Կախարդ Իգնատը և մարդիկ
Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը From Wikipedia, the free encyclopedia
«Կախարդ Իգնատը և մարդիկ» (ռուս.՝ «Колдун Игнат и люди»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը, որը լույս է տեսել 1989 թվականին։ Ինքը՝ Պելևինը, ստեղծագործության ժանրը բնորոշել է որպես «հեքիաթիկ»[1]։ Այս պատմվածքը հեղինակի առաջին հրատարակած գործն է։
Կախարդ Իգնատը և մարդիկ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1989 |
Բովանդակություն
1912 թվականի մայիսի 4-ին ավագ երեց Արսենիկումը այցելում է կախարդ Իգնատին` վերջինիս ցույց տալու իր ստեղծագործությունները՝ «Սուրբ Թեոկտիստոսի հայտնությունը», «Ինչպես Միխայիլ Իվանիչը խենթացավ ու մահացավ», «Ժու խավարասերի պատմվածքը»[2]։
Հրապարակումներ
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1989 թվականին «Գիտություն և կրոն» ամսագրի թիվ 12-ում[3] (համացանցում կա տեղեկություն նաև այն մասին, որ գրողի առաջին պատմվածքը տպագրվել է «Քիմիա և կյանք» ամսագրում և կոչվել է «Իգնատ պապը և մարդիկ»[4][5])։ Հետագայում պատմվածքը ներառվել է Պելևինի «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուում (2005)[3]։
Քննադատություն
Ինչպես նշել է Օլգա Բոգդանովան. «Պատմվածքի կարևորությունը Պելևինի ստեղծագործական կայացման համար ակնհայտ է. նրանում առկա են գրողի բոլոր հետագա ստեղծագործությունների համար որոշիչ, բնութագրիչ դոմինանտները, նրա ամենակարևոր հաստատունները, էական մտադրությունները, բազմաթիվ առանցքային հասկացություններ, պատկերներ և դրդապատճառներ։ Եվ ինչն ավելի կարևոր է՝ հեղինակի դիրքորոշման, հայացքների ինքնատիպությունը, սուբյեկտիվ աշխարհայացքային բաղադրիչների վրա Պելևինին բնորոշ շեշտադրումը»[6]։
Էկրանավորում
Պատմվածքի հիման վրա ուկրաինացի ռեժիսոր Մաքսիմ Ֆիրսենկոն նկարահանել է «Կախարդ Իգնատը և մարդիկ» կարճամետրաժ ֆիլմը (2017)։ Ռեժիսորի խոսքով՝ «ֆիլմի վրա աշխատել է մոտ 30 հոգի, իսկ նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Օդեսայի մասնավոր հատվածի տներից մեկում, ինչպես նաև Կույալնիկի լիմանի ափերին»[7][8]։
Գրականություն
- Богданова О. В. Виктор Пелевин и «Московский концептуализм» // Изв. Сарат. ун-та. Нов. сер. Сер. Филология. Журналистика. 2016. № 4.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.