիցիզմի մասին։ Առաջին հրատարակված ստեղծագործությունն է «Իգնատ կախարդը և մարդիկ» հեքիաթն է (1989)։ Պելևինի գրքերը թարգմանված են աշխարհի բոլոր հիմնական լեզուներով, այդ թվում՝ ճապոներեն և չինարեն։ French Magazine-ը Պելևինին ներառել է ժամանակակից միջազգային մշակութային 1000 ամենանշանակալից գործիչների ցանկի մեջ։ 2009 թ. հանրային հարցման արդյունքում նա ճանաչվել է Ռուսաստանի ամենաազդեցիկ ինտելեկտուալ։

Հիմնական ստեղծագործություններ

Վեպեր

Վիպակներ և պատմվածքներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.