Վերվոլկի խնդիրը միջին գոտում

From Wikipedia, the free encyclopedia

«Վերվոլկի խնդիրը միջին գոտում» (ռուս.՝ «Проблема верволка в средней полосе»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին։ Պատմվածքի կենտրոնում Ռուսաստանում բնակվող մարդագայլերն են (վերվոլկները)։

Արագ փաստեր Վերվոլկի խնդիրը միջին գոտում, Տեսակ ...
Վերվոլկի խնդիրը միջին գոտում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1991
Փակել

Բովանդակություն

Գլխավոր հերոսը` ուսանող Սաշա Լապինը, գալիս է գյուղ` որոնելու այն վայրը, որը նա տեսել էր գրքի լուսանկարում։ Որոնումների ընթացքում նա մոլորվում է անտառում և հանդիպում մի խումբ մարդագայլերի, որոնք այդ պահին պատրաստվում են մարդկային կերպարանքը փոխելու գայլայինի[1]։

Սաշան նույնպես վերածվում է մարդագայլի։ Նա դառնում է ոհմակի լիիրավ անդամ, երբ մենամարտում հաղթում է մարդագայլ Նիկոլային, որը վարում էր գայլին անհարիր կյանք։ Գայլ դառնալու արդյունքում Սաշայի ինքնագիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունենում։ Նա հասկանում է, որ իր նախորդ կյանքը միայն երազ էր, և այժմ նա արթնացել է։ Սաշան ներդաշնակության է հասնում շրջապատող աշխարհի հետ։ Վերջում պարզվում է, որ նա ի սկզբանե էր հակված նման կերպարանափոխման (նա փնտրում էր գայլի լուսանկար)[1]։

Վերվոլկ բառը Պելևինի հորինած նորաբանություն է (գերմաներեն Werwolf-ից՝ մարդագայլ, և ռուսերեն волк-ից՝ գայլ)։ Սրանով հեղինակը շեշտում է եվրոպական երևույթի տեղափոխումը ռուսական հող[1]։

Մարդագայլերը պատմվածքում դրական կերպարներ են։ Նրանք պատերազմում են դարձորյակ բվերի հետ, որոնք մարմնավորում են չարիքը[1]։

Պատմվածքը լի է ռուսական հեքիաթներին ու բանահյուսությանը բնորոշ տարրերով, որոնք միահյուսված են արդիականության հետ։ Հեղինակն անդրադառնում է արդի աշխարհում մարդու դերի մասին XIX-XX դարերի ռուսական գրականության փիլիսոփայական հարցերին[1]։

Հրապարակում

Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է («Միջին գոտու վերվոլկներ» վերնագրով) «НФ-35» սերիական ժողովածուում[2] 1991 թվականին։ Նույն թվականին այն լույս է տեսել հեղինակի «Կապույտ լապտեր» առաջին գրքում, այնուհետև բազմիցս տպագրվել է հեղինակային այլ ժողովածուներում, ներառյալ՝ 1993 թվականին լույս տեսած պատմվածքների համանուն ժողովածուում։

Ինչպես իր շատ այլ ստեղծագործություններում, այս պատմվածքում նույնպես հեղինակը ստեղծում է հերոսների ընդհանուր աշխարհ, որոնք գրքից գիրք են տեղափոխվում։ «Վերվոլկի խնդիրը միջին գոտում»-ի հերոսներին կարելի է հանդիպել այլ պատմվածքներում և վեպերում (օրինակ՝ «Պետպլանի արքայազնը», «Դարձորյակի սուրբ գիրքը»

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.