Վիլյամ Ջեյմս

From Wikipedia, the free encyclopedia

Վիլյամ Ջեյմս

Վիլյամ Ջեյմս (անգլ.՝ William James, հունվարի 11, 1842(1842-01-11)[1][2][3][…], Astor House, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 1910(1910-08-26)[1][2][3][…], Tamworth, Քարոլ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի փիլիսոփա, հոգեբան, հակամատերիալիստական արմատական էմպիրիզմի ներկայացուցիչ, հոգեբանության մեջ ֆունկցիոնալիստական մոտեցման, պրագմատիզմի հիմնադիր։ Նրա մետաֆիզիկայի հիմնական գաղափարներն են ազատ ստեղծագործական անհատի և իրականության բազմաձևության մասին ուսմունքը, փորձել է ստեղծել «վերջին, ամենաառարկայական և ամենաենթակայական աշխարհայացք»։

Արագ փաստեր Վիլյամ ՋեյմսWilliam James, Ծնվել է ...
Վիլյամ Ջեյմս
William James
Thumb
Ծնվել էհունվարի 11, 1842(1842-01-11)[1][2][3][…]
Astor House, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 26, 1910(1910-08-26)[1][2][3][…] (68 տարեկան)
Tamworth, Քարոլ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանCambridge Cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքլյութերականություն
ՈւղղությունՊրագմատիզմ և functional psychology?
Մասնագիտությունփիլիսոփա, հոգեբան, համալսարանի դասախոս, բժիշկ և գրող
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և հոգեբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի բժշկական դպրոց, Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան[6] և Պլիմութ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7]
Եղել է գիտական ղեկավարՍթենլի Հոլլ, Morris Raphael Cohen?, Horace Kallen?[8] և Edwin Holt?[6]
Հայտնի աշակերտներԷդուարդ Լի Տորնդայք, Արթուր Օնկեն Լավջոյ, Մերի Ուիթոն Կալկինս, Ռոբերտ Վուդվորթ և Boris Sidis?
Ազդվել էԲլեզ Պասկալ և Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Ամուսին(ներ)Alice Gibbens James?[9]
Երեխա(ներ)William James?
ՀայրՀենրի Ջեյմս
ՄայրMary Walsh James?
 William James (psychologist) Վիքիպահեստում
Փակել

Հիմնական աշխատություններն են՝ «Հոգեբանության հիմունքներ» (The Principles of Psychology, 1890); «Կամք առ հավատ» (The Will to Believe, 1897); «Կրոնական փորձի բազմազանություն» (The Varieties of Religious Experience, 1902); «Պրագմատիզմ» (Pragmatism։ A New Name for Old Ways of Thinking, 1907); «Տիեզերքը պլյուրալիստական տեսանկյունից» (A Pluralistic Universe, 1909); «Ճշմարտության նշանակությունը» (The Meaning of Truth, 1909); Փիլիսոփայության որոշ խնդիրներ (Some Problems in Philosophy, 1911); «Արմատական էմպիրիզմի ակնարկներ» (Essays in Radical Empiricism, 1912)։

Կենսագրություն

Ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով բժշկական և գեղարվեստական կրթություն, 1869 թվականին ստացել է դոկտորի աստիճան, բայց առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է բժշկի աշխատանքից։ 1872 թվականից գիտաշխատող, 1885 թվականից փիլիսոփայության պրոֆեսոր, իսկ 1889-1907 թվականներին՝ Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, որտեղ 1892 թվականին կազմակերպել է ԱՄՆ-ում առաջին կիրառական հոգեբանության լաբորատորիան (Հուգո Մյունստերբերգի հետ համատեղ)[10]։

Սթենլի Հոլլի հետ միասին՝ Ջեյմսը միակ հոգեբանն է, ով կրկնակի դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի նախագահ՝ 1894 թվականին և 1904 թվականին։

Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[11]։

Գիտական հայացքներ

Հոգեբանության մեջ

Ջեյմսի հոգեբանական աշխատանքներում ներառված են ոչ այնքան հայացքների ամբողջական համակարգ, որքան հայեցակարգերի հավաք, որոնք հիմք են ծառայել ժամանակակից հոգեբանության տարբեր մոտեցումների համար։ Ջեյմսը հոգեբանությունը դարձրել է Ամերիկայում հայտնի գիտություններից մեկը։ Նա հոգեբանության առաջին պրոֆեսորն է Հարվարդի համալասրանում։

Զբաղվել է բազմազան խնդիրների ուսումնասիրմամբ՝ գլխուղեղի և ճանաչողական գործընթացների, հույզերի ուսումնասիրումից մինչև անձի խնդիրներ։ Նրա ուսումնասիրման հիմնական խնդիրներից է գիտակցությունը։ Նրան է պատկանում «գիտակցության հոսքի», այսինքն՝ մարդկային գիտակցության անընդհատության մասին հասկացում՝ չնայած արտաքին դիսկրետության՝ պայմանավորված անգիտակցական հոգեկան գործընթացներով[12] Մտքի անընդհատությունը բացատրում է ինքնանույնականացման հնարավորությունը։ Դրա համար, օրինակ, մարդն արթնանալով միանգամից գիտակցում է իրեն և նրան «պետք չէ հայելու մեջ նայել՝ համոզվելու համար, որ ինքն է»։ Ջեյմսը ընդգծում է ոչ միայն անընդհատությունը, այլև գիտակցության դինամիկությունը, փոփոխայնությունը՝ նշելով, որ նույնիսկ սովորական իրերի գիտակցումն անընդհատ փոխվում է և վերաձևակերպելով Հերակլիտին, ըստ որի՝ «չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը», գրել է, որ մենք չենք կարող հստակությամբ ունենալ միևնույն միտքը երկրորդ անգամ։

Գիտակցությունը ոչ միայն անընդհատ է և փոփոխական, բայց ընտրողական, նրանում միշտ տեղի է ունենում ընդունում և մերժում, որոշ առարկաների կամ նրանց հատկությունների ընտրություն և մյուսների ժխտում։ Ըստ Ջեյմսի՝ գիտակցության աշխատանքի կանոնների ուսումնասիրումը հոգեբանության գլխավոր խնդիրն է։ Գիտակցության բնույթի հետ կապված մտորումներում Ջեյմսն առաջադրել է հետազոտական նոր մոտեցում. «Ես ժխտում եմ գիտակցությունը որպես սուբստանցիա, որպես էություն, բայց ես խիստ ընգծել նրա նշանակությունը՝ որպես գործառույթի. գործառույթը՝ ճանաչողությունն է։ Գիտակցության անհրաժեշտությունը բխում է պահանջմունքից՝ բացատրելու փաստը, որ իրերը ոչ միայն գոյություն ունեն այլև ճանաչվում են»[13]։

Ջեյմսի համար առաջնային էր, ոչ թե գիտակցության առանձին տարրը, այլ նրա հոսքը՝ որպես դինամիկ ամբողջականություն։ Դրա հետ մեկտեղ՝ նա ընդգծել է գիտակցության, այլ ոչ նրա կառուցվածքի ուսումնասիրման առաջնայնությունը։ Ուսումնասիրելով գիտակցության աշխատանքը՝ նա հանգում է երկու հիմնական դետերմինանտների՝ ուշադրության և սովորության բացահայտմանը։ Խոսելով մարդու ակտիվության մասին՝ գիտնականն ընդգծել է, որ հոգեկանն օգնում է նրան պրակտիկ գործունեության մեջ՝ օպտիմալացնելով սոցիալական ադապտացիայի գործընթացը[14]։

Ջեյմսի հոգեբանական հայացքները խիստ ներհյուսված են փիլիսոփայական տեսության՝ պրագմատիզմի հետ։ Մեծ ուշադրություն է դարձրել կիրառական հոգեբանությանը՝ ապացուցելով նրա նշանակությունը։ Նրա կարծիքով, հատկապես կարևոր է հոգեբանության կապը մանկավարժության հետ։ Նա նույնիսկ հրատարակել է մանկավարժների համար հատուկ գիրք՝ «Զրույց ուսուցիչների հետ հոգեբանության մասին», որում ապացուցել է դաստիարակության և ինքնադաստիարակության մեծ հնարավորությունը, երեխաների մոտ ճիշտ սովորությունների ձևավորման կարևորությունը։

Ջեյմսն անդրադարձել է անձի՝ որպես ինտեգրատիվ ամբողջականության խնդրին։ Նա անձի կառուցվածքում առանձնացրել է ճանաչող և ճանաչվող տարրեր՝ ենթադրելով, որ ճանաչվող տարրը՝ Ես-օբյեկտն է կամ էմպիրիկ Ես-ը, որի մենք գիտակցում ենք որպես մեր անձ, իսկ ճանաչող տարրը՝ մեր մաքուր Ես-ն է՝ գիտակցող Ես-ը։ Մեծ նշանակություն ուներ և էմպիրիկ անձի մեջ որոշ մասերի առանձնացումը՝ ֆիզիկական, սոցիալական և հոգևոր։ Ըստ Ջեյմսի՝ մեր էմպիրիկ Ես-ը լայն է մաքուր ֆիզիկականից, քանի որ մարդը նույնականացնում է իրեն և իր սոցիալական դերերի և իր մոտիկների հետ՝ ընդլայնելով իր ֆիզիկական Ես-ը[14]։

Մեծ նշանակություն ունեցել Ջեյմսի կողմից հույզերի նկարագրումը, որոնք ներառված են անձի տարբեր կառուցվածքներում, առաջին հերթին՝ ինքնագնահատականի նկարագրությունը, որի դերի մասին առաջին անգամ խոսել է հենց Ջեյմսը։ Նա առաջ է քաշել ինքնահարգանքի բանաձև, որն իրենից ներկայացնում է բաժանում. համարիչը՝ հաջողությունը, հայտարարում՝ հավակնությունը, պահանջը («Ինքնահարգանք = հաջողություն/հավակնություն»)։

Այս բանաձևն ընկած է անձի հիերարխիայի հիմքում՝ ինքնակատարելագործման և հաջողության, հիվանդության և նևրոզների, գնահատականի և հույզերի մեջ։

Ջեյմսը մշակել է նաև հույզերի վերաբերյալ հայտնի տեսություններից մեկը՝ Լանգեի հետ միասին[15]։ Այն ցույց է տալիս հույզերի և ֆիզիոլոգիական փոփոխությունների միջև կապը՝ ընդգծելով օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխություններն առաջնային հույզերի նկատմամբ։ Չնայած այս մոտեցման արտաքին պարադոքսալությանը՝ այն մեծ տարածում է գտել և նույնիսկ մասնակիորեն հաստատվել հոգեդեղաբանության և հոգեշտկողական հետազոտություններով[16]։

Մնալով գիտակցության և նրա հոգեբանության սուբյեկտիվ մեթոդի շրջանակներում՝ Ջեյմսը գիտակցության մեկնաբանությանը տվել է նոր կողմնորոշում՝ վերագրելով մարմնական գործողություններին՝ որպես միջավայրի նկատմամբ հարմարման գործիք։

Ջեյմսի ձգտումն անձը սահմանելու հոգևոր համապարփակություն, որն իրեն ստեղծում է «ոչնչից», հետագայում օգտագործվել է էքզիստենցիալիզմի մեջ[17]։

Ջեյմսը մեծ նշանակության ուներ հոգեբանության զարգացման համար՝ որպես ինքնուրույն գիտության՝ անկախ բժշկությունից ու փիլիսոփայությունից՝ միաժամանակ մեծ ազդեցություն թողնելով մանկավարժության և փիլիսոփայության վրա[12]։

Կրոնի նկատմամբ վերաբերմունք

«Կրոնական փորձի բազմազանություն»[17] աշխատության մեջ Ջեյմսն առանձնացնում է կրոնական փորձի երկու տեսակներ.

Ջեյմսի համար կրոնի արժեքը կայանում էր նրա ընդունակության մեջ՝ օգնելու մարդկանց ձեռք բերելու կյանքի նկատմամբ դրական և վստահ վերաբերմունք։ Գիտնականի կարծքիով՝ կրոնը նպաստում է մարդու մոտ ինքն իր և շրջապատող պայմանների մասին ճշմարիտ պատկերացումների ամրապնդմանը, որպեսզի մարդիկ չդառնան կյանքի և հասարակության անկատարելության զոհ[18]։

Հայտնի մարդկանց մասին

Ջեյմսն առաջիններից է ուշադրություն դարձրել անձի և միջավայրի փոխկապվածությանը իր՝ «Հայտնի մարդիկ և նրանց շրջապատը» (Great Men and Their Environment)[19] դասախոսություններում։

Նա գտնում էր, որ հանճարներին պետք է ընկալել որպես «սպոնտան մուտացիաներ»՝ Դարվինի տեսության համանմանությամբ՝ բնական ընտրության վրա միջավայրի ազդեցության մասին[20]։ Ջեյմսը ներմուծել է պատմական պահի նկատմամբ անձի ընկալունակության մասին հասկացություն (receptivities of the moment)՝ գտնելով, որ հասարակության մեջ փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում ակտիվության ազդեցությամբ կամ անձի օրինակով[19]։ Դրա հետ մեկտեղ՝ հանճարն այնքան է համապատասխանում իր ժամանակի առանձնահատկություններին, որ կարող է դառնալ շարժման նախաձեռնող և ոգեկոչող, կամ մարդկանց մահվան պատճառ։ Ընդհանուր առմամբ, Ջեյմսը քիչ ուշադրություն է դարձրել պատմական զարգացման այլ շարժիչ ուժերին, ինչը քննադատության առիթ է դարձել, օրինակ՝ Սինդի Հուկի կողմից[21]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.