Վիկտոր Պելևինի պատմվածքը From Wikipedia, the free encyclopedia
«Տարզանկա» (ռուս.՝ «Тарзанка»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքն է, որը գրվել է 1994 թվականին[1][2]։
Տարզանկա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1994 |
Պյոտր Պետրովիչն անծանոթ զրուցակցի հետ լուսնի լույսի տակ գիշերային քաղաքում քայլում է արծաթափայլ արահետով։ Պյոտր Պետրովիչը մտորում է կյանքի իմաստի, հավատի, մարդկային հոգու մասին։ Նրա զրուցակիցը սակավախոս է, նրա հագին դեմքը թաքցնող մուգ գլխանոց է։ Ինչ-որ պահի Պյոտր Պետրովիչը սկսում է կասկածել, որ անծանոթն իր իսկ արտացոլանքն է։ Նա տեսնում է պատից կախված մալուխը և հիշում երեխաների զվարճանքը՝ տարզանկան։ Ստուգելու համար՝ արդյո՞ք զրուցակիցն արտացոլանք է, Պյոտր Պետրովիչը կախվում է մալուխից և, ճոճվելով, դիպչում զրուցակցին։ Պարզվում է, որ զրուցակիցը նրա արտացոլանքը չէ։ Ի պատասխան ճշմարտությունն իրեն պատմելու Պյոտր Պետրովիչի խնդրանքի, զրուցակիցը պատասխանում է. «Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է «լուսնոտ» բառը»: Եվ այդ պահին Պյոտր Պետրովիչը գիտակցում է, որ կանգնած է գետնից երեսուն մետր բարձրության վրա՝ տան քիվին։ Թիթեղյա քիվը հենց այն արծաթափայլ ուղին էր։ Պյոտր Պետրովիչին պատում է սարսափը։ Զրուցակիցը հեռանում է, և Պյոտր Պետրովիչը անարդյունք փորձում է հիշել, թե ով էր ինքը։ Ի վերջո, պատմվածքը Պյոտր Պետրովիչի համար բարեհաջող ավարտ է ունենում. «Նա հետ դարձավ, քայլ կատարեց դեպի անկյուն և հեշտությամբ ցատկեց մի երկու մետր ներքև, որտեղով ավելի հարմար էր քայլել... Նա վերջին անգամ նայեց շուրջը, ապա հեզությամբ նայեց վեր, ժպտաց և դանդաղ քայլեց առկայծող արծաթափայլ շերտով»[3]։
Պատմվածքի հիմնական գաղափարներն են քունն ու արթնությունը, ինչպես նաև ճանապարհը դեպի անհայտ նպատակը։ Պատմվածքում հոգու քունը չարիք է, որը խանգարում է առաջ գնալուն։ Շուրջբոլորը քնած են, և միայն Պյոտր Պետրովիչն է գնում առաջ, քանի որ նա արթուն է։ Եվ լուսնային արահետով այդ ուղին անվերջ է[4]։ Այդ ճանապարհը մեկնաբանվում է որպես ճշմարտության ուղի, որը բոլոր կողմերից շրջապատված է խավարով։ Հերոսը երբեմն շեղվում է ճանապարհից՝ հետապնդելով սխալ նպատակներ, բայց արդյունքում միևնույն է վերադառնում է այս ճանապարհին[5]։
Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1994 թվականին «Ստոլիցա» ամսագրի քսաներորդ համարում։ Պարբերականներից դուրս առաջին անգամ հայտնվել է 1996 թվականին՝ Պելևինի երկերի «Վերին աշխարհի դափը» ժողովածուում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.